Օրվա լրահոսը
«Յուրաքանչյուր վերադարձողն իր հետ բերում է իրեն յուրահատուկ խնդիրները». Գագիկ Եգանյան (Տեսանյութ)
Այսօր Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հայաստանում Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացման արարողությունից հետո Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մանրամասնեց, որ Եվրոպայում բնակվող հայաստանցիները վերադառնալով հայրենիք, մի շարք խնդիրների են հանդիպում, որոնց լուծումը հետաձգելու դեպքում, գուցե կորցնենք այդ մարդկանց. «Մարդիկ չորս հինգ տարի Հայաստանում չեն գտնվել, հազարումի ինստիտուտներ են առաջացել, եւ մարդը չգիտի, հասարակական
«Նախիջեւան» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերադարձնել Նախիջեւանը
Այսօր «Նոյյան տապանի» մամուլի սրահում նոր ձեւավորվող «Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամներ Կարպիս Փաշոյանն ու Անի Նավասարդյանը ներկայացրեցին նախաձեռնությունը ստեղծելու գաղափարը: Կարպիս Փաշոյանի խոսքով՝ իրենք որպես երիտասարդներ չեն կարողացել համակերպվել այն մտքին, որ Նախիջեւանը ՀՀ տարածքում չէ ու նրա կորցված լինելու հանգամանքը երբեք իրենց հանգիստ չի տվել. «Մենք մեր ընկերներով հավաքվեցինք, քննարկեցինք ու որոշեցինք ստեղծել այս
Կրքեր հանձնաժողովի շուրջ
Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել: Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները: Պատգամավորները եւ նրանց ընտրողները ինչ-որ ձեւով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր: Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր: Այնտեղ, որքան հիշում եմ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն
Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Մարտի 9-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1988 թ. Աշոտ Տ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Երիտասարդ ազատ ոճայինները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը
Երեւանի «Խուլ-համրերի մշակույթի պալատում» կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ հանրապետության մարզերի 143 ըմբիշներ: Ինչպես տեղեկացնում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը, ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են Մխիթար Գրիգորյանը` 50 կգ, Հարություն Բարսեղյանը` 55, Գոռ Գրիգորյանը` 60, Արեն Ալեքյանը` 66, Սուրեն Խաչատրյանը` 74, Ռազմիկ Պողոսյանը` 84,
ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատ-րաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը: Աշխատանքային խումբը կմասնակցի
Արա Պապյան. «Հայաստանի ճակատագիրը կորոշվի Ռուհանիի եւ Ջոն Քերիի այցերով Հայաստան»
«Հայաստանի վրա ճնշում կլինի Ղրիմը ճանաչելու հորդորով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` զարգացումներն Ուկրաինայում թեմայով քննարկման ժամանակ: Պարոն Պապյանը կանխատեսումներ անելով նշեց, որ այս դիմակայության հետևանքով Ռուսաստանը կարող է հայտնվել խորը մեկուսացման մեջ, և Հայաստանը, որպես դաշնակից, նույնպես կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի
Ճշմարտության պահը
Ինչո՞վ բացատրել Հայաստանի Անկախության Հռչակագրի անտեսումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ ուրացվեց ՀՀ –ն եւ Արցախի վերամիավորումը, որ կայացել էր 1989թ դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման արդյունքով:
Ռուսների մեծ մասին մարդու իրավունքները չեն հուզում. «Ազատություն» ռ/կ
Այն ընդամենը 22-րդն է առաջնահերթությունների ցանկում։
ՀՀԿ-ն կարող էր կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, եթե գոնե մի փոքր համոզված լիներ, որ Սերժիկ Սարգսյանը չի Մարտի 1-ի առաջին պատասխանատուն. «Չորրորդ իշխանություն»
Այլեւս որեւէ հանրապետական պատգամավոր թող Մարտի 1-ի զոհերի համար երբեւէ ոտքի չկանգնի, մեզ կոկորդիլոսի արցունքներ հարկավոր չեն։
Արտաքին միջավայրից ներգրավվող ֆինանսական միջոցները շարունակում են ավելանալ՝ համալրելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը. «Հայոց աշխարհ»
Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, ենթադրվում էր, որ դա կազդի միջազգային ֆինանսական կառույցներից վարկային միջոցների ներգրավման վրա։ Սպասվում էր, որ նրանք կսահմանափակեն իրենց վարկային ծրագրերը։ Սակայն այդ երեւույթը գոնե առայժմ նկատելի չէ։ Ընդհակառակը, արտաքին միջավայրից ներգրավվող ֆինանսական միջոցները շարունակում են ավելանալ՝ համալրելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը։ Անցած տարվա
«Երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, նոր կկարողանան ուղղորդել իրենց». Գալուստ Սահակյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: –Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցությունն դեմ քվեարկեց ընդդիմադիր ուժերի՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Մեծամասնությունը փաստացի տապալեց հանձնաժողովի ստեղծումը, ինչո՞ւ, կողմ չե՞ք բացահայտումներին: –Ես կարծում եմ՝ ամենաշատը մեզ է հետաքրքրում այդ հարցը: Մենք ունեցել ենք երեք հանձնաժողովներ, բոլոր նյութերին ծանոթացել ենք, բոլոր քաղաքական
Հովիկ Աբրահամյանը այցելել է Վազգեն Սարգսյանի մորը. NEWS.am
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 11-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը տեսակցել է տիկին Գրետային, հետաքրքրվել առողջական վիճակով եւ գնացել: Բժիշկն ասաց, որ Վազգեն Սարգսյանի մոր առողջական վիճակում բացասական դինամիկա չկա,
Սաստիկ սկզբունքային ընդդիմադիրները երբեք հանրահավաքներ չեն կազմակերպում. «Չորրորդ իշխանություն»
Ահա այս «եւ այլն» խմբում հավաքված են բազմաթիվ մարդ-կուսակցություններ, վառ անհատականություններ, սաստիկ սկզբունքային ընդդիմադիրներ եւ այդպես շարունակ, սրանք ժամանակ առ ժամանակ բոցաշունչ ելույթներ են ունենում, հուժկու հարցազրույցներ տալիս, ընդ որում՝ որպես կանոն, շատ գեղեցիկ են խոսում ու ճիշտ-ճիշտ բաներ են ասում։
Շուշան Դոյդոյան. «Պատասխանատվության ենթարկվեցին երկու պաշտոնյաներ»
«Անցած տարվա դատական պրակտիկան մի քայլ առաջ էր հատկապես այն առումով, որ ունեցանք միանգամից երկու դատական որոշում, որոնցով վարչական պատասխանատվության ենթարկվեցին տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարած երկու պաշտոնյաներ։ Մյուս ձեռքբերումն այն էր, որ դատական գործերի ավելի քան 80 տոկոսը կայացվել է ԻԱԿ-ի օգտին։ Այսինքն, մեր խախտված տեղեկություն ստանալու իրավունքը վերականգնվել է եւ ճանաչվել է իրավունքի խախտման
Գրագետ գրելու ժամանակ չունենք. շտապում ենք. «168 ժամ»
Ծննդյան օրվա շնորհավորանքներում, որպես կանոն, հանդիպում է նույն սխալը՝ «Շնորհավոր ծնունդտ»։ Ճիշտը՝ «Շնորհավոր ծնունդդ»։ Դ-ն դիմորոշ հոդ է։ Ծնունդդ, այսինքն՝ քո ծնունդը, գիրքդ՝ քո գիրքը։ Ավիրել։ Սա չափազանց տարածված սխալ է։ Բառի արմատն է՝ ավեր, որը հնչյունափոխության չի ենթարկվում, ավեր, ավերակ, ավերածություն, ավերել։ Շատ է հանդիպում «Ցանկանում եմ կիսել ուրախությունս» արտահայտությունը։ Եթե ուրախությունը կիսեք, այն
Ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք
Մարտի 11-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սիտրոեն C5» մակնիշի 10 ՕK 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի
Ռուբեն Հակոբյան. «Տիգրան Սարգսյանի ու նախարարների հրաժարականի հարցը չի դրված, այլ…». «Հայոց աշխարհ»
Այսօր ունենք մի այնպիսի ձեւավորված համակարգ, որում ցանկացած աշխատող գուցե ավելի վատ վիճակում հայտնվեր, քան գործող կառավարությունն ու վարչապետը:
Հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը
Մարտի 9-ին, ժամը 17.45-ին, Տավուշի մարզի Գոշ համայնքի ղեկավարից ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակչուհի, 1937 թ. ծնված Հասմիկ Մ.-ն բնակարանի նկուղից գտել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը: Մեկնած օպերատիվ խմբին Հասմիկ Մ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի կարճեցված մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն
Հետախուզվող` բուքմեյքերական ընկերության սրահից
Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Պարոնյան փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության սրահից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրաչ Բ.-ին որը 2013 թ. հունվարի 25-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Մայիսին Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը». «Իրատես de facto»
Հիմա մոդա է դարձել Մաքսային միությունը պախարակելը, բայց պախարակողներից որևէ մեկը հաշվարկե՞լ է ու կարո՞ղ է ասել, թե ինչքան ու ինչ թանկացումներ էին լինելու Հայաստանի եվրաասոցացման արդյունքում։
ԲՀԿ-ական պատգամավոր. «Նույնիսկ եթե չլիներ միտինգը, եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը». «Ժողովուրդ»
Մի բան է խորհրդարանական ուժերի ձեւաչափով համագործակցությունը, մեկ այլ բան՝ ավելի ընդլայնված հանդիպումներ ունենալը։
ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Հովհաննես Սահակյանը. «Փաստինֆո»
Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովը վերջապես կազմավորվել է: ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին փոխել են: Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նա հանձնաժողովի կազմում փոխարինել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հաստատված Էթիկայի հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես և նախորդ կազմում,
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները վստահեցի՞ն ՀԵՀ-ին, որ չեկան
1-ին կուրսեցի Տիգրան Սարգսյանը նշեց. «Հնարավորություն կունենանք ինչ-որ կերպով վարձը վճարել: Ինձ համար սա շատ մեծ օգնություն է: Հպարտ եմ նաև, որ կրթաթոշակը հենց վարչապետն ինձ հանձնեց, որ իմ անունն էլ էր Տիգրան Սարգսյան, ինքն էլ ասաց, որ շուտով վարչապետ եմ դառնալու»:
Պայթուցիկ նյութ` մահճակալի տակից
Մարտի 8-ին, ժամը 14.10-ին, 1969 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն իրենց տան ննջասենյակի մահճակալի տակից ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին է ներկայացրել «Տրոտիլովայա շաշկա» տեսակի պայթուցիկ նյութ` ճայթիչ-պայթիչով, և հայտարարել, որ այն պատկանում է ամուսնուն` 1964 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին: Անդրանիկ Ս.-ն բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային
Հայ-ադրբեջանական շփման գծում սահմանազատում հնարավոր չէ՞. «Ա1+» (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական շփման գծի խնդիրները չեն սահմանափակվում միայն զինադադարի ռեժիմի խախտմամբ։ Մի քանի ամսվա ընթացքում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից 2 գերի ունեցանք Ադրբեջանում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ երկուսն էլ մոլորվել են։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասում է. «20 տարիների ընթացքում այդ վտանգը միշտ էլ եղել է, միշտ էլ հորդորել ենք, որ ավելի զգույշ
ՀՀ իշխանությունների կողմից չեզոքության պահպանումը միակ խելամիտ դիրքորոշումն է. «Ժողովուրդ»
Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել գերզույշ Ուկրաինայի վերաբերյալ իրենց գնահատականներում, ինչը եւ, հանուն արդարության, պետք է նշել՝ նրանց առայժմ հաջողվում է անել։ Փոխարենը անհասկանալի վարքագիծ են որդեգրել որոշ ընդդիմադիր գործիչներ եւ գրանտային գործունեություն ծավալող փորձագիտական շրջանակներ, որոնք օրումեջ տարբեր ֆորմատներով կոկորդ են պատռում՝ բոլորի աչքը մտցնելով այն, որ Հայաստանի իշխանությունները գրառում չեն կատարել Ուկրաինայի դեսպանատան
ՀՀԿ-ն մաքրում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մարտիմեկյան հետքերը. «Ժամանակ»
2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախագծի տապալումից հետո տպավորությունն այն է, որ իշխող ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ միասին այնքան է խուսափում Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու ու այդ թեման քննարկելու տեսլականից, որ պատրաստ է անգամ 2008-ին իշխանական կոալիցիայի մեջ եղած ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ազատել Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունից, միայն թե նման հանձնաժողով չստեղծվի:
Չի բացառվում, որ կրկեսի շենքում հյուրանոցային համարներ կլինեն. «Հայկական ժամանակ»
«Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենն ի պատասխան մանրամասնեց, որ հնարավոր է այդ տարածքները ծառայեն այլ նպատակի։
Դանակի սպառնալիքով գումար և հեռախոս է հափշտակել և դիմել փախուստի
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր էին ստացվել, որ մարտի 2-ին անհայտ անձը Մերձավան գյուղի բնակիչ Հարութի գույքը հափշտակելու նպատակով նստել է նրա տաքսի ավտոմեքենան և 16-րդ թաղամասում, դանակի սպառնալիքով 10.000 դրամ հափշտակելուց հետո, դանակի բռնակով հարվածել է նրա պարանոցին ու դիմել փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ


















































