Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ը նաեւ Նիկոլին ու Սեֆիլյանին է ուզում. «Հրապարակ»

Մարտ 18,2014 10:25

Անցած շաբաթ ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի հետ հանդիպման ժամանակ «Դեմ եմ»-ի անդամներն առաջարկել են Նիկոլ Փաշինյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին ընդգրկել մարտի 22-ին սպասվող հանրահավաքում ելույթ ունեցողների ցանկում, մինչդեռ նախաձեռնությունը գործում է 4+1 ձեւաչափով, որը ենթադրում է, որ հանրահավաքում պետք է ելույթ ունենան չորս խմբակցություններից մեկական ներկայացուցիչ եւ նախաձեռնության ակտիվիստներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը ոչ չորսի ներկայացուցիչն են, ոչ «Դեմ եմ»-ի։ 4 ուժերի ներկայացուցիչներն, ըստ այդմ, դեմ են եղել Փաշինյանի եւ Սեֆիլյանի ելույթներին, եւ քննարկումը ցանկալի արդյունքով չի ավարտվել։ Այս մասին, սակայն, հրապարակավ չեն ուզում խոսել։

ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, ով մասնակցել է հանդիպմանը՝ Լեւոն Զուրաբյանի հետ միասին, ասաց, որ քննարկմանը մինչեւ վերջ չի մասնակցել, գուցե վերջում են դա քննարկել, ինքը տեղյակ չէ։ Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ նախ տարակուսեց, թե նման տեղեկատվություն որտեղից են տարածում, ապա նշեց, որ Փաշինյանի ու Սեֆիլյանի մասնակցությունը կարճ է քննարկվել, եւ նշվել է սկզբունքը, որ եթե ելույթ ունենան, ապա կամ նախաձեռնության, կամ խմբակցության կողմից են խոսելու, հակակրանքների կամ համակրանքների հարց չէ։

Ըստ Մինասյանի, հանդիպման առանցքը եղել է հանրահավաքը։ Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ պնդեց, որ իրենք մշտապես դեմ են եղել, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը դառնա կուսակցական մարմին։ «Հավաքն ու բողոքի ակցիան ինքնին քաղաքական է ու չի կարող չդիտվել այդպիսին։ Մենք դեմ ենք եղել կուսակցականացմանը, մենք 10 տարուց ավելի այս պայքարն ենք տանում եւ չենք կարող նշել մի դեպք, որ կուսակցականացնենք որեւէ նախաձեռնություն»։ Իսկ «Դեմ եմ»-ի հետ համագործակցությանը կուսակցական աստառներ հաղորդելն ու այդ ֆոնին դիտարկելը Մինասյանը համարում է այն պառակտելու փորձ:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Հրապարակ«» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31