Օրվա լրահոսը

Կենսաթոշակայինի մասով ՍԴՀԿ-ն հանրահավաք հրավիրած քաղաքացիների հետ է, սակայն…

Այստեղ, սակայն, կա մեկ մտահոգեցնող երևույթ: Քաղաքական դաշտում փորձեր են արվում այս հանրահավաքի փաստը կապել նախկին նախագահ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ցանկության հետ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին

 2014թ. հունվարի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորորդ տարին անընդմեջ և 2013թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում` Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում Բորսայի լավագույն անդամ

Նաիրա Զոհրաբյանը` Շարմազանովին. «Նման հայտարարությունները սեփական պիտանելիության ժամկետը երկարացնելու համար են»

«Այդ հայտարարությունների միակ նպատակը ԲՀԿ-ին և մյուս քաղաքական ուժերին իրենց հետ երկխոսության մեջ ներքաշելն է` ընդամենը իրենց պիտանելիության ժամկետը երկարացնելու համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին Ազատության հրապարակում ընդդեմ հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կազմակերպված ցույցի

Հայաստանը կկորցնի 93 հազար ապագա մայր

Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը համարվում է աշխարհում արական սեռի նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդակներից մեկը, այսինքն` հայերը տղա երեխային գերապատվություն են տալիս: Այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախագահ Գարիկ Հայրապետյանը: Նրա ներկայացմամբ` Հայաստանում, ըստ հետազոտությունների 2012 թվականի տվյալներով, աղջիկ երեխաներին աբորտ անելու հետեւանքով 114 տղային 100 աղջիկ է բաժին ընկնում, մինչդեռ

Интерфакс. ԱՄՆ-ն Ուկրաինային սպառնում է պատժամիջոցներով

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհուրդն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին և բոլորին կողմերին կոչ է արել վերացնել ստեղծված լարվածությունը, իսկ իշխանություններին սպառնացել պատժամիջոցներով: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք խորապես անհանգստացած ենք Կիևի փողոցներում այսօր տեղի ունեցած բռնություններով և բոլոր կողմերին իրավիճակն անհապաղ կոչ ենք անում», – ասված է Ուկրաինայի գծով ազգային անվտանգության խորհրդի

Զինվորի ինքնասպանության գործով ծառայողական քննությունն ավարտվել է. պատասխանատվության կենթարկվի 5 սպա. pastinfo.am

Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝  նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպաները՝ կստանան նկատողություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հարուցված

Ֆինանսների նախարարությունը` ՊԵԿ-ին. «Բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ»

Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։

Կոտրված հայկական կայքերի ցանկը՝ ադրբեջանական «սեւ հունվար» հարձակումը. banman.am

Ադրբեջանական հաքերներրը կոտրել են մասնավորապես tsarukyan.am, multigroup.am, www.galatv.am կայքերը:

Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քաղաքացի Ա. Գ.-ն Վ. Մ.-ի և Ս. Մ.-ի միջնորդությամբ գումարով կաշառք տալու միջոցով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման քննական բաժանմունքից ձեռք է բերել վարորդական իրավունքի վկայական:

«Փողը, կեղծ մենթալիտետը ճնշում են մեր երիտասարդներին». Էլդա Գրին. «Ա1+»

Պաշտոնյաների երեխաների վարքի, նրանց հոգեբանական խնդիրների, ինչպես նաև ներկա երիտասարդության մասին «Ա1+»-ը զրուցել է գրող, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի հետ: -Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում, որ այսինչ պաշտոնյայի որդին կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ վիճաբանության, ծեծկռտուք հրահրելու համար: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:Նախկինում պաշտոնյանների որդիները ավելի համեստ էին և առավելապես գերադասում

Интерфакс. Պետք է խուսափենք քաղաքացիական պատերազմից. Վիտալի Կլիչկո

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ պետք է օգտագործել բոլոր միջոցները Կիևում արյունահեղությունը դադարեցնելու համար: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Հետագա զարգացումների համար երկու տարբերակ ունենք: Առաջինը՝ [իշխանության հետ] բանակցությունների չգնալ: Ուժային սցենարը կարող է անկանխատեսելի լինել, ու ես չեմ բացառում քաղաքացիական պատերազմը… Տվյալ պարագայում մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները արյունահեղությունից խուսափելու համար»,

Ալեքսանդր Քալանթարյանի հեղինակած պարոդիան. «Ինձ կրկին տուգանողը՝ վարդագույն է և երկնագույն»

Դուք ունեք ակտ, ունեք տուգանք՝ բայց չկարծեք՝ անզեն ենք մենք,

Թուղթ ունեմ ես մի ամբողջ կապ, նաև գրիչ բոսորագույն:

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

Հունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու

«Հասկանալ՝ չի նշանակում համաձայնվել»

Հայ եւ ադրբեջանցի լրագրողները քննարկում են անցյալը, ներկան ու ապագան

Հայոց լեզվի բառապաշարի հարստացմանն ուղղված նոր խաղ «Dasaran.am»-ի կողմից

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը միտված իրենց առաքելությանը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության

Թարգմանության դժվարությունները – 2

Ստեղծել սեփական լեզվական իրողությունները Լայն իմաստով՝ թարգմանությունը անհատների կամ մարդկանց խմբերի շփումների ժամանակ տեղեկատվության, արժեքների փոխադարձ ադապտացիան է: Ձեզ հետ, հավանաբար, պատահել է. դուք շատ լավ գիտեք լեզուն, բայց վատ իմացողի հետ խոսելիս, ձեզնից անկախ սկսում եք անգրագետ արտահայտվել: Կամ՝ սեփական փորձից կարող եմ ասել. հարցազրույց վերցնելիս, ես մոտավորապես 5-7-րդ րոպեներին ակամա սկսում եմ օգտագործել

Բա ես գնամ էդ պոռնիկի առաջ չոքե՞մ. Դատավորը՝ որդու բռնաբարության եւ հափշտակության մեջ կասկածվելու մասին. NEWS.am

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հերքում է, որ իր որդին 32-ամյա Մարիամ Ն.-ից ոսկե շղթա է հափշտակել եւ նրան բռնաբարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գրիգորյանը: Նա խոսել է իր որդու հետ, ով ժխտում է թե բռնության փաստը, թե ոսկի շղթան հափշտակելու հանգամանքը: Վլադիմիր Գրիգորյանը այն կարծիքն է,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվում են Audi A6-ն ու Opel-ը, վերջինս գլխիվայր շրջվում է. shamshyan.com (Տեսանյութ)

shamshyan.com -ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել այս տարվա հունվարի 6-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարը: Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Բա որ իմանաս, թե մենք քեզ ոնց ենք կարոտում

Մեկ տարի առաջ մենք կորցրեցինք մեր հրաշալի ընկերոջը՝ մարդկային լավագույն որակներն իր մեջ ամփոփող, ծայրաստիճան պրոֆեսիոնալ լրագրողին՝ Նաիրա Մամիկոնյանին: Նաիրայի անժամանակ մահը ոչ միայն նրա հարազատների եւ ընկերների համար էր ծանր ու անդառնալի կորուստ, այլեւ «Առավոտի» համար՝ որպես լրատվամիջոց: Նառան մեր խմբագրակազմի լավագույն ուժերից էր՝ միշտ դիպուկ, սուր գրչով, միեւնույն ժամանակ՝ էթիկական սահմանները չանցնող: Իր

Սիրիայում զոհվել է 14-ամյա ադրբեջանցի

Տղան կռվում էր հոր հետ միասին

Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են

ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ շրջանառվում են տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել

Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում ԶԼՄ-ներով ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ  տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես` • Սկսեց  շրջանառվել  տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա,

Արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. զոհվել է կրտսեր սերժանտ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Հենրիխ Մխիթարյանը երախտամոռ չէ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի դերն իր հաջողություններում:   «Ես մինչեւ հիմա կապեր եմ պահպանում բոլոր ֆուտբոլիստների եւ մարզչի հետ: Լուչեսկուն մեծ դերակատարություն ունի իմ հաջողություններում: Շատ շնորհակալ եմ նրան՝ ինձ համար արած ամեն բանի համար», – ասել է Մխիթարյանը «Советский спорт»-ին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝

Արոնյանն ու Գելֆանդը բաժանեցին միավորը

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի յոթերորդ տուրը: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 2-րդ համար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլում միավորը բաժանեց իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ եւ անկախ մյուս զույգերում գրանցվելիք արդյունքներից, 5,5  միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ chessintranslation-ի  

Ի՞նչ է կատարվում Կիեւում (Ուղիղ միացում)

Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում են ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները: Լսվում են կրակոցներ, մահակների ձայներ եւ այլն: Կիեւում այս պահին կատարվող իրադարձություններին կարող եք հետեւել այստեղ:

Հայտնաբերվել է դի

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին:

Ստամբուլում ցուցարարները արդարություն են պահանջում Դինքի գործով. Azatutyun.am

Azatutyun.am. Հազարավոր ցուցարարներ այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում պահանջում են հայազգի անվանի լրագրող, «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատավարություն։ 52-ամյա Դինքը սպանվել է 7 տարի առաջ` 2007 թվականի հունվարի 19-ին։ Թաքսիմի հրապարակում ցուցարարները վանկարկում են «Մարդասպան պետությունը պետք է պատասխանատվության կանչվի» և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։ Նյութն ամբողջությամբ կարող եք

Ուկրաինայում բախումները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ շարունակվում են

   Ուկրաինայում կրքերը թեժանում են: Ոստիկանությունը ակտիվիստների դեմ պայքարում օգտագործում է արցունքաբեր գազ: Ընդդիմադիրների ձեռքին մահակներ եւ խլացնող նռնակներ: Հայտնում է echo.msk.ru-ն: Ցուցարարները, որոնք մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին Կիեւում, գրավել են Գրուշեվսկայա փողոցի ոստիկանական ավտոբուսներից մեկը: Նրանք գրավել են ավտոբուսը եւ փորձում են դրա միջոցով նեղացնել ոստիկանական զորքերը, որոնք փակում են կառավարական թաղամաս տանող ճանապարհը:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031