Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին

Հունվար 20,2014 12:53

 2014թ. հունվարի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորորդ տարին անընդմեջ և 2013թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում`

  • Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում
  • Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

«Արմենբրոկ» ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաև 2012թ.-ին:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ընկերություններն էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն: Արարատբանկն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում:

«ՎՏԲՀայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ 2010թ.-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և «2013թ. Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս «Արարատբանկ» ԲԲԸ-ն այս անվանակարգի հաղթողն էր:  Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Արարատբանկ» ԲԲԸն երրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում և արժանացավ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.nasdaqomx.am կայքի «Բորսայի լավագույն անդամ 2013» էջը:

 

Դիլիջան, Հայաստան, 2014-01-20 09:18 CET (GLOBE NEWSWIRE)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031