Օրվա լրահոսը

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Թե ուզում ես երգդ լսեն, Ժամանակին շունչդ փչիր:

«Մեծ յոթնյակ». Ղրիմում կայանալիք հանրաքվեն իրավաբանական ուժ չի ունենա. «Ամերիկայի Ձայն»

Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի շուրջ «Մեծ յոթնյակ»-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է, որ «Յոթնյակ»-ի պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հորդորում են Ռուսաստանին

«Առանց Ուկրաինայի Մաքսային միությունն արդյունավետ չի լինի». «Առաջին լրատվական»

Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ «առանց Ուկրաինայի Մաքսային միության մասին` որպես արդյունավետ տնտեսական համակարգի չարժե խոսել»: «Ուկրաինայի դերը Մաքսային միությունում կարևոր էր: Այն որպես տնտեսական կառույց, միություն չի կարող լինել արդյունավետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ տնտեսագետը: Մեր հարցին` Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր պատերազմի դեպքում Մաքսային միությունը կկայանա՞, թե՞ ոչ, Վ.

Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան

Ուկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: -Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ: -Մինչև հանրաքվեի մասին խոսելը պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում

Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

ՀՀ-ն ու ԵՄ-ն «ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը». «Ազատություն»

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ անցած տարվա վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Եվրամիությունն ու Հայաստանը ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու Եվրամիության դեսպանը այսօր էկոնոմիկայի նախարարությունում յուրատեսակ շնորհանդես իրականացրեցին՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք մտադիր է իրականացնել Եվրամիությունը մեր երկրում: «Թվինինգ», «Թայեքս» ու «Սիգմա» ծրագրերի միջոցով հետայսու Եվրամիությունը մտադիր

«Դեռ հարց է` պայմանները Սերժ Սարգսյանը վարչապետի ու Սեյրան Օհանյանի հետ խախտե՞ց, թե՞ Վոլոդյա Ավետիսյանը». (Տեսանյութ)

Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը հերքում է, թե իր մարտական ընկեր, անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը պայմանավորվածություն է ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ու խախտել այդ պայմանավորվածությունը: «Վոլոդյան ոչ մի պայմանավորվածություն չի խախտել, ոչ մի բան չի խոստացել ու դրանից հետ կանգնել: Նա ծառայության մեջ չէր, իր շուրջը հավաքած անգործ ազատամարտիկների հետ պահանջներ դրեցին, եւ դեռ

«Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է չունևոր, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը». քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը խորհուրդ տվեց  չզարմանալ միայն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքով, քանի որ ուկրաինացի  ընդդիմադիրներն  էլ  պակաս չեն ապշեցնում իրենց հարստությամբ: «Նույն Ուկրաինայի ընդդիմադիրների տները նրանք տեսե՞ լ են, որ զարմանում են, նույն Յուլիա Տիմոշենկոյի 10-ից  ավելի դղյակները թե Ուկրաինայում, թե Ուկրաինայից տարածքից դուրս տեսե՞լ են,  Արսենի Յացենյուկի դղյակը, Տիգիպկոյի

Կնոջը դանակի 21 հարվածով սպանելը ինքնապաշտպանությո՞ւն էր

Անցյալ տարի Արարատի մարզում դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսին Վալոդյա Մուրադյանն այսօր դատարանում փորձել է իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն ներկայացնել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Մանուկյանը: Չնայած ամբաստանյալի այն պնդումներին, որ իբր թե Դիանան շշով հարվածել է իրեն, որից հետո էլ ինքը պաշտպանվել է

Hurriyet. Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը. Մեջլիսի խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետ կապված իրենց պատմական փաստաթղթերը, «Անադոլու» լրատվական գործակալությանը հղելով՝ գրում է «Հուրիեթ» թերթը: Չիչեքը պնդել է, որ մինչև հիմա իրենք ոչ մի հանցանք չեն գործել, իսկ Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վիրավորել է իրենց: «Ամենավիրավորականն ու ամենաանհարգալից վերաբերմունքը, որ հնարավոր է

«Ռոսիա» տոնավաճառի տանիքից ինքնասպանության փորձ չի կատարվել

Մարտի 12-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի «Ռոսիա» տոնավաճառի տանիքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Նշված վայրում ինքնասպանության փորձ կատարող անձ չի հայտնաբերվել: Այսօր ավելի վաղ, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Երեւանի «Ռոսիա»

УНИАН. Ուկրաինան ԽՍՀՄ-ից ոչ այնքան օրինական է դուրս եկել. Պուտինն ասել է Ջեմիլևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևին ասել է, որ Ուկրաինան այնքան էլ օրինական դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից: Հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվական գործակալությունը: Պուտինի և Ջեմիլևի հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս Ռուսաստանի ղեկավարին հիշեցրել է Բուդապեշտի հուշագրի մասին. «Ես Պուտինին ասացի, որ ամենակարևորը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցն է, քանի

«Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը` գլխավոր դատախազին. «Ազատությո՛ւն կամ Մա՛հ, ինքներդ որոշեք

Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Մեծարգո պարոն Կոստանյան, Եթե նկատեցիք, նամակս սկսեցի «Մեծարգո» (Մեծ- արմատն ունեցող) դիմելաձևով։ Հայկական լեզվամտածողության մեջ մեծ հասկացությունը պայմանավորվում է ոչ թե նրա ծավալի ու տարողության չափաձևմամբ, այլ իմաստավորում է նրա բնության պարունակությունն ու էությունը։ «Եթե ձեզանից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի, և եթե ձեզանից

Ուկրաինան կարող է ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրել հաջորդ շաբաթ. «Ազատություն» ռ/կ

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը Ուկրաինան կարող է ստորագրել արդեն հաջորդ շաբաթ` Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում, եթե տեխնիկական խնդիրներ չլինեն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինական ճգնաժամը: Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում

Անդրե. «Մտածում էի՝ մինչև այստեղ չեմ հասնի»

Նորաբաց Yerevan Mall-ում մարտի 12-ին տեղի ունեցավ երգիչ Անդրեի «Իմ Հոգի» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը Անդրեի՝ թվով 6-րդն է, սկավառակում տեղ գտած  բոլոր 10 երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է: Անդրեն մինչ այս էլ համագործակցել է Ս. Կնյազյանի հետ, իրենց համատեղ աշխատանքներն են «Քամիներ», «Մըր էրգիր» երգերը: Ձայնասկավառակի 10 երգերից 5-ը լիրիկական են: «Չնայած, որ սա հաշվով

Թուրքական հեռուստաալիքները ցուցադրում են պոլսահայ երգչուհու տեսահոլովակները. «Մեդիալաբ». (Տեսանյութ)

Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը: ««Սերը» իմ երկրորդ ալբոմս է: Արդեն երեք տարի անցած է առաջին ալբոմիս վրա: Մարդիկ կը սպասեին իմ նոր երգերուս, նոր անակնկալներուս,-«Մեդիալաբին» ասում է

Ռուստամ Տեմիրգալիեւ. «Օբյեկտիվորեն լուսաբանեք ղրիմցիների կամաարտահայտման ընթացքը»

Коммерсант-ի հաղորդմամբ` Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Տեմիրգալիեւը միջազգային բոլոր դիտորդներին կոչ է արել ժամանել ու օբյեկտիվորեն լուսաբանել մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն: «Հանրապետական իշխանությունները պաշտոնական մանդատ ունեցող միջազգային դիտորդներին հրավիրում ենք գրանցվել հանրապետական ընտրական հանձնաժողովում, ձեւակերպել համապատասխան փաստաթղթերը եւ օբյեկտիվորեն լուսաբանել ղրիմցիների կամաարտահայտման ընթացքը»,- այսօր  նման հայտարարությամբ է հանդես եկել է Ռուստամ  Տեմիրգալիեւը,

Интерфакс. Ուկրաինան ռազմական գործողություններ չի սկսի Ղրիմում. Տուրչինով

Ուկրաինան ռազմական գործողություններ չի սկսի Ղրիմում՝ խուսափելով երկրի արևելյան հատվածը վտանգի ենթարկելուց, հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք չենք կարող ռազմական գործողություններ սկսել Ղրիմում, քանի որ հարվածի տակ կդնենք արևելյան սահմանները, և Ուկրաինան անպաշտպան կմնա», – ասել է Տուրչինովը մարտի 12-ին «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ձեռնարկատեր» աշակերտները դրամաշնորհներ ստացան

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների (Խնձորեսկի, Արամուսի, Քուչակի, Վ. Ծաղկավանի, Ոսկետափի, Արազափի միջնակարգ, Մարտունու և Ջերմուկի ավագ, Երևանի թիվ 52 հիմնական, Ստեփանավանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիակրթական հաստատություն, Գյումրու «Ֆոտոն» վարժարան) տրամադրել էր դրամաշնորհներ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Թուքումուր դատավորին` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության վճռով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրապարկվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով վճիռը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Անիի նախկին ոստիկնապետի որդուն` Հարություն Սարգսյանին` միաժամանակ հնարավորություն տալով Կարեն Եսայանի մորը քաղհայց ներկայացնել նրա դեմ:   Եվ մինչ դատավորը ընթերցում էր վճիռը, մի անկառավարելի իրավիճակ ստեղծվեց դատարանում, Հարությունի

Հարություն Խաչատրյան. «Մոսկվայում Փարաջանովի երեկոն անում են վրացիները, Կաննի երեկոն՝ ուկրաինացիները, իսկ հայերը էշի ականջում քնած են»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ճանաչված ռեժիսոր  Հարություն Խաչատրյանը  մարտի 12-ին  Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փառատոնը այս տարի լայնորեն կանդրադառնա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: «Փարաջանովը մեծ արվեստագետ է, համաշխարհային երեւույթ , բայց ուզում եմ շատ կարեւորել նաեւ այն, որ ինքը հայ է, հայկական արվեստից է գալիս, հայկական հիմքերից սերում, աշուղական  երգերից ու Սայաթ

Դպրոցներում տղամարդկանց պակասը կլրացնեն ոստիկանները. (Տեսանյութ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց բարձրացրեց ավագ դպրոցներում ոստիկանների ներկայության իրավական հիմքի եւ հիմնավորվածության մասին: Հիշեցնենք, որ օրերս դրա մասին խոսել էր  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասելով, որ կառավարության որոշմամբ շուտով ավագ դպրոցներում ոստիկանի հաստիք է լինելու, որպեսզի տարբեր տեղերից հավաքված երիտասարդ տղաները ինքնահաստատման փորձեր չանեն, իսկ ոստիկանները նրանց բացատրեն

Լոս Անջելեսի հայ գանգստերները հանդես են գալիս Ասադի օգտին. «Ազատություն». (Տեսանյութ)

Արևմտյան լրատվամիջոցներում աղմուկ է հանել մի տեսանյութ, որտեղ որպես Լոս Անջելեսի հայտնի «Հայկական ուժ» հանցախմբի անդամներ ներկայացած երկու գանգստերներ հայտարարում են, որ իրենք Սիրիայում են և կռվում են հօգուտ նախագահ Բաշար Ասադի: Տեսանյութը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնում գործող «Մերձավոր Արևելքի մոնիթորինգ» կազմակերպության ջանքերով: CNN-ը պարզել է, որ տեսանյութում երևացող երկու զինված տղամարդիկ սիրիահայեր

Արդարադատության նախարարը պատրաստ է չհասկացողների համար դասախոսություն կարդալ. (Տեսանյութ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հարցը, որը, ինչպես հայտնի է, անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից անազատության մեջ է, այն բանից, հետո, ինչ սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ էր Ազատության հրապարակում: Ի պատասխան պատգամավորի հարցման պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց այն մասին, որ ինչ-որ պայմանավորվածություն ուներ Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն

«Եվրամիությունը գնում է տևական լճացման». Ջորջ Սորոս. 1in.am

Եվրամիության ներսում ստեղծվել և ուժեղանում են այնքան հզոր ֆինանսա-տնտեսական հակակշիռներ, որ Եվրամիությունը չի կարող դիմակայել և ենթակա է լիարժեք անկման գնալու ռիսկին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին նախազգուշացրել է հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Սորոսն ընդգծել է, որ եվրոգոտու և Եվրամիության գլխավոր խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու երկրների և պարտապան-պետությունների միջև անդունդը շարունակում է ընդլայնվել:

Գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարն իր ծառայողական մեքենայով գնացել է Վրաստան` հանգստանալու

Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իրեն պատկանող «Պեժո» մակնիշի 060 LL 11 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենայով անցյալ տարվա ամռանը` օգոստոսին մեկնել է  հանրապետությունից դուրս` հանգստանալու: Վրաստանում հանգիստը կազմակերպած պաշտոնյային, ըստ որոշ տեղեկությունների, ընկերակցել է նաեւ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետը` Արսեն Ավետիսյանը: Աշխատակազմի ղեկավարի արարքի մասին իմացել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որն էլ իր

Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր։ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային։ Սեյրան Օհանյանը

Վահագն Խաչատրյանը՝ Լեւոն Մարտիրոսյանին. «Պետք է մի հատ էլ դասախոսություն մեր պատգամավորների համար կարդան»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը «Գովազդի մասին» օրենքում վերջին փոփոխությունների համահեղինակն է, 1in.am-ի հետ զրույցում խոսելով ալկոհոլի՝ առողջության վրա վատ ազդեցության եւ օրինագծի հետեւանքների մասին՝ արդարացել էր, թե «չեմ կարծում, որ գովազդով պիտի գայթակղվեն» Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Լեւոն Մարտիրոսյանին հակադարձեց. «Դա ոչ մասնագիտական մոտեցում է:

«Նորածնին զուգարանակոնքում չի թողել, միամտաբար է եղել». Նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից

Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի Սպիտակի հարեւանությամբ գտնվող Ջրաշեն համայնքում տեղի ունեցած՝ նորածնի սպանության փորձի մասին: Մեզ հետ զրույցում Արմինե Ա.-ն, որը ըստ News.am-ի, կանխել է նորածնի սպանության փորձը, հերքեց լուրերը, թե իրենց տանը նախօրեին ծննդաբերած, ամուսնու քույրը` Անուշ Գ-ն իր նորածնին սպանելու փորձ է արել: Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031