Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան գլորվել է ձորակը

Մարտ 16,2014 10:05

 Meteo.am. Մարտի 16-ին, ժամը 07.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան – Աբովյան հատվածում (11 կմ), տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 34 SQ 927 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը, ինչից վարորդ` Գ. Հ.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր` Հ. Հ.-ն (ծնվ. 1979թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31