Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Նույնիսկ եթե չլիներ միտինգը, եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը». «Ժողովուրդ»

Մարտ 11,2014 11:38

Հատված ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հարցազրույցից:

Պարոն Մարգարյան, ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդը որոշել նման ֆորմատով հանդիպումներ ունենալ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հետ։ Ինչո՞ւ են հենց հիմա նման հանդիպումներ կազմակերպվում;

– Նախ նշեմ, որ որեւէ հերթականություն՝ նախապատվության իմաստով, չկա, հերթականությունը տեխնիկական է, բոլոր ուժերի հետ հանդիպում լինելու է։ Ինչու է որոշվել հիմա՝ դժվար է ասել, մի օր պե՞տք է լիներ, թե՞ չէ։ Որովհետեւ բավականին ակտիվ է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համագործակցությունը՝ խորհրդարանի ներսում եւ, բնականաբար, այդ ձեւաչափով հանդիպումների ժամանակ հարցեր են առաջանում ամեն մեկի կողմից ճշտելու։ Ավելի շատ դետալների մեջ երկկողմանի ճշտումների համար անհրաժեշտություն առաջացավ, իսկ այդ հանդիպումների ժամանակ հիմնականում երկկողմանի մոտեցումներ են։ Ամեն մեկն իր տեսակետն է ասում, իսկ մյուս կողմը փորձում է միասին քննարկել։

Նկատենք, սակայն, որ այդ հանդիպումները մեկնարկեցին Լեւոն ՏերՊետրոսյանի վերջին ելույթից հետո, երբ նա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանն էլ Հայաստանի Իվանիշվիլին կարող է լինել։ Հնարավո՞ր է, որ հենց առաջին նախագահի այդ զուգահեռի ներգործությամբ է Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել այդ հանդիպումները։

– Ուրեմն՝ նույնիսկ եթե չլիներ միտինգը, եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, բնականաբար հանդիպումներ նախատեսվում էին, որովհետեւ կրկնում եմ՝ մի բան է խորհրդարանական ուժերի ձեւաչափով համագործակցությունը, մեկ այլ բան՝ ավելի ընդլայնված հանդիպումներ ունենալը։

Այսինքն՝ Գ. Ծառուկյանի ոգեւորությունը ՏերՊետրոսյանի ելույթի հետ կապ չունի՞։

– Դժվարանում եմ կապել, իհարկե չէ, որովհետեւ ավելի շատ կապված է… ոչ թե ոգեւորությունը, այլ բազմաթիվ հարցերի անհետաձգելիությունն է պատճառը, որ փորձում ենք միասնական օրակարգ ձեւավորել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31