Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ շրջանառվում են տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել

Հունվար 20,2014 10:42

Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում ԶԼՄ-ներով ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ  տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես`

• Սկսեց  շրջանառվել  տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա  ԱՊՊԱ  պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին,  որոնք  չունեն ԱՊՊԱ պայմանագիր և հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ:

• Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է  500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է,  ապա  տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը  տևել  է  ավելի,  քան տասն օր:  Ընդ որում` տուգանքի չափը սահմանված է  յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը:

 «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի  մամլո հաղորդագրություն 

 Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031