Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոնրեալի պատվիրակության հետ

Մարտ 05,2014 19:08

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջև: Նաև հաշվի առնելով, որ Մոնրեալը Երևանի քույր քաղաքներից մեկն է, համոզված ենք, որ տեղի հայ համայնքի անմիջական աջակցությամբ երկու քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու գործնական ընթացք կստանա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համահայկական խաղերի Մոնրեալ քաղաքի ատենապետ, Համահայկական համաշխարհային կոմիտեի անդամ  Պողոս Փոլքիշյանն, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի նորընտիր քաղաքապետ Դենի Կոդերի ջերմ ողջույններով նամակը, որում վերջինս հույս է հայտնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում երկու քաղաքապետերը կհանդիպեն ու կքննարկեն երկկողմ կապերի փոխշահավետ զարգացման ու ընդլայնման հեռանկարները:

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջ նամակը փոխանցելու համար՝ Տարոն Մարգարյանն իր հերթին հյուրերին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետին պաշտոնական այցով Երևանում հյուրընկալելու իր հրավերը՝  երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31