Օրվա լրահոսը

Բալթյան երկրներում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով կստեղծվի տեղական հանձնաժողով

Մարտի 13-ին Ռիգայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը, որոշում է կայացվել ստեղծելու Բալթյան երկրների տեղական հանձնաժողով՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքները համադրելու նպատակով: Հանձնաժողովի աշխատանքներն ու իրականացվելիք միջոցառումները համակարգելու է Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային խնդիրներին

414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ: NASDAQ OMX Armenia

Սերժ Սարգսյան. «Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել

Բնապահպանների ու օհանավանցիների ակցիան խաղաղ ավարտ է ունեցել. գյուղացիները հակված են երկխոսության. «Արմենպրես»

Չնայած կառուցապատող ընկերության և պետական պատկան մարմինների հավաստիացումներին՝ Օհանավան գյուղի մի խումբ բնակիչներ և Երևանից ժամանած բնապահպանները մարտի 14-ին հավաքվել էին Օհանավանգյուղի մոտ` իրենց մտահոգությունը հայտնելու ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բնապահպանները, ոստիկանները և բնակիչները ցրվել են: Այս պահին ակցիան ավարտված է: ԱռավոտյանԵրևանից Օհանավան են գնացել շուրջ երկու

Ապօրինի կարգով բերման ենթարկված վկային վարչության պետը ծեծել էր

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 17-ին քննության կառնվի ՀՀ գլխավոր դատախազության որոշման դեմ Հակոբ Թոսունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի դիմում-բողոքը: Պաշտպանը խնդրում է, որպեսզի նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության 03.12.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, 08.01.2014թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից կայացված որոշումը բողոքը մերժելու

«Բողոքի ակցիա»՝ «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ): Պաստառներին գրված է «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»: Նրանցից շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչու են իրականացնում բողոքի ակցիա:Նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը: «Առաջին լրատվական»

Գազի հանձնաժողովում այսօր բովանդակային քննարկում չի եղել

«Յուրաքանչյուր խումբ բերել էր իր կազմած հարցաշարերը, որոնցով պետք է առաջիկայում աշխատի ու հանձնաժողովի ողջ կազմով համաձայնեցնում էինք այդ հարցաշարերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը`«գազի հանձնաժողովի» նիստի ավարտից հետո: Հիշեցնենք, որ գազի հանձնաժողովն, ԱԺ-ի որոշմամբ, դասակարգվել էր չորս խմբերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը պետք է որոշակի խումբ հարցերի ուսումնասիրությամբ զբաղվեր: Այլ, բովանդակային

Քուշկյանը Բակո Սահակյանի հրավերով դարձել է ԼՂՀ առողջապահության նախարար

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատեր Հարություն Քուշկյանն այսօր նշանակվել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար: Քիչ առաջ այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Հարություն Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Պարոն Քուշկյանը, որը 2007-2012 թվականներին ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, ԼՂՀ  է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով: Մեր տեղեկություններով, պարոն Քուշկյանին տարել են, որպեսզի նրա օրոք

Ցույց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առջեւ

Հենց այս պահին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց են անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում են` «Դհոլ, դհոլ»: Ձեռքներին ունեն փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի են: «Հայկական ժամանակ» 

«Հիմա ասում են ավտոբուս, երեք օր հետո էլ կասեն ինքնաթիռ». Վլադիկ Աբրահամյան

«Ցանկացած փոխադրամիջոց պահանջում է փոխադրում և ներդրում՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում: Հանձնաժողովը, որը զբաղվում է երթուղիների հետ կապված հարցերով, մինչ այսօր ուղեվարձի թանկացման պատճառը չի բարձրաձայնել: Այս հարցի պատասխանը կարող է ամենաշատը մեկ ամսվա ընթացքում տալ, բայց օրեցօր ավելի է ձգձգում»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց Հայաստանում ուղևորափոխադրող կազմակերպության ներկայացուցիչ Հարություն Առաքելյանն

Գյումրու քաղաքապետարանում քննարկվեց թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակը

Այսօր` մարտի 14-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հերթական բաց խորհրդակցությունը՝ նվիրված քաղաքում ջրամատակարարման նոր ցանցի անցկացման աշխատանքների հետևանքով թաղային նշանակության փողոցներում ստեղծված վիճակին: Խորհրդակցությանը մասնակցում էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, ջրամատակարարման նոր ցանց անցկացնող` «Դարոժնիկ» և «Սադե» շինարարական ընկերությունների պատասխանատուներ, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցներ: Բացման խոսքում քաղաքապետը նշեց, որ

Դատախազության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը պաշտոնանկ է արվել. «Փաստինֆո»

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները։

Կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտությամբ առաջին շրջանավարտները պատրաստ են աշխատելու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի ունեցավ համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: «Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովն ամբողջացրել է տարեկան ծրագրի նախագիծը

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրն է քննարկվել հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից և ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար և մատչելի պայմաններ ապահովելու, կրթության և մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը և իրավունքների պաշտպանությանը,

Աշակերտուհուց գողացված հեռախոսը հայտնաբերվեց

Մարտի 13-ին, ժամը 11.30-ին, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի մոտ ծառայություն կատարելիս ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին է մոտեցել ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտուհի և հայտնել, որ իր բջջային հեռախոսը բացահայտ հափշտակել և դիմել են փախուստի: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արայիկ Ա.-ն, որի մոտ,

«Դեմ եմ»-ը եւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանրահավաք կանցկացնեն (Տեսանյութ)

«Դեմ եմ» շարժումը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների անդամների հետ այսօր քննարկել է մարտի 22-ին անցկացվելիք հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Այդ մասին քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը: Նա ասաց, որ հանրահավաքն անցկացվելու է ոչ իշխանական չորս խմբակցությունների մասնակցությամբ: «Կուսակցությունները չեն լինելու, լինելու են խմբակցության անդամները, մենք համագործակցում ենք խմբակցությունների

Ա. Աշոտյան.«Կառավարության իրականացրած քայլերը նպատակային են և համապատասխանում են ուսանողների իրական կարիքներին»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական բուհերի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության արդյունքների շնորհանդեսը: Ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը` ՀՀ ԿԳՆ-ի պատվերով: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է նման ծավալով և որակով ուսումնասիրություն

Չտրամադրած ինտերնետի դիմաց սպառողներից գումարներ են ուզել (Տեսանյութ)

Հայաստանում գործող 3 օպերատորները`«Ղ-Տելեկոմը», «ԱրմենՏելը», եւ «Օրանժ Արմենիան» բաժանորդներից գումար են գանձում չմատուցած ծառայության համար: Այս առնչությամբ, ինչպես արդեն գրել էինք,  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) էին դիմել սպառողներն ու «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն այսօր հանձնաժողովում ներկայացրեց խնդիրը: Հ/կ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի խոսքերով` բաժանորդները, որոնք ամիսներով չեն օգտվել

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 17-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 18-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և

Նախախորհրդարանի անդամը` Սուրենյանց-Ալեքսանյան գործարքի մասին. «Մարդիկ կան, որ մշտապես պատրաստ են վաճառվելուն»

Այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարեց,  որ «Փակ շուկայի» վերակառուցման ժամանակահատվածում ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցույցեր կազմակերպելու համար նրանից 5000 դոլար է վերցրել: Aravot.am-ի հարցին` ի՞նչն է դրդել նրան բացահայտել գործարքի գնալու փաստը, Սուրենյանցը պատասխանել էր. «15-20 օր մտածում էի` անե՞լ, թե՞ ոչ: Բայց քանի որ Երկրապահի համագումարից հետո, մի միտք ինձ հանգիստ չէր

Ռոլես Աղաջանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար. Վազգեն Մանուկյան

Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, սակայն վստահ եմ, որ նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում: Իմ

Քնի պակասը՝ տրավմաների պատճառ

Այսօր «Հայացք» ակումբում քնի խանգարումների թեմայից խոսեցին Քնի շնչառական խանգարումների կենտրոնի մասնագետ Ցիալա Ուստյանն ու կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը: Ցիալա Ուստյանը նշեց, որ խռմփացնելը, տասը վայրկյանից ավել շնչառական դադարներն ու շնչարգելության զգացումով արթնանալը, պայմանավորված է քնի շնչառական խախտումներով: Մասնագետի ձեւակերպմամբ՝ վերոնշյալն այն ախտանիշներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ, մարդը

«Նկատի ունենալով միջազգային հարաբերությունների ներկայիս անկայունության հանգամանքը, հորդորում ենք պատրաստ լինել արագ արձագանքելու մարտահրավերներին.». Նախախորհրդարան

Ուկրաինական իրադարձությունների լարված խորապատկերի վրա, զարմանալի չէ Արցախի հիմնահարցի քննարկումների վերաշխուժացումը: Վերջինս արտահայտվում է թե՛ Մինսկի խմբի ձևաչափով, և թե՛ քաղաքական տարբեր գործիչների անդրադարձներում: Այս առումով սկսել են հնչել ու դեռ հնչելու են Արցախի կարգավիճակը փոփոխելու հետ կապված այլևայլ ոչ հայանպաստ կարծիքներ: Հատկանշական է ռուսական քաղաքական գործիչ Ժիրինովսկու խոսքը այն մասին, թե. «Ղարաբաղի հակամարտությունը լուծելու

«Սպառողը պետք է ունենա նվազագույն գիտելիք». Արմեն Պողոսյան

Սպառողների իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանում սպասարկման ոլորտի դրական եւ բացասական կողմերը: Նա համոզված է, որ սպառողը պետք է ունենա նվազագույն գիտելիքներ. «Նա անջատիչը միացնում է, պետք է լույսը վառվի, ծորակը բացում է, ջուրը պետք է հոսի: Մնացածը իրեն չպետք է հետաքրքրի, դա նորմալ երեւույթ է:

Ինչ նպատակներ ունեն 4 ոչ իշխանական կուսակցությունները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում թեման քննարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Արամ Աբրահամյան.- Մենք կարո՞ղ ենք ասել, որ վերջերս կայացած ԲՀԿ-ՀՅԴ եւ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումները եւ սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը պատմական էին: Երվանդ Բոզոյան.- Ամեն մարդ իր գնահատականը ունի, կարելի է պատմական համարել, կարելի է` ոչ: Բայց կարեւորը պրոցեսն է, իսկ

Քնաբան. «Անկողինը հաց ուտելու համար չէ այլ` սեռական ակտի եւ քնի»

«Կա մեկ արտահայտություն, որ պացիենտները շփոթում են` խռմփոցը առողջ երեւույթ չէ եւ լուսնոտությունը հոգեկան հիվանդություն չէ, այն եւս քնի խանգարման տեսակ է, որտեղ պետք է ուշադրություն դարձնել ոչ այնքան իր առողջության վրա ազդեցությամբ, որքան վտանգներով, քանի որ անձը այդ ժամանակ պատասխան չի տալիս իր արարքների համար եւ կարող է իրեն վնասել»,-այսօր, քնի համաշխարհային օրվա առիթով,

Ջրի սակագնի բարձրացման պատճառը սղաճն է

«Երեւան Ջուր ՓԲԸ»-ի իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում պարզաբանեց, թե որն է ջրի սակագնի բարձրացման պատճառը: Պրն Սահակյանը նշեց, որ 2005 թվականին ֆրանսիական «Վեոլիա» ընկերության, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Երեւան Ջուր» ընկերության միջեւ ստորագրվել է վարձակալության պայմանագիր, որով սահմանվել էր սակագնի ձեւավորման հստակ մեթոդաբանությունը եւ շարժի սցենարը՝ ըստ տարիների:

Գումար չունեցող օտարերկրյա ընկերությունը փորձել է Հայաստանում գինու-կոնյակի գործարան գնել (Տեսանյութ)

Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը ցանկություն էր հայտնել գնել հայկական «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերության 100% բաժնեմասը, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կանխել է այդ գործարքը: Այս երկու ընկերությունները դիմել էին ՏՄՊՊՀ` համակենտրոնացման համաձայնագրերի թույլտվություն ստանալու համար: Հանձնաժողովը, ինչպես այսօր նիստին ներկայացվեց` հարուցած վարույթի ընթացքում պարզել է, որ «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերության ակտիվը 2012 թվականի ֆինանսական

Երբ կեղծ ժամանակը թողել ենք հետեւում

Մեր կյանքի տարիներ ի վեր անհանգիստ ժամանակներում ես իմ ընկերներից մեկին մի օր բարեկամաբար խորհուրդ տվեցի՝ մի արա այդ բանը, որովհետեւ կհայտնվես կեղծ ժամանակի մեջ: Բայց նա չլսեց ինձ՝ բերելով բազում պատճառաբանություններ: Ու բոլորովին վերջերս նույն ընկերս ինձ ասում էր, որ ինքը խաբվել է, սխալ է թույլ տվել: Կյանքի առօրյա վայրիվերումները կարծես թե տանելի են,

Գալուստ Սահակյան. «Ընդդիմությանը պետք է քնքշությամբ վերաբերվել»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար հարց է՝ «ընդդիմությո՞ւնն է այլընտրանք դառնում, թե՞ այլընտրանքը ընդդիմություն, բայց ոնց որ թե առաջինն է, սա պարզ երեւում է»: Այդ իսկ պատճառով նա դեռեւս չի ուզում խոսել չորս ուժերի հանդիպումների, կառավարության հրաժարականի հավանական պահանջի մասին. «Դեռեւս քննարկումների փուլում են, յուրաքանչյուր գործիչ տարբեր կարծիքներ է փոխանցում… Դրա համար՝ հաստատուն գաղափար

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031