Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյան. «Մեր դպրոցներին պակասում է այդ լրացուցիչ բան տալու ցանկությունը». «Հրապարակ»

Մարտ 06,2014 10:34

Հատված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ հարցազրույցից:

Այսօր մեր դպրոցներում ճի՞շտ են ներկայացնում հայ գրողներին, այդ թվում՝ Թումանյանին, եւ նրա ո՞ր շրջանին լավ ծանոթ չէ մեր հասարակությունը։

– Ընդհանուր առմամբ, կա ստերեոտիպային մոտեցում, սա մեր ամենամեծ դժբախտություններից մեկն է, որ մենք մտածում ենք կաղապարված, իսկ այդ կաղապարային մտածողությունը սովետական դպրոցից է եկել, որ մինչ այսօր չի անցել։ Խորհրդային տարիներին դպրոցում մեզ շատ գիտելիք են տվել, բայց մենք մտածել չենք սովորել, ու մեզ թույլ էլ չեն տվել, որովհետեւ մտածող մարդը սովետական կարգերի համար վտանգավոր կարող էր լինել։ Ընդ որում, այդ ստերեոտիպը Թումանյանի հանդեպ կրկնակի է, որովհետեւ նրան իբրեւ գրող են ճանաչում եւ իբրեւ գրող էլ ճանաչում են մի քանի ստեղծագործություններով միայն՝ «Անուշ», «Գիքոր», քառյակներ, բայց դա ամբողջական Թումանյանը չէ։

Ճիշտ է՝ հնարավոր չէ գրողի ամբողջ ժառանգությունը դպրոցական ծրագրով մատչելի եւ հասանելի դարձնել, բայց այդ ծրագրերն այնքան հետաքրքիր պետք է ներկայացվեն, որ դու կարիք չունենաս դասագրքերում ամեն ինչ հանձնարարելու։ Դու պիտի առաջացնես ցանկություն, որպեսզի ազատ ժամանակ այդ աշակերտն իր ծնողների հետ վերցնի հատորը եւ կարդա։ Մեր դպրոցներին պակասում է այդ լրացուցիչ բան տալու ցանկությունը, դպրոցը սովորելու ցանկություն պետք է առաջացնի, այլ ոչ թե պարտադրանք։

Շատ ձանձրալի են այդ տեքստերը, ու անգամ եթե տարեթիվ, անուն-ազգանուն փոխես այդ դասագրքերում, ոչինչ չի փոխվի, նույն շաբլոն, ստանդարտ բառակապակցությունները, ոչինչ չասող մեկնաբանությունները։ Այսինքն՝ ստեղծագործությունը բացելու բանալին գտնված չէ, որից հետո երեխաները կամավոր կուզեն էլ ավելի բան իմանալ։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31