Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ՀՀԿ-ականները մշտարթուն են պահում սպարապետի գործը

Մարտ 06,2014 10:25

Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կառույցի Կենտրոն տարածքային կազմակերպությունն իրականացրեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ։ Երիտասարդները դիտեցին սպարապետին նվիրված ֆիլմ, ընթերցեցին պատառիկներ նրա պատվածքներից, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք։

ՀՀԿ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը վստահություն հայտնեց, որ երիտասարդ ՀՀԿ-ականների մեծամասնությունը կրում է սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները։ «Նման միջոցառումներն են նաև նպաստում, որպեսզի այն, ինչ ուզում էր Վազգեն Սարգսյանը, ինչի համար նա ծնվեց և մահացավ, կյանքի կոչվի ու զարգանա»,- նշեց Միքայել Սահակյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրիս պարտքը պետք է լինի երիտասարդների շրջանում բարձրացնել երկրի, պետության և հայոց բանակի դերն ու նշանակությունը, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը։

1964218_719818881395851_1444898048_n

ՀՀԿ Կենտրոն երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Հայկ Դերզյանն էլ տեղեկացրեց, որ սկսել են «Ճանաչիր ազգի հերոսներին» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որի շրջանակներում ներկայացվում են հայ ազգի հերոսներին։ Նրանց գործին ծանոթանալով՝ երիտասարդները փորձում են նաև ազգի նվիրյալների մեջ բոցավառվող և սխրանքների մղող ներքին կրակը ճանաչել ու մշտարթուն պահել։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31