Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր վերադարձողն իր հետ բերում է իրեն յուրահատուկ խնդիրները». Գագիկ Եգանյան (Տեսանյութ)

Մարտ 11,2014 13:59

Այսօր Եվրամիության կողմից  ֆինանսավորվող  Հայաստանում Վերաինտեգրման  ուղղորդման կենտրոնի բացման արարողությունից հետո Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մանրամասնեց, որ Եվրոպայում բնակվող հայաստանցիները վերադառնալով հայրենիք, մի շարք խնդիրների են հանդիպում, որոնց լուծումը հետաձգելու դեպքում, գուցե կորցնենք այդ մարդկանց. «Մարդիկ չորս հինգ տարի Հայաստանում չեն գտնվել, հազարումի ինստիտուտներ են առաջացել, եւ մարդը չգիտի, հասարակական կյանքը շատ արագ փոխվել է, օրենսդրությունն է փոխվել: Խորհրդատվություն, աջակցել այդ հարցերի մեջ. պետական մարմինները եւ մեր ծառայությունն այսօր օգնում են:  Երկրորդ բաժինը, որը նաեւ ենթադրում է որոշակի ռեսուրսներ, ենթադրենք՝ օգնել նրան փոքր գործարարություն իրականացնել,   օգնել նրանց երեխաներին բաց թողնված տարիների կրթությունը լրացնելուն, օգնել նրանց բժշկական, սոցիալական, հոգեբանական աջակցություն ցույց տալ. սրա համար ռեսուրսներ են պետք»,- ասաց պարոն Եգանյանը եւ ավելացրեց, որ այս դեպքում ֆինանսավորումը Եվրամիության կողմից է:

Պարոն Եգանյանը նշեց նաեւ, որ խնդիրները տարբեր են, ընդհանրական տեսքով ներկայացնել դժվարանում է: «Յուրաքանչյուր վերադարձողն իր հետ բերում է իրեն յուրահատուկ խնդիրները»,- ասաց պարոն Եգանյանը:

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31