Լրահոս
Օրվա լրահոսը

Դնեպրոպետրովսկում ՌԴ-ին եւ Բելառուսին միանալու կոչեր են հնչում

Մարտ 16,2014 17:25

Դնեպրոպետրովսկում 300-ի չափ մարդիկ են դուրս եկել փողոց եւ ակցիա են անում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի. ակցիայի մասնակիցները հանդես են գալիս Ռուսաստանին եւ Բելառուսին միանալու հայտարարություններով:

Ինչպես տեղեկացնում է news.liga.net  լրատվական կայքը,ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարություններ են տարածում ի պաշտպանություն Ղրիմի հանրահավաքի, որը ուկրաինական իշխանություների կողմից պաշտոնապես ընդունված չէ:

Ակցիայի մասնակիցներին, ինչպես նշում է նույն լրատվամիջոցը, մոտեցել են դիմակներով եւ ռուսական ու բելառուսական դրոշներով  մի խումբ երիտասարդներ, որոնք նաեւ «Русский рубеж» պաստառով են:

Դնեպրոպետրովսկում մտադիր են ստեղծել  սլավոնական կազմակերպություն, որի նպատակը՝ սլավոնական ազգերի ավանդույթների վերածնունդն է:

Նշենք, որ Ղրիմում ընթացող երկրի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ ռուսամետ հանրահավաքներ են տեղի ունենում նաեւ Դոնեցկում, Խարկովում եւ Լուգանսկում:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31