Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում տղամարդկանց պակասը կլրացնեն ոստիկանները. (Տեսանյութ)

Մարտ 12,2014 19:33

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց բարձրացրեց ավագ դպրոցներում ոստիկանների ներկայության իրավական հիմքի եւ հիմնավորվածության մասին: Հիշեցնենք, որ օրերս դրա մասին խոսել էր  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասելով, որ կառավարության որոշմամբ շուտով ավագ դպրոցներում ոստիկանի հաստիք է լինելու, որպեսզի տարբեր տեղերից հավաքված երիտասարդ տղաները ինքնահաստատման փորձեր չանեն, իսկ ոստիկանները նրանց բացատրեն ճիշտ ճանապարհը:

Ի պատասխան հանդես եկավ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հաստատեց, որ իսկապես, ավագ դպրոցներում ոստիկաններ են լինելու, դա հանրային պահանջ է, եւ ասաց, որ ոստիկանների՝ դպրոց մտնելու նպատակներից մեկն է կոտրել «կեղծ գողական կաղապարը, որ ոստիկանից պետք է վախենալ»: Նա հավելեց, որ «այդ մարդը դառնալու է ավագ ընկեր, տղամարդկանց պակաս ունենք դպրոցներում, ոստիկանի ֆունկցիան միայն կռիվները կանխելը չի», եւ որպես ոստիկանի հավելյալ ֆունկցիա նշեց՝ թմրանյութերի տարածման մասին տեղեկատվություն հայթայթելը, ճանապարհային երթեւեկությանը հետեւելը եւ «օրինապաշտ քաղաքացու, օրինակելի երկրի քաղաքացու օրինակներից մեկը դառնալը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31