Օրվա լրահոսը

Ինքնասպանության փորձ Ստեփանավանում

Մարտի 5-ին, ժամը 22.11-ին քաղաքացին ահազանգել է, որ փորձում է ինքնասպան լինել իր տանը (Լոռու մարզ, Ստեփանավան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց): Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1956 թ. ծնված Գ. Գ.-ը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում. վերջինիս հոսպիտալացրել են Ստեփանավան քաղաքի ԲԿ: ԱԻՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Լսել ե՞ս. ասում են՝ էս մեր վեցերորդ հարկի պրոֆեսորը գալուբոյ ա: – Չեմ հավատում: – Ինչի՞ն չես հավատում: – Չեմ հավատում, որ էդ գալուբոյը պրոֆեսոր ա:

Նարինե Թուխիկյան. «Մեր դպրոցներին պակասում է այդ լրացուցիչ բան տալու ցանկությունը». «Հրապարակ»

Հատված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ հարցազրույցից: – Այսօր մեր դպրոցներում ճի՞շտ են ներկայացնում հայ գրողներին, այդ թվում՝ Թումանյանին, եւ նրա ո՞ր շրջանին լավ ծանոթ չէ մեր հասարակությունը։ – Ընդհանուր առմամբ, կա ստերեոտիպային մոտեցում, սա մեր ամենամեծ դժբախտություններից մեկն է, որ մենք մտածում ենք կաղապարված, իսկ այդ կաղապարային մտածողությունը սովետական դպրոցից է եկել,

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պատվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։ ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ «Նման միջոցառումներն են

Առաջարկում են ձևավորել ժամանակավոր հանձնաժողով կամ միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 104 ցմահ դատապարտյալների գործերը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ԴԻՄՈՒՄ-ԱՌԱՋԱՐԿ Օրեր առաջ ինքնասպանություն գործեց 18-ամյա Սյուզի Քոչարյանը՝ ցմահ դատապարտյալ, 19 տարի բանտում գտնվող, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ չդիմանալով կյանքի հարվածներին. մայրը մահացել էր, հայրը՝ կողքին չէր ծնված օրվանից: Կործանվեց մի ամբողջ հայ ընտանիք: Ցավում

«Դեմ առ դեմ». Մեսրոպ Հարությունյան եւ Աշոտ Մելիքյան

Մարտի 6-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ զրույցը: Թեման՝ ինչպե՞ս են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում Ուկրաինայի իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է մարզպետարանի ծառայողական բնակարանը

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը վստահեցնում է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի ռազմավարական նշանակության թիվ մեկ  ձեռնարկության՝ Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր ընկերության գործադիր տնօրեն, իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի հետ այդ ընկերությունից տարիներ շարունակ հափշտակել են տասնյակ միլիոնավոր դոլարներ: «Վերջերս հրապարակումներ  եղան, որ իբր լավ գործարք են կատարել 180 միլիոն դոլարով, բայց

Սյունեցի անասնապահ. «Միսը շուկայական գներով վաճառելը մեզ ձեռնտու չէ»

Սյունիքի մարզի  Շաքի գյուղի բնակիչ Վաղինակ Հարությունյանն արդեն 20 տարի է անասնապահությամբ է զբաղվում: Ծղուկ գյուղում  վարձակալած տարածքում իր ֆերման է հիմնել, որտեղ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահում: ֆերմերի խոսքով՝ անցած տարի ոչ մի կգ միս չի վաճառել, քանի որ մսի շուկայական գինը ձեռնտու չէր իրեն: «Միսը 1800-1900 դրամով հազիվ է վաճառվում, որը

Աշխատանքային այց «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»

2014 թվականի մարտի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանն այցելեցին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի մարզակառույց: Նրանց ընդունեց կառույցի տնօրեն Յուրի Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ուսումնասիրվեցին մարզական կենտրոնի, հյուրանոցային համալիրի, մարզադահլիճների հիմնախնդիրները և քննարկվեց վերանորոգման հարցը: Նախարարը նկատեց, որ կառույցը կարող է ծառայել ոչ միայն տարբեր մարզաձևերի Հայաստանի

«Իմ ամեն քննադատությունից հետո Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը բարձրացնում են»

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի բողոքի քննությանը այսօր ՀՔԾ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազությունից ոչ ոք չներկայացավ: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը բողոքարկում է ՀՔԾ ու գլխավոր դատախազության անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների մասին իր ավելի քան 60 հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու համար:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ. «Ազատություն»

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող Բուդապեշտի հռչակագիրը ստորագրած չորս պետություններից երեքի` Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քիչ առաջ Փարիզում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով անհապաղ կարգով միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Ղրիմ և Արևելյան Ուկրաինա: Այս հայտարարությունն ընդունվեց Ջոն Քերիի, Ուիլյամ Հեյգի և Անդրեյ Դեշիցայի`մոտ երկու ժամ տևած բանակցությունների ավարտին: BBC-ի տեղեկություններով,

Ֆաբիո Կապելլոն գոհ է իր ֆուտբոլիստներից

Հայաստանի ազգային հավաքականը Կրասնոդարում 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ընտրանուն: Հանդիպումից հետո, ինչպես տեղեկացնում են «Armsport.am»-ի թղթակիցները Կրասնոդարից, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտարարել է. «Ես կարծում եմ, որ լավ խաղ էր: Հայաստանն ագրեսիվ մրցակից է: Նրանք մեզ լավ էին դիմակայում: Շատ արագ խաղ էր, տղաներին այն շատ օգուտ տվեց: Ես լիովին գոհ եմ խաղից,

«Գյումրին էնպես են ներկայացնում կարծես Ստալինգրադն է, լույսը չբացված իրար են մորթում». կինոռեժիսոր

Ծնունդով գյումրեցի կինոռեժիսոր, պրոդյուսեր  Արմեն Գասպարյանը, ով պատրաստվում է Գյումրու մասին վավերագրական ֆիլմ նկարահանել` «Գողացված մանկություն»  վերնագրով, օրերս մեզ հետ զրույցում նեղսրտեց, թե իր հայրենի քաղաքը, որը միշտ եղել է մշակութային քաղաք, այժմ  պատեհ-անպատեհ առիթներով ներկայացնում են որպես կրիմինալ մայրաքաղաք: «Ես երկար տարիներ Հայաստանում չեմ ապրում, բայց հետաքրքրվում եմ Գյումրիով. երևանյան  լրագրողների գրածը, որ կարդում

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ժնևում

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկմանը, Երեքշաբթի, 2014թ. մարտի 4   Պարոն նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել  պարոն Բոդլեր Նդոնգ Էլլային Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ կարևոր առաքելությունում: Ներկայիս աշխարհում, ուր մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, և միևնույն

Այցելություն Արագածոտնի մարզ. խորհրդակցություն և հանդիպումներ

Մարտի 5-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և, հատկապես, կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ: Ոստիկանության  պետը պահանջեց անհանդուրժող

Մեկնարկեց «Ազատ ֆորումը»

«Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»: Այս մոտեցումն է «Ազատ Ֆորում» ծրագրի հիմքում, որը մեկնարկեց այսօր՝ մարտի 5-ին՝ «Էոն» ակումբում: «Ազատ ֆորումն» իրենից ներկայացնում է դասախոսությունների և սեմինարների շարք:  Դասախոսությունների շարքի առաջին օրվա բանախոսը 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պրոֆեսոր  Ժիրայր

ԵՄ-ն սառեցրել է ուկրաինացի 18 նախկին պաշտոնյաների ակտիվները. News.am

ԵՄ-ն սառեցրել է ուկրաինացի 18 նախկին պաշտոնյաների ակտիվները, որոնց կասկածում են պետական ունեցվածքի ապօրինի յուրացման մեջ: ԵՄ խորհրդի փոխանցմամբ, ցանկը հրապարակվելու է մարտի 6-ին: Այժմ սահմանափակող միջոցառումները գործելու են մեկ տարվա ընթացքում:   Մանրամասները կարող եք կարդալ` News.am-ի կայքում

Կառավարությունը ՎՊ-ին «զսպաշապիկ է» հագցնում, իսկ իրեն` ազատություն տալիս

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չներեց Վերահսկիչ պալատի նախագահին, երբ վերջինս անցյալ տարի աղաղակող բացահայտումներ ներկայացրեց տարբեր գերատեսչությունների ֆինանսական չարաշահումների մասին եւ անգամ քաղաքական գնահատական տվեց: Կառավարությունը որոշել է Վերահսկիչ պալատին «զսպաշապիկ» հագցնել` «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով: Վաղը կառավարության նիստին ամենայն հավանականությամբ հավանություն կտրվի այդ փաթեթին: Առաջարկվող փոփոխություններից

Դավիթ Մանուկյան. «Սա մանիպուլյացիա է, որով ցանկանում են հասարակությանը մոլորեցնել»

«Իշխանությունն ընդամենը մեր պատվիրակն է, իսկ մենք ասում ենք, թե  չենք ուզում»,- կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի և իրենց՝ այս օրենքին դեմ լինելու մասին խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը: Նա իր զարմանքը հայտնեց, թե որևէ դեմոկրատական երկրում նման բան չի կարող լինել, որ ութսուն տոկոսը դեմ լինի, բայց օրենքը ընդունեն: Նա

«Դատաիրավական ԾԻԳ»-ի վերաբերյալ ՎՊ-ի հնչեցրած մեղադրանքները չեն հիմնավորվել. Քրեական գործը կարճվել է. pastinfo.am

ՀՀ վերահսկիչ պալատի կողմից «Դատաիրավական ԾԻԳ»-ի պաշտոնատար անձանց վերագրվող չարաշահումները չեն հիմնավորվել, եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը կարճվել է՝  հանցակազմի և հանցագործության դեպքերի բացակայության հիմքով: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված բոլոր հնարավոր դրվագներով մեղադրանքները, մեղմ ասած, ճանաչվել են ոչ հիմնավոր։ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Վերահսկիչ պալատի մասին վերջին

Հոլիվուդի աստղերի համար պիցցա առաքած Էդգար Մարտիրոսյան. «Սա է ամերիկյան երազանքը». «Ամերիկայի ձայն»

«Էդգար Մարտիրոսյանը, որն այժմ կարող է լինել աշխարհում պիցցայի ամենահայտնի առաքողը, չգիտեր, թե կիրակի օրը առաքում էր կատարել Հոլիվուդի ամենամեծ աստղերի համար»: Այս մասին գրել է ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալությունը, որի համաձայն պիցցային առաքման պատվեր ստանալուց հետո Մարտիրոսյանը կարծում էր, թե պատվերը նախատեսված է Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում հավաքված մի խումբ գրողների համար: Տեղ հասնելուն պես

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոնրեալի պատվիրակության հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Նաև հաշվի առնելով,

Անի Գեւորգյան. «Ոստիկանությունը ժամանակավոր զինադադար է սկսել»

«Ես դեռեւս այն պահին, երբ հայտնի դարձավ տարբեր ուղղությամբ քննություններ սկսելու մասին, ես ասացի, որ չեմ կարծում դրանք օբյեկտիվ լինեն: Բոլորս ապրում ենք Հայաստանում ու գիտենք, թե ինչպես են քննություններն ընթանում, երբ ոչ քննիչից, ոչ քննչական բաժնից երբեւէ կախված չի լինում քննության  ելքը: Քննության ելքը միշտ կախված է լինում իշխանությունների ցանկությունից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում

Օլգա Հակոբյան. «Ես իմ երեխաներին չեմ նվիրում»

Կանանց միջազգային օրվա և մայրության, գեղեցկության տոնին ընդառաջ մարտի 5-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ  «Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի Ժողովրդական վարպետ, Արհեստների Մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության եւ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքները: Ներկայացված էին թանկարժեք և կիսաթանկարժեք հուլունքներից և թելերից հյուսված  վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ

Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան. (Ֆոտոշար, տեսանյութ)

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի առթիվ այսօր Եռաբլուրը կրկին բազմամարդ էր՝ հավաքվել էին նրա ընկերներն ու զինակիցները,  տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ սկսած վարչապետից, երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ եւ նորաթուխ երկրապահներ, հանձին՝ Երեւանի քաղաքապետի, Սյունիքի նախկին մարզպետի եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ եւ երկու ՕԵԿ-ական նախարար՝ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության, որոնք սակայն Սպարապետին հիշատակի տուրք մատուցելուց

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին

Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:   Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. “Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ

Ռուբեն Թովմասյան. «Յանուկովիչը տիպիկ օլիգարխ է, թալանչի, եղել է քրեական աշխարհին մոտ»

«Յանուկովիչն իր անցյալով էլ չի փայլել՝ մինչեւ նախագահ դառնալը: Նա եղել է քրեական աշխարհին մոտ եւ կարծեմ մեկ-երկու անգամ դատապարտվել է իր այդ արարքների համար: Եկավ պատահական, ժողովրդի այդ համաժողովրդական ալիքի վրա պատահական զբաղվեց նրանով, ինչով զբաղվել է: Նա տիպիկ օլիգարխ է, տիպիկ թալանչի: Ցույց տվեցին նրա ունեցվածքը, նրա դղյակները, որտեղ մարդիկ գնացել էին էքսկուրսիաների:

«Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական չի տվել». Գյումրու թատրոնի մենեջեր

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը պարզաբանելով տարածված այն տեղեկությունները, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական է ներկայացրել՝ ասաց. «Թատրոնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. Նիկոլայ Ծատուրյանը երկար ժամանակ հայտարարում էր, որ ինքը պատրաստում է թատրոնի վաղվա օրվա գեղարվեստական ղեկավարի, իր տեղը զբաղեցնողի: Նա թատրոնի տնօրենին խնդրել է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031