Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքեր հանձնաժողովի շուրջ

Մարտ 11,2014 13:45

Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել: Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները: Պատգամավորները եւ նրանց ընտրողները ինչ-որ ձեւով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր: Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր: Այնտեղ, որքան հիշում եմ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ կատակով գործուղել էլ ՀՀՇ-ի, այն ժամանակ դեռեւս ոչ ամբողջապես ՀՀԿ-ի Գեւորիկին: Եվ այդ հեգնական վերաբերմունքը միանգամայն արդարացված էր, որովհետեւ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը հավասար էր զրոյի:

Այլ բան է՝ նույն խնդրով գործող փաստահավաք խումբը, որում Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը իրենց տրված իրավասությունների սահմաններում բարեխիղճ են աշխատել: Սակայն հետագայում պարոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, դուրս եկավ «ՀԱԿ-ի գծից», եւ, հավանաբար, հենց այդ պատճառով այդ խմբի բավականին ուշագրավ զեկույցները չեն վկայակոչվում:

Ի՞նչ պիտի բացահայտեր նույն խնդրով ստեղծվելիք նոր հանձնաժողովը՝ Գեւորիկով կամ առանց Գեւորիկի: Որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները իրավաչափ չէի՞ն: Որ նույն օրը երեկոյան սպանվածների եւ վիրավորների մեղքը այն ժամանակվա իշխանության, ուժային կառույցների խղճի՞ն է: Հասարակության համար դա միանգամայն պարզ է: Իրավական առումով դա ապացուցելը խորհրդարանի գործը չէ: Ի վերջո, դա, իհարկե, իշխանության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու լավ ամբիոն է: Բայց այդ մեղադրանքները կարելի է հնչեցնել նաեւ առանց որեւէ հանձնաժողովի:

Այդքանով հանդերձ՝ զարմանալի է ՀՀԿ-ի, մեղմ ասած, ոչ հետեւողական կեցվածքը: Արդեն առնվազն երրորդ անգամ է այդ խմբակցությունը սկզբում ասում, որ կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը, հետո վերջին պահին փոշմանում է՝ վախենալով «քաղաքական շահարկումներից»: Գուցե իսկապե՞ս մտավախություն կա, որ նման հանձնաժողովը ինչ-որ սենսացիոն բացահայտումներ կանի: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է սկզբում համաձայնում:

Ինչ մնում է քաղաքական շահարկումներին: Խորհրդարանի պարագայում այդ՝ «շահարկում» բառը որեւէ իմաստ չունի: Եթե ֆիզիկոսը, ատամնաբույժը կամ կոշկակարը իրենց գործն անելիս մտնում են «քաղաքական բաղերի» մեջ, դա, իհարկե, լավ երեւույթ չէ: Բայց խորհրդարանում հավաքվում են հենց քաղաքական գործիչները, որոնք ներկայացնում են քաղաքական շահեր ունեցող խմբեր, եւ շատ բնական է, որ ցանկացած հարց նրանք քննարկելու են հենց այդ շահերից ելնելով: Այդպես է ամբողջ աշխարհում: Խորհրդարանը հենց դրա համար է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Բոլորս շունչներս պահած սպասում ենք “Արսենի” հերթական սպառիչ քոմենթին, տենանք է’ս անգամ ոնցա հոդվածի հեղինակի “պորտը տեղը դնելու”:

  2. Արսեն says:

    Դժվար թե ..))..
    «Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել…», «մտքի» հետ դժվար է չհամաձայնվել։ Եվ մնացածի հետ էլ։
    Միակ բանը, որ կասեիլ՝ դա այսօրվա թեման չէ։ Պարոն Աբրահամյանը, ինչպես միշտ, կարողացել է այնպես գրել, որ ոչինչ չգրի («լրագրողական» երկարակեցության գաղտնիքը) ..))).. Այն օրը երբ, ասենք, Հայաստանի պառլամենտում տեղի ունեցողը կլինի շատ կարևոր բան մարդկանց համար, պարոն Աբրահամյան կգրի մի շատ «կրակոտ» և «ակտուալ» հոդված, ասենք, սահմանամերձ մի որևէ գյուղի ջրամատակարարման պրոբլեմների վերաբերյալ..)))..
    Վերջում, որ շատ չտխրես, մի քանի վերջին օրերի Ուկրաինական հումոր ..))..

    Геринг – Гитлеру:
    Мой фюрер, мне приснился страшный сон. Россия воюет с Украиной, а Германия пытается их помирить.

    Жители Германии пишут письмо Путину: “Мы, русскоговорящие жители Германии. Нас в этой стране притесняют, заставляют говорить на немецком языке. Помогите пожалуйста…”

    Из Института истории сообщают. Ученые выяснили, что ограничение многих конституций мира “не более двух президентских сроков подряд” впервые было придумано не политиками, а врачами-психиатрами.

    Путин напал на Украину потому, что смотрел российские новости…

    История показала, что украинцы с оружием в руках борются на своей земле за право говорить на украинском языке, а русские с оружием в руках борются на чужой земле за право молчать на русском языке.

    Верх экономического маразма: Путин в Крым ввёл войска по просьбе “старого руководства” а долги за газ требует с “нового руководства”.

    • Կարապետ says:

      Հոյակապ էր ասված: Փառահեղ է: 10-0: Հարված գոտկատեղից ներքև:
      Առաջարկում են ստեղծել “Արսենի համակիրների ակումբ”, որտեղ կհավաքվենք բոլոր համակիրներս և կվերլուծենք այս մեկնաբանությունները, փորձելով գոնե մասամբ հասկանալ վերերկրային մտքերը, որ թաքնված են հասարակ և առօրյա թվացող բառերի տակ:
      Ու վերջում բոլորով պարզապես ժպտալ ..))..

  3. Ruben says:

    Дашнаки возглавили, подаренный им, аграрно сырьевой придаток Метрополии.
    Коммунисты создали аграрно промышленный придаток Кремля.
    ХХШ (АОД) далее все его “политические” сателлиты уничтожили аграрную, сырьевую, промышленную систему и оставили только придаток.
    Может, нужно вернутся назад и начинать сначала?

  4. Հրանտ Պապիկյան says:

    Անդրանիկ Քոչարյանից ավելի լավ է հարցրեք, թե 1996-ի սեպտեմբերի 26-ի ընդհարման ժամանակ ինչով էր զբաղված…
    Չնայած ինչ եմ ասում որ… Իսկի Լևոն Տեր Պետրոսյանից ոչ ոք չի հարցնում` այդ օրը Բաղրամյան փողոցում ժողովրդին ջարդելու հրամանը ով տվեց)))) Մեր հասարակության և մանավանդ լրագրողների մեծ մասի մոտ տոտալ ամնեզիա է տիրում)))))

  5. Hayk says:

    Украина: США, дай 3 миллиарда!! США: Знаешь, я сам брал у Китая, но могу дать 1 млрд! Украина: Ладно,дай 1, а 2 будешь должен!!!

  6. sergik says:

    Արդեն երկու օր է բացվել է Կիևյանի նոր ճանապարհը, երևի Սերժ Սարգսյանին արդեն ,,դալաժիտ,, են արել ու նաել մտածում է, բաա ժողովուրդն ինչի է դժգոհ, Հայաստանը գնալով ,,շենանում է,, շատ անշնորհակալն են , մարդկանց թողաս մենակ բողոքեն և այլն….բայց երևի տեղյակ չի որ կենսաթոշակայինն արդեն շատ գործատուներ պահում են, երբ դեռ իրավունք չունեն եթե հանկարծ մի ,,մոլորյալ,, համարձակվի դատարան դիմի կշահի դատը, գործատուներն կգրպանեն մի քանի միլիոն մինչև տենան օրենքն ինչ է լինում…կամ էն կենսաթոշակային տարիքի հասած մարդիկ, ովքեր ,,չդիմանալով,, Տիգրան Սարգսյանի պլաստիկ անձնագրերի գովազդի գայթակղությանը ու արդեն փոխել են անձնագրերը ՝՝չեն կարողանում գրանցվեն ու թոշակ ստանան, որովհետև համակարգիչներում հին ծրագրեր են ու նոր անձնագրերը չի ճանաչում…..և այլն և այլն

  7. Հրանտ Պապիկյան says:

    Երբեմն ինձ թվում է, որ մեկնաբանություն գրողներից շատերը ալարում են բուն հոդվածը կարդալ, և առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ են լինում տակի մեկնաբանությունները կարդալուն և դրանց պատասխանելուն…
    Օրինակ ինչ կապ ունեն կենսաթոշակայինն ու Կիևյանը իրար հետ, և նույնիսկ առանձին վերցված` Խորհրդարանական հանձնաժողովի կազմավորման հետ: Կամ Հիտլերը, Գերինգը, Պուտինը, ՈՒկրաինան կամ ԱՄՆ-ն….
    Երանի հեղինակի և մոդերատորների համբերությանը)))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31