Լրահոս
Օրվա լրահոսը

Գումար չունեցող օտարերկրյա ընկերությունը փորձել է Հայաստանում գինու-կոնյակի գործարան գնել (Տեսանյութ)

Մարտ 14,2014 14:49

Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը ցանկություն էր հայտնել գնել հայկական «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերության 100% բաժնեմասը, սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կանխել է այդ գործարքը: Այս երկու ընկերությունները դիմել էին ՏՄՊՊՀ` համակենտրոնացման համաձայնագրերի թույլտվություն ստանալու համար:

Հանձնաժողովը, ինչպես այսօր նիստին ներկայացվեց` հարուցած վարույթի ընթացքում պարզել է, որ «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերության ակտիվը 2012 թվականի ֆինանսական տարում կազմել է 5 միլիարդ 114 միլիոն դրամ, իսկ հասույթը` 1 միլիարդ 558 միլիոն դրամ: Իսկ այս ընկերությանը «տիրանալ» ցանկացող ռեզիդենտ հանդիսացող «Հելվելեքս» ընկերության կանոնադրական կապիտալը 50 հազար շվեյցարական ֆրանկ է, ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, 2012 թվականի ֆինանսական տարում վերջինիս ակտիվները կազմել են 6 միլիոն 780 հազար շվեյցարական ֆրանկ. անցյալ տարվա նոյեմբերի տվյալներով այս ընկերության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ակտիվներ բաժնում ներկայացված է եղել «Գինու-կոնյակի տուն Շահնազարյան» ընկերություն` 22 միլիոն 383 հազար շվեյցարական ֆրանկ արժեքով, իսկ փոխառված կապիտալ երկարաժամկետ բաժնում կրկին նույն գումարն է եղել` 22 միլիոն 383 հազար ֆրանկ:

Այսինքն, հանձնաժողովի մոտ հարց է առաջացել, թե գումար չունեցող ընկերությունն ինչպե՞ս է պատրաստվում նման խոշոր առքուվաճառք իրականացնել. «Հելվելեքսը» հանձնաժողովի հարցերին չի պատասխանել: ՏՄՊՊՀ-ն կասկածի տակ է առել, որ այս ընկերությունները խուսափում են իրական գնորդին բացահայտել, ուստի հանձնաժողովը արգելեց համակենտրոնացումը` այսինքն հայկական ընկերության 100% բաժնեմասը գնել: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց` «Հնարավոր է հայկական ընկերությունը վաճառվի անհայտ գնորդի ու այդ ճանապարհով խուսափեն մեր երկրի օրենսդրության պահանջներից, հնարավոր է այդ ճանապարհով շուկայում կենտրոնացվածության եւ գերիշխող դիրքի ուժեղացում լինի»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31