Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կարող էր կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, եթե գոնե մի փոքր համոզված լիներ, որ Սերժիկ Սարգսյանը չի Մարտի 1-ի առաջին պատասխանատուն. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 11,2014 12:32

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է եվրոպական երկրներից մեկում, երեկ նշեց. «Նոր իմացա, որ հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկել Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ ՕԵԿ-ի մասին որեւէ բան չեմ ասում, որովհետեւ շատ վաղուց նման կուսակցություն այլեւս գոյություն չունի։ Հերթական անգամ մարտի 1-ի զոհերի հարազատներիս եւ ողջ ժողովրդին իշխանությունները ապացուցեցին, որ իրենք եւ միայն իրենք են պատասխանատու մարտի 1-ի սպանդի համար։ Հանցավոր իշխանությունը արդեն վեց տարի է, ինչ ամեն ինչ անում է Մարտի 1-ը կոծկելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար։ Հանրապետական կուսակցությունը այսօր կարող էր կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, եթե գոնե մի փոքր համոզված լիներ, որ Սերժիկ Սարգսյանը չի Մարտի 1-ի առաջին պատասխանատուն, բայց նրանք դեմ քվեարկեցին՝ սպանությունների պատասխանատվությունը կիսելով մարդասպանների հետ։ Այլեւս որեւէ  հանրապետական պատգամավոր թող Մարտի 1-ի զոհերի համար երբեւէ ոտքի չկանգնի, մեզ կոկորդիլոսի արցունքներ հարկավոր չեն։

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայ ազգային կոնգրեսին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներին, ովքեր կողմ քվեարկեցին հանձնաժողովի ստեղծման համար»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։

Նա նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի կարող հավերժ լինել. «Պատասխան տալու ժամը գալու է, ավելին՝ այն շատ մոտ է: Չեք մարսելու, չեք կարողանալու ճողոպրել, պատասխան եք տալու եւ դատվելու եք»։

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը եւս ասաց, որ Սերժ Սարգսյանը եւ իր թիմը պետք է գիտակցեն, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ եւ ուշ թե շուտ գալու է պատասխան տալու ժամանակը։ «Ես բազմիցս եմ ասել, որ մարդասպանները երբեք չեն քվեարկի ի օգուտ տուժողի իրավահաջորդների, որովհետեւ իրենք են սպանել մեր երեխաներին, հանրապետականի կարկառուն դեմքերն են դա արել։ Ինչպե՞ս կարող են իրենք հանձնաժողով ստեղծել, բացահայտել սպանությունները։ Իհարկե՝ չեն կարող, որովհետեւ իրենք են սպանել։ Ես չէի սպասում, որ հանձնաժողով ստեղծվելու է, որովհետև պարզ էր, որ այդ առաջակը մերժվելու է»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ՀՀԿ- ն փաստորեն քրեապետության քրեամեծամասնությունն է:Համոզված են, այն էլ ինչպես…Ի վերջո ագռավն ուր էլ գնա սև է տարածում և իմաստ չունի նրա քոչելը:Խեղճ Ռուսաստան ղա-ի հետ մտերմացավ ղա եկավ գլխին, էլ Հայաստանն ինչ անի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31