Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հայ գանգստերները հանդես են գալիս Ասադի օգտին. «Ազատություն». (Տեսանյութ)

Մարտ 12,2014 19:29

Արևմտյան լրատվամիջոցներում աղմուկ է հանել մի տեսանյութ, որտեղ որպես Լոս Անջելեսի հայտնի «Հայկական ուժ» հանցախմբի անդամներ ներկայացած երկու գանգստերներ հայտարարում են, որ իրենք Սիրիայում են և կռվում են հօգուտ նախագահ Բաշար Ասադի:

Տեսանյութը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնում գործող «Մերձավոր Արևելքի մոնիթորինգ» կազմակերպության ջանքերով:

CNN-ը պարզել է, որ տեսանյութում երևացող երկու զինված տղամարդիկ սիրիահայեր են, ովքեր որոշ ժամանակ ապրել են ԱՄՆ-ում, այնուհետև արտաքսվել են Սիրիա:

Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ հետաքննություն են անցկացնում տեսանյութի վերաբերյալ, որպեսզի պարզեն, թե արդյոք այն որոշակի վտանգներ չի՞ ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հայերը պետք է Ասադին սատարեն, դա է մեր ազգային շահը այդ երկրում: Ապրեն տղաները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31