Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ, Դեռ չսկսված ծրագրի մասին ասել, թե ծրագիրը վտանգավոր ազդեցություն կթողնի Սեւանա լճի վրա՝ ճիշտ չէ. «Ժողովուրդ»

Ես բնապահպան չեմ ու չեմ կարող մանրամասն բացատրել ծրագրի բուն էությունը, բայց կոնկրետ գիտեմ, որ ծրագիրը բավականին արդյունավետ ազդեցություն կունենա մարզի ազգաբնակչության համար։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի: Վրաերթի հետևանքով Վ. Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին,

Թոքմաջյանի վրա նաեւ պոլիտեխնիկի ռեկտորի պարտականությունը դնելով, նպատակ ունեն վերամիավորել բուհերը. «Հրապարակ»

Երկու բուհերի՝ ճարտարապետաշինարարականի եւ պոլիտեխնիկի ռեկտորների պարտականությունները համատեղելու է Թոքմաջյանը։ Ավելի վաղ, մինչեւ նախարարի հրաման արձակելը, ՀՊՃՀ մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը նշեց, որ տարիներ առաջ է իրենց բուհը կիսվել պոլիտեխնիկի եւ շինարարականի. «Ես միշտ կողմ եմ եղել միացմանը։ Նոր ռեկտորի դեպքում հենց այդ միացման հարցը պետք է առաջ քաշվի»։

Տիգրան Սարգսյան. 2014-ի մայիսին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել ՄՄ անդամակցության փաստաթղթերը

Այսօր Երևանում մեկնարկել է «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» եռօրյա միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ: Կոնֆերանսին մասնակցում են փորձագետներ 8 երկրից` Հայաստանից, Ռուսաստանից, Բելոռուսիայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Լատվիայից: Կոնֆերանսի մեկնարկին հնչեցին ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի խոսքերը: Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում

Ի՞նչ է ԲՀԿ-ն, ո՞վ է ԲՀԿ-ի որոշումներն ընդունում. «168 ժամ»

«Այդ քառյակի առանցքային ուժը ԲՀԿ-ն է, մի կուսակցություն, որի դիրքորոշումների մասով այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է, ոչ մեկը չգիտի` ո՞վ է այդ կուսակցության որոշումներն ընդունում, որտե՞ղ են դրանք ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Նա հիշեցրել է,

«Դեմ եմ»-ը նաեւ Նիկոլին ու Սեֆիլյանին է ուզում. «Հրապարակ»

Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ պնդեց, որ իրենք մշտապես դեմ են եղել, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը դառնա կուսակցական մարմին։

«Կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը մեծ-մեծ փուչիկ է». «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: – Տիկին Բախշյան, անցած շաբաթ Կապանում հանդիպումների ժամանակ ձեր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, և երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն»: «Ժառանգությունում» բոլո՞րն են այդ կարծիքին:  – Ես միայն իմ անունից կխոսեմ և կասեմ, որ լիովին

ԱՍԵԿՈՍԵ

Մի բան է՝ տեղաշարժել ֆիգուրները, մի այլ բան է՝ խաղատախտակը խփել մրցակցի գլխին: ԵՎԳԵՆԻ ՊՐԻՄԱԿՈՎ

Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ – տեղ մերկասառույց է: Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 8 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք գիշերելու: Ավտոբուսը դուրս կբերվի մարտի

Ինքնահրկիզում Կապան քաղաքում

Մարտի 18-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ի. Բ.-ի այրված դին: ԱԻՆ

Մոսկվան ճանաչեց Ղրիմի անկախությունը. Ազատություն ռ/կ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ստորագրել է հրամանագիր Ղրիմը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում:  

Թբիլիսին դեմ է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը. Ամերիկայի ձայն

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն: Վրաստանի նախագահը մարտի 17-ին հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ նման հանրաքվեի անցկացման հնարավորություն չի նախատեսվում, ապա հանրաքվեն իրավաբանական հետևանքներ չի կարող ունենալ: Մարգվելաշվիլին, բացի այդ, ասել է, թե «անհնար է խոսել ժողովրդի ազատ ընտրության և կամքի արտահայտման մասին

Интерфакс. Չինաստանը հավատարիմ է չմիջամտելու սկզբունքին. Ուկրաինայում ՉԺՀ դեսպան

Ուկրաինայում Չինաստանի դեսպան Չժան Սիյունը հայտնել է, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հավատարիմ կմնա իր արտաքին քաղաքականության չմիջամտելու սկզբունքին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 15-ին Ուկրաինայի հարցով քննարկված բանաձևի շրջանակներում փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի և Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը Սիյունը ասել է, որ «Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական

Կողոպուտներ կանանց նկատմամբ Մալաթիայում. (Տեսանյութ)

Փետրվարի 25-ից մարտի 3-ը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գողությունների դեպքեր էին գրանցվել. անհայտ անձը 3 կանանց պարանոցներից քաշել-պոկել էր ոսկյա շղթաներ՝ նրանց պատճառելով 80- 400 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է ՏեԲ-2 թաղամասի բնակիչ, «Բոյով» մականունով Արմեն Վարդանյանը, ում տուժողները ճանաչել էին առերեսման ժամանակ: Տուժողները դիմել էին ոստիկանություն, հարուցվել

Մարքսիստն ապաքինվել է «կարդիոյաստրեբ»-ի շնորհիվ

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն, ով առողջական խնդիրների պատճառով օրերս տեղափոխվել էր սրտաբանության ինստիտուտ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն շատ լավ է զգում: «Քաղաքական գործչի մահը սկսվում է ոչ թե սրտի կանգից, այլ բանականության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը հումորով հավելելով, որ այդ ամենն արտահերթ նախագահական ընտրություններից առաջ  պրոֆիլակտիկա էր: Դավիթ

Դերասանները դեմ են պարտադիր կենսաթոշակայինին. (Տեսանյութ)

Մնջախաղի, Ստանիսլավսկու անվան, Պարոնյանի անվան, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները այսօր՝ մարտի 17-ին, պատրաստել էին գեղարվեստական իրազեկման ակցիա՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին: Ակցիաներ տեղի ունեցան Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Հանրապետության հրապարակում: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային եւ Մնջախաղի թատրոնների դերասանուհի Իննա Հախնազարյանը հայտարարեց, որ իրենց իրավունքների համար գեղարվեստորեն են պայքարում.

Ռոբերտ Ահարոնյան. «Ես չեմ իջնի այն մակարդակի, որ Սուրենյանցի քիթը կամ աչքի տակը կապտացնեմ»

«Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Սուրեն Սուրենյանցը գտնվում է «բելայա գարյաչկայի» տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն` անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի վերջին հարցազրույցին , որտեղ վերջինս պնդում է, թե գրառումը , որը կատարել էր ֆեյսբուքյան իր էջում, իբր Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար է վերցրել` «Փակ շուկայի» ցույցերը կազմակերպելու

Ֆավորիտ էին համարում Լեւոն Արոնյանին

Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետները գրեթե միաբերան ֆավորիտ համարում էին Լեւոն Արոնյանին: Անգամ մեկնարկային տուրում Վիշվանաթան Անանդից կրած պարտությունից հետո էլ նրանց կարծիքը չի փոխվում: Ինքը՝ Արոնյանը, այդ պարտությունից հետո լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե ինքը որպես կանոն իր իսկական խաղը խաղում է պարտություն կրելուց հետո: Չորրորդ տուրում Շախրիյար Մամեդյարովը առավելության

ԼՂՀ-ն անկախացել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում, ուստի Ղրիմի հետ համեմատությունները տեղին չեն

Հարցազրույց ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ -Ղրիմի հանրաքվեն արդեն կայացած փաստ է` թեպետ այն իրարամերժ մոտեցումների տեղիք է տալիս: Ի՞նչ գնահատականներ կտաք այս նոր իրավիճակին: – Թե ինչո՞ւ Յանուկովիչի իշխանազրկությունից հետ անմիջապես Ղրիմում որոշեցին «վերադառնալ Ռուսաստանի կազմ», այդ մասին, երեւի, կիմանան գալիք սերունդները: Կատարվածն, ինձ թվում է, գործարք էր Յանուկովիչի եւ Ռուսաստանի միջեւ,

«Եթե կառավարությունը ձևախեղված է, մեղավոր եք նաև դուք». հոգեբանը` «հրաշալի քառյակին»

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ կառավարության հրաժարականը պահանջող չորս քաղաքական ուժերին` ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած «հրաշալի քառյակին» չի հաջողվի հասնել իր նպատակին, քանի որ նրանց նպատակը քաղաքական զարգացումների տեսանկյունից կեղծ է շարադրված: Բացի այդ, ըստ հոգեբանի, այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը` իր գործող անձանցով, ղեկավարներով կարող էր ինչ-որ

«Ամեն հիմարին չեն առարկում». արձագանքում է Վոլոդյա Ավետիսյանի գլխին «սարքելու» մեղադրանքներին

Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հիմարություն է համարում իր հասցեին ուղղված իր մարտական ընկերների մեղադրանքները, թե ինքն է «սարքել Վոլոդյա Ավետիսյանի գլխին»: Հիշեցնենք, որ այսօր ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարեց, որ Խաչիկ Ավետիսյանն է Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքողը, ու նրա տեսակետը կիսեցին մի շարք ազատամարտիկներ: Պարոն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նախ ծիծաղեց՝ լսելով մարտական ընկերների մեղադրանքները, հետո հակադարձեց.

Տավուշի սահմանագոտում գյուղացիները վտանգի տակ են մշակում հողերը

Սահմանամերձ գյուղերում շատ են չմշակվող հողերը

Ալվարդ Պետրոսյան. «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոտքերն ամպոտ, թող հայտարարություններ չանի»

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»: Առաջին նախագահի այս հայտարարության

Սուրեն Սուրենյանց. «Շանտաժի հեղինակը Սամվել Ալեքսանյանը չի»

«Իմ եւ պարոն Ալեքսանյանի միջեւ որեւէ խնդիր չի եղել ու չկա: Տեղի ունեցածը Ռոբերտ Ահարոնյանի բարոյական շանտաժի հետեւանք է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ, վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար էր վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար: Դրան հետեւեց Ռոբերտ

Էդվարդ Նալբանդյան. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո։ Պատասխան. Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Հարց. Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատասխան. Մենք

Կապանցիները ցանկանում են, որ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես այցելեն Կապան

Մարտի 15-ին Կապան ժամանած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ կապանցիները հարցեր տալուց բացի նաեւ  խնդրանքով դիմեցին բանախոսներին: «Որպես կապանցիներ, որպես սյունեցիներ մեր ցանկությունն այն է, որ 4 ոչ իշխանական ուժերից ամեն մեկի պատգամավորը, ներկայացուցիչը գոնե այսպիսի շրջագայությունների գա, լինի ժողովրդի կողքին, լսի մեր խնդիրների, հոգսերի

Հովիկ Աբրահամյան. «Ժողովրդավարությունը հարատև չէ առանց ժողովրդավարական մշակույթի»

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-ին  Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան  տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները

Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին. News.am

Ղրիմի հանրաքվեի հաջորդ օրն իսկ Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին: ԱՄՆ  գանձարանը նաեւ պատժամիջոցներ է ընդունել չորս ուկրաինացների նկատմամբ, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Ղրիմի երկու նախկին առաջնորդների, հաղորդում է Associated Press-ը: Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031