Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ԲՀԿ-ն, ո՞վ է ԲՀԿ-ի որոշումներն ընդունում. «168 ժամ»

Մարտ 18,2014 10:32

«Այդ քառյակի առանցքային ուժը ԲՀԿ-ն է, մի կուսակցություն, որի դիրքորոշումների մասով այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է, ոչ մեկը չգիտի` ո՞վ է այդ կուսակցության որոշումներն ընդունում, որտե՞ղ են դրանք ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն համապետական ընտրությունների արդյունքում միշտ իր համար ապահովել է երկրորդ տեղը` դրանով իսկ ընդդիմադիր մյուս ուժերին դուրս մղելով պայքարից: «ԲՀԿ-ն աշխատում է ընդդիմադիր էլեկտորատի հետ և անընդհատ ապահովելով իր համար երկրորդ տեղը դուրս է մղում ցանկացած կուսակցության ակտիվ դիրքերից»,- ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, թե ԲՀԿ-ն իր գործողություններով ընդդիմություն է, իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ, ապա Մանվել Սարգսյանը հռետորական հարց է հնչեցրել. «Կարո՞ղ եք ինձ ասել` ավելի հզոր ծառայություն գործող ռեժիմին այս վերջին տարիներին ո՞ր քաղաքական ուժն է ապահովում: Պարզ, հստակ երևում է, չէ՞, որ դա ԲՀԿ-ն է, մյուսներին էլ ձեռնտու է այդ ուժի հետ համագործակցելը»:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Այ քաղաքագետ, եթե կարելի է իհարկե քեզ այդպես կոչել, ի՞նչ է նշանակում, ապահովել երկրորդ տեղ, դուրս մղել մյուս ընդդիմադիր ուժերին․․․քաղաքական դաշտում, միշտ էլ դուրս են մղվում հասարակության անվստահությանը արժանացած քաղաքական ուժերը, կլինի դա իշխանական թե ընդդիմադիր, դա կապ չունի, իսկ այն, որ ԲՀԿ-ն միշտ 2-րդ տեղով է անցնում, դա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերից ամենավստահելի քաղաքական ուժը հասարակության աչէերում ԲՀԿ-ն է, իսկ թե ինչպես է ՀՀԿ-ն 1-ինը լինում, բոլորը գիտեն․․այն որ դու ևս լծվել էս իշխանական սայլակին՝ փորձելով շվաք գցել իրական մրցակցի վրա, դրանում խոսք լինել չի կարող, ակնհայտ է արդեն․

  2. Պարգև says:

    Ավերլի լավ է քեզ համար հասկանալի դառնա ոչ թե ԲՀԿ-ն ինչպես է ձևավորվում, այլ ինչպես է աշխատում ժողովրդի շահերն առաջ տանելու և ցավը կիսելու ուղղությամբ…դոգմատիկ խոսքերից մարդն արդեն հոգնելա…

  3. Արտակ says:

    Անընդհատ կարդալով Մանվել Սարգսյանի մեկնաբանությունները ԲՀԿ-ի մասին, սկսում ես հավատալ որ այս մարդը հստակ պատվեր է կատարում, այլ կերպ անհնար է բացատրել նրա միշտ “հակա-ԲՀԿ” բովանդակություն ունեցող մեկնաբանությունները
    ի դեպ, նկատեք, որ Մանվել Սարգսյանը միշտ հայտնվում է այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն որևէ գործըթնաց է նախաձեռնում. ու նմանատիպ մեկնաբանություններով. սա պատահական չի կարա լինի

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31