Օրվա լրահոսը
Ռինգը տրամադրվել է պատանիներին
«Դինամո» մարզադահլիճը վերջին շրջանում վերածվել է բռնցքամարտի մի յուրօրինակ մրցահարթակի: Դեռևս փետրվարի 25-ից այստեղ իրենց ուժերն են փորձում տարբեր տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Մեծահասակներից ու երիտասարդներից հետո այս օրերին ռինգը տրամադրվել է պատանիներին: Ի տարբերություն մյուս տարիքային խմբերի՝ այստեղ մարզիկներն անհամեմատ շատ են : Առաջնությանը մասնակցում են Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 մարզական
Ղրիմ. Նույն մարդը տարբեր ընտրատեղամասերում քվեարկել է, հանրաքվեին նույնիսկ ՌԴ քաղաքացիներ են մասնակցել
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին բնակիչների մասնակցության աննորմալ բարձր մակարդակի պատճառն այն է, որ ընտրատեղամասեր էին բերում բոլոր ցանկացողներին, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիներին: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ընտրողների կոմիտետի նախագահ Ալեքսանդր Չերնենկոն: Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական Цензор.НЕТ լրատվական կայքից: Չերնենկոն նաեւ հայտարարել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտրողները մի քանի ընտրատեղամասերում են
«Մարդկանց մեծամասնությունը վստահ չէ սեփական ուժերի վրա». Միջազգային մակարդակի խոսքի մասնագետ (Ձայնագրություն)
Հումանիստական տեսության հիմնադիր Ալֆրեդ Ադլերը գտնում էր, որ մարդու մեջ առաջնայինը սոցիալական բնազդն է, մարդկանց հետ համագործակցությունը, իսկ ակտիվության դրդող ուժը, որքան էլ տարօրինակ է, թերարժեքության զգացումն է: Մյուս կողմից Ադլերն առանձնացնում է հակառակ բևեռը` գերազանցության զգացումը, որը, չհաշված դրա բացասական կողմերը, կարևոր է գոյատևման համար: Եթե դեռ փոքր հասակից (5-6 տարեկան) երեխան խորը թերարժեքության
Յանուկովիչն այժմ ապրում է Լեյլա Ալիեւայի եւ Պուտինի «Բարվիխայի» հարեւանությամբ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փախչելով Ուկրաինայից, հիմա ապրում է մեծահարուստների մերձմոսկովյան թաղամասում՝ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի շքեղ առանձնատան հարեւանությամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Բարվիխա» կոչվող ռեզիդենցիայից ոչ շատ հեռու: Այս մասին տեղեկացնում է news.liga.net-ը, հղում անելով ռուսական Собеседник-ին: Ըստ աղբյուրի, Յանուկովիչի նոր առանձնատունն ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա է «Բարվիխայից», որտեղ Պուտինն ընդունում
Պուտինը խոսել է Մերկելի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցողը, ռեֆերենդում, որը տեղի է ունենում Ղրիմում, եւ ԵԱՀԿ-ի պատվիրակության հնարավոր ներկայությունը իրավիճակի ուսումնասիրության համար: Գրում է Ria.ru-ն վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Գերմանիայի նախաձեռնությամբ: Պուտինը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ղրիմի ժողովրդի «կամքի կատարումը» տեղի
Հայտնաբերվել է արկ
Meteo.am.Մարտի 16-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի դիմաց ջրագծի վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականի մնացորդ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է Գրադ հրթիռա-հրետանային համակարգի արկ առանց պայթուցիչ, որը իրենից վտանգ չի ներկայացնում, ոստիկանները այն տեղափոխել են բաժանմունք:
ՆԱՏՕ-ի վեբկայքերը հաքերային հարձակման են ենթարկվել. Azatutyun.am
Azatutyun.am. Անհայտ հաքերները շաբաթ օրը շարքից դուրս են բերել ՆԱՏՕ-ի մի շարք վեբկայքեր, այդ թվում` www.NATO.int վեբկայքը: Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ հարձակումից տուժել են միայն իր հրապարակային կայքերը, ՆԱՏՕ-ի ներքին էլեկտրոնային համակարգերին որևէ վնաս չի պատճառվել: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք հետեւել սկզբնաղբյուր կայքում:
Վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը
Հայաստանի թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատեւ հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը: Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր Իջեւանի ժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել էր «Տորեադորների վալսը» , «Մթին պատմություն», «Աշնան արեւ» եւ
Թունավորում
Meteo.am. Մարտի 16-ին, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարկավագի 54/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Լ. Ա.-ը թունավորումով հոսպիտալացվել է «Մուրացանի» ԲԿ: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Բանավեճի մրցաշարը հասավ իր տրամաբանական ավարտին
Մարտի 15-16-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» բանավեճի ակումբը` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ, «Երիտասարդները բանավեճում» ծրագրի շրջանակներում նախաձեռնել էր բանավեճի մրցաշար: Մրցաշարին հայտ էին ներկայացրել ՀՀ տարբեր բուհերի բանավիճող թիմեր և բուհերից ու կազմակերպություններից կամովին համալրված առանձին (մրցաշարին հայտագրվել էին 18 թիմ): Բանավեճն ընթացավ երեք փուլով. նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Նախընտրական փուլ դուրս եկավ 8 թիմ:
Ուկրաինան ՌԴ-ից գույքային պահանջներ ունի
Ուկրաինան մտադիր է գույքային պահանջներ ներկայացնել Ռուսաստանին: Այս մասին այսօր որոշվել է Ուկրաինայի կառավարության արտահերթ նիստում: Գրում է news.liga.net-ը: Կառավարության նիստում պարզելուց հետո, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ուկրաինան Ռուսաստանի հետ չի ստորագրել զրոյական կամ պահանջների վերաբերյալ պայմանագիր, վարչապետ Արսենիյ Յացենյուկն ասել է, որ Ուկրաինան ունի օրինական պահանջներ ՌԴ-ից, քանի որ գույքի բաշխման գործընթացն, ըստ էության, և
Դնեպրոպետրովսկում ՌԴ-ին եւ Բելառուսին միանալու կոչեր են հնչում
Դնեպրոպետրովսկում 300-ի չափ մարդիկ են դուրս եկել փողոց եւ ակցիա են անում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի. ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Ռուսաստանին եւ Բելառուսին միանալու հայտարարություններով: Ինչպես տեղեկացնում է news.liga.net լրատվական կայքը,ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարություններ են տարածում ի պաշտպանություն Ղրիմի հանրահավաքի, որը ուկրաինական իշխանություների կողմից պաշտոնապես ընդունված չէ: Ակցիայի մասնակիցներին, ինչպես նշում է նույն լրատվամիջոցը, մոտեցել են
Քանի՞ տարեկան կլինի այս մարդը
Բոդիբիլդեր Սեմ Բրայանթն ասում է, որ ծերությունը խիստ սուբյեկտիվ հասկացություն է եւ ամեն բան կախված է նրանից, թե մարդն իրեն ինչպես է զգում եւ ինչ տեսք ունի: Բրայանթի խոսքերի ճշմարտացիության մեջ կարելի է համոզվել՝ դիտելով նրա լուսանկարները: Դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի, որ Բրայանթն արդեն 70 տարեկան է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mirfactov-ի
Ռեկորդի փորձի տխուր հետեւանքը
Ահա, թե ինչ կարող է լինել, երբ հնարավորություններդ գերագնահատում ես: Ստրոնգմեն Սքոթ Մենդելսոնը վարժասրահում պառկած դիրքից հրում վարժությունով աշխարհի ռեկորդ սահմանելու նպատակով պատվիրել էր չափից ավելի ծանր՝ 325 կգ, ծանրաձող: Սակայն, ինչպես պարզվել է քիչ ավելի ուշ, մարզիկը գերագնահատել էր իր հնարավորությունները: Ծանրությունը բարձրացնելու ժամանակ նրա երակները պայթել էին: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ղրիմում հետապնդում են Ուկրաինայի ամբողջականության կողմնակիցներին
Ղրիմում սկսվել են ուկրաինալեզու բնակիչների համատարած հետապնդումները: Այս մասին հայտնում է svoboda.org –ը: Հետապնդվում են այն քաղաքացիները, որոնք կողմնակից են Ուկրաինայի ամբողջականությանը, եւ իրենց համարում են Ուկրաինայի քաղաքացիներ: Նշենք, որ Ղրիմի բնակչության 23%-ն են կազմում ուկրաինացիները: Նույն լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դոնեցկ քաղաքի կենտրոն են բերվում 20-40 տարեկան տղամարդկանց. ենթադրվում է նրանց բերում են պրոռուսական հանրահավաքների համար: Նախօրեին, քաղաքացիներին
Երկու երթ Մոսկվայում (Ֆոտոշարք)
«Այսօր Մոսկվայում անցկացվել է երկու երթ: Մեկը՝ «Խաղաղության համար» անվամբ, կազմակերպել էր ընդդիմությունը, երկրորդը՝ «Եղբայրության եւ քաղաքացիական ընդվզման երթը», կազմակերպել էր Կուրգինյանը եւ նրա «Ժամանակի իմաստը» շարժումը»,- գրում է հայտնի բլոգեր Իլյա Վարմալովը: Ըստ նրա՝ երկու երթերն էլ նվիրված էին Ուկրաինայի ժողովրդի պաշտպանությանը: «Առավոտյան շատերն էին վախենում, թե կլինի պրովոկացիա: Երկու երթերն էլ սկսվել էին
Բաց նամակ Ուկրաինային
Կինոռեժիսոր եւ սցենարիստ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է. «Մենք, արվեստի ու մշակույթի հայ գործիչներս, մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Ուկրաինայում տեղի ունեցող ազատագրական ու հակագաղութային պայքարի հետ, աղոթում ենք նահատակների համար եւ պահանջում ենք վերջ տալ պատերազմական գործողություններին ու թշնամական քարոզչությանը Ուկրաինայի դեմ: Ձեր պայքարը` մեր պայքարն է, ձեր ազատությունն ու անկախությունը կարեւոր
Դոնեցկում պրոռուսական հանրահավաքին շատ քիչ մարդ է մասնակցում
Ուկրաինական քաղաքում՝ Դոնեցկում մոտ մեկ ժամ առաջ սկսվել են պրոռուսական հանրահավաքներ ի պաշտպանություն Ղրիմում տեղի ունեցող հանրաքվեի: Ըստ ուկրաինական unian.net լրատվամիջոցի՝ պրոռուսական այս հանրահավաքին շատ քիչ թվով մարդիկ են եկել. ընդամենը մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Մանրամասն սկզբնաղբյուրում: Այսօր Ղրիմի բնակչությունը պարտադրված հանրահավաքի միջոցով կորոշի՝ մնա՞լ Ուկրաինայի կազմում, թե՝ միանալ Ռուսաստանին: Պատրաստեց՝ Նելլի Բաբայանը
Բախչիսարայում ընտրատեղամասեր չեն ստեղծվել. Ղրիմի թաթարները բոյկոտում են հանրաքվեն
Ղրիմի Բախչիսարայի բնակիչները բոյկոտում են թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Բախչիսարայի այն շրջաններում, որտեղ բնակվում են Ղրիմի թաթարները, ընտրական տեղամասեր չեն ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է censor.net.ua լրատվական կայքը: Չնայած նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր պաշտպանել Ղրիմում բնակվող թաթարների իրավունքները, սակայն նրանք որոշել են բոյկոտել եւ չմասնակցել հանրաքվեին: Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ Կրեմլը
Լոս-Անջելեսում մեկնարկել է ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը
Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է երկրորդ կազմով. 57 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Արթուր Առաքելյան, 70՝ Դավիթ Ափոյան, 74՝ Վարուժան Կոջոյան, 86՝ Վահե Թամրազյան, 97՝ Վիկտոր Կազիշվիլի, մինչեւ 125՝ Անդրանիկ Գալստյան: Մրցաշարի մասնակից 10 ուժեղագույն հավաքականները նախնական փուլում բաժանվել են երկու խմբի: «A» խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Իրանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ
Ղրիմում հանրաքվե է անցկացվում. Civilnet.am
«Սիվիլնեթ». Ղրիմում մարտի 16-ին թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Ընտրատեղամասերը տեղի ժամանակով 08:00-ին [Երևանի ժամանակով 10:00-ին] բացվել են: Քվեարկությունը կտևի 12 ժամ: Մոտ 1,5 մլն քաղաքացու առաջ դրվելու է երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի
«Ամենակարևորը մարմնի և մտքի համաձայնեցումն ու կառավարումն է». Տպավորիչ խոսելու գաղտնիքը
Խոսքով կարող ես գերել, նույնքան վնաս հասցնել կամ ոչնչացնել: Գիտնականները կրկին ցնցող բացահայտում են արել. ԴՆԹ-ն ոչ միայն պատասխանատու է մեր կեցության համար, այլ նաև ընկալում է մարդկային խոսքն ու ձևափոխվում: Նրանք պնդում են, որ խոսքն այնքան հզոր «զենք» է, որ նույնիսկ կարող է քաղցկեղ առաջացնել կամ, լավագույն դեպքում, տարբեր հիվանդություններ վերացնել: Ասում են՝ նույնիսկ
Հայտնաբերվել է դի
Meteo.am. Մարտի 16-ին, ժամը 09.52-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին (ծնվ. 1966 թ.)՝ այրվածքներով: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 տան ննջասենյակում՝ սալօջախին ընկած:
«Երիտասարդները նվագում էին մեծ ոգևորվածությամբ, և ես մեծ բավականություն ստացա համերգից…». Դմիտրի Սիտկովեցկին Երիտասարդականի մասին
Մարտի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ երաժիշտ Դմիտրի Սիտկովեցկին: Երաժիշտ, քանի որ տարանջատումը նրա պարագայում անիրական է. Սիտկովեցկուն հաջողվել է միաժամանակ կառուցել հաջողակ ջութակահարի, դիրիժորի, գործիքավորողի և փառատոնի տնօրենի կարիերա: Սիտկովեցկին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ, բայց երաժշտասեր հասարակության շրջանակներում նրա
ԲՀԿ առաջնորդը ողջունեց իմ Ղարաբաղ տեղափոխվելը. Հարություն Քուշկյանի հարցազրույցը(News.am)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը ընտանիքով տեղափոխվել է Արցախ եւ արդեն անցել նոր աշխատանքին: NEWS.am-ի թղթակցի հարցերին նա պատասխանել է արդեն նոր աշխատասենյակից: Շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ: Կցանկանայի իմանալ՝ առողջապահության նախարար նշանակվելու առաջարկը ո՞ւմ կողմից է եղել եւ ինչպե՞ս է եղել, որ համաձայնել եք: Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, Արցախում աշխատելու առաջարկը եղել է
Եղանակը Հայաստանում
Մարտի 16-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Միայն մարտի 15-ին օրվա 2րդ կեսին հարավային շրջաններում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Այլ շրջաններում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ողջ տարածքում կբարձրանա 2-3աստ: Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց, ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի
Ավտոմեքենան գլորվել է ձորակը
Meteo.am. Մարտի 16-ին, ժամը 07.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան – Աբովյան հատվածում (11 կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 34 SQ 927 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և
Ռուսաստանը վետոյի իրավունք է կիրառել Ղրիմի հանրաքվեի բանաձևի վերաբերյալ. Amerikayidzayn.com
Amerikayidzayn.com. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շաբաթ օրը չի հաջողվել ընդունել բանաձև, որը կոչ էր անում աշխարհի պետություններին չճանաչել Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանում կիրակի օրն անցկացվելիք հանրաքվեի արդյունքները: Ռուսաստանը, ինչպես սպասվում էր, դեմ է քվեարկել բանաձևի նախագծին, մինչդեռ Չինաստանը ձեռնպահ է մնացել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման: Վերլուծաբանների համաձայն, Չինաստանի կողմից Ռուսաստանին
Արոնյանն ու Տոպալովը բաժանեցին միավորը
Խանտի-Մանսիյսկում այսօր կայացավ շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի երրորդ տուրը: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Վեսելին Տոպալովի հետ: Ոչ-ոքի արեցին նաեւ Դմիտրի Անդրեյկինն ու Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը: Օրվա միակ հաղթանակը տարավ Վիշվանաթան Անանդը, որն առավելության հասավ Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Արոնյանը 1,5 միավորով առայժմ ընթանում է չորրորդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշխարհքաղաքական ծուղակ
«Պոետի հոգին լսում է ճշմարտությունը, ինչը բացվում է նրա առջեւ այն ոգեշնչված վիճակում, երբ հոգին վեր է հառնում սահմանափակ ու մակերեսային տրամաբանությամբ իմացողությունից» ՌԱԴԽԱԿՐԻՇՆԱՆԱ Դիվանագիտության պատմությանը թեկուզեւ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը տեղյակ է թուրքական, որքան հմուտ, նույնքանեւ նենգ քաղաքական ավանդույթների մասին: Ժամանակին, Վեհ Դուռը հսկայածավալ կայսրությունում ազգամիջյան ընդհարումները կամ էթնո-կրոնական միավորների ապստամբությունները մարելու յուրօրինակ


















































