Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 16-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Վ. Սարգսյան փողոց-Խորենացու փողոց, Շիրազի փողոց-Մազմանյան փողոց, Թումանյան փողոց-Սարյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց և Մաշտոցի պողոտա-Հաղթանակի

Բազմակուսակցական Հայաստան

Այսուհանդերձ, անկախացող Հայաստանի ամենաազդեցիկ միավորումը «Ղարաբաղ» կոմիտեն էր, առավել ընդգրկուն կազմով ու բնորոշմամբ` Հայոց համազգային շարժումը, որը վերածվեց նույնանուն կուսակցության:

Գագիկ Մինասյան. «Սահմանին գազի գնի իջեցումը մեր քաղաքացու ու տնտեսավարողի համար ոչինչ չի փոխում». «Հայոց աշխարհ»

Իրականում խնդիրը Հայաստանի սպառող- «ՀայՌուսգազարդ» հարաբերություններում է: Վերջինս հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ «Գազպրոմը» նրան ասում է՝ տուր գումարներս, «ՀայՌուսգազարդն» էլ պատասխանում է՝ ո՞նց վճարեմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի վճարում:

Պատգամավորները ՍԴ-ում միջնորդություն կներկայացնեն`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կասեցնելու մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առավելապես խոսեց «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի վաճառքից, ասաց, որ այդ գործարքում բազմաթիվ լուրջ հարցեր դեռ անպատասխան են, եւ, որ կառավարությունը դեռ պիտի տա այն հարցերի պատասխանները, թե որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ պատգամավորներն ու հասարակությունը տեղյակ չէին այդ պարտքից, համարժե՞ք էր

Գյումրու վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցները անօգնական վիճակում են. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով: «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում ձմռան վառելիքի տրամադրման ձեռնարկների ժամանակ, առավելապես ուշադրության կենտրոնում է պահում միայնակ տարեցներին: Ներկայացվող տեսանյութը երկու միայնակ տարեցների ապրելակերպի և նրանց տրամադրված աջակցության մասին է:

Երթուղիները բոյկոտելու են ու չաշխատեն

Ըստ նրա, ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի՝ վերջին մեկ ամսում 23 երթուղի չի գործում:

ԳՐԳԻՌ ԵՎ ՊՈՌԹԿՈՒՄ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ
Գլուխ երեսունմեկերորդ

ՍԴՀԿ մամլո քարտուղարի անդրադարձը Դավութօղլուի այցին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը, անդրադառնալով Ահմեթ Դավութօղլուի հնարավոր այցին Հայաստան, նշել է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան մեզ համար մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ նույն Դավութօղլուն է, որ հանդես է եկել բազմիցս հակահայկական, ավելին, հայատյաց հայտարարություններով, նույն Դավութօղլուն է, որ տարիներ ի վեր մշակում և իրականացնում է հակահայկական

Դավիթ Հարությունյան. «Հայաստանը «ճ» կլասի երկիր չէ, երկակի ստանդարտներ պետք չէ կիրառել»

Քննարկվեց նաև վեց ամսից ավելի բացակայողներին ավտոմատ հաշվառումից հանելու առաջարկությունը: Մեծամասնությունը դրան դեմ էր:

Բախվել է նախարար Յուրի Վարդանյանի խորհրդականի մեքենային

Այսօր ժամը 10:15-ի սահմաններում վթար է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մոտ: «Opel» մակնիշի 34 om 012 պետհամարանիշով ավտոմեքենան Աբովյան-Թսւմանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ինֆինիտի» մակնիշի 20RR 777 պետհամարանիշի ավտոմեքենային եւ դուրս է եկել փողոցի բանուկ մասից ու բախվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության առջեւ կայանած «Mersedes» մակնիշի 77 ll 099 մակնիշի

Հայաստանում այֆոններ եւ պլանշետներ կարտադրվեն

Առաջիկա ամիսներին Հայաստանում կսկսվի պլանշետների, հեռախոսների արտադրություն, ինչը նաեւ գնային առումով բավականին առավելություն ունի: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը`նաեւ հեգնելով, որ այլ լավ լուրով կիսվեց, որպեսզի իրենց անընդհատ չմեղադրեն միայն վատը տեսնելու մեջ: Նախնական հաշվարկներով, հայկական արտադրության այֆոններն ու հեռախոսները կկազմեն միջազգային շուկայում առկա արտադրանքի հիսունից-վաթսուն տոկոսը: Արտադրող ընկերության

Մանկապիղծը ձերբակալված է. ոստիկանության հորդորը ծնողներին` եղեք ուշադիր (Տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի

Զարուհի Փոստանջյանը կառավարությանը «թափթփված եւ փնթի» անվանեց

Ամփոփելով հինգերորդ գումարման նստաշրջանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ասաց, որ կառավարությունը թափթփված եւ անշնորհք է, քանի որ չի կարողացել տեղավորվել իր ժամանակացույցում եւ գալիք շաբաթ նախատեսվում է արտահերթ նստաշրջան: Թափթփվածությունն, ընդհանրապես, Զարուհի Փոստանջյանը համարում է ՀՀԿ-ի իշխանության գործելաոճը: Նա արձանագրեց, որ այս տարին ավարտում ենք հսկայական հարկային բեռով, որը գործելու է հունվարից, սպասվում

Տիգրան Թորոսյան. «Տեղին են այսօր քաղաքական ուժերի կոկորդիլոսի արցունքները ասոցացման պայմանագրի չստորագրման առիթով». «Իրատես de facto»

Հատված քաղաքական  գիտությունների դոկտոր, 2006-2008 թթ. ՀՀ ԱԺ նախագահ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից: – Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, ի՞նչ ակնկալիք պիտի ունենալ այս անդամակցությունից, և ի՞նչ կորուստներ կարող են լինել։ – Հայաստանյան ներկայիս իրողություններն ու տեսանելի ապագայի հնարավոր զարգացումները հաշվի առնելիս դժվար չէ նկատել, որ եվրոպական ինտեգրման հնարավորությունները մեծապես տեսական

Դելիում հայ խորհրդարանականները հանդիպեցին իրենց գործընկերների հետ

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Հնդկաստանի խորհրդարանում հանդիպեցին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անանթ Կումարի եւ հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հայ գործընկերներին` Անանթ Կումարը կարեւորեց խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ նշեց, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունը եւ նպաստում երկու երկրների հարաբերությունների

Կար մի գյուղ Անդրանիկովո անունով

Այսպես է սկսվում XX դարի առաջին կեսին ստեղծված մի հեքիաթ։ Հեքիաթը ստեղծվեց հայ ազգի 273 կամավորների կողմից, որոնք մարտնչել էին Բալկանյան պատերազմում /1912-13թթ/ Բուլղարիայի ազատագրության համար։ Այս հեքիաթի շարունակությունը գրվեց 1932 թ ստեղծված հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվել էին պրոֆեսորներ, մանկավարժներ եւ պաշտոնյաներ, իսկ 2 տարի հետո այն հավանության արժանացավ նաեւ ներքին գործերի եւ առողջապահության

Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ցուցմունքը «ֆինանսական բուրգի» գործով. «Հայկական ժամանակ»

«Ցանկանում եմ նշել, որ ես հենց այս պահին «Ամերիա», «Առեկսիմ» եւ «Պրոմեթեյ» բանկերից ընդհանուր առմամբ ունեմ վերցրած մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի բիզնես վարկեր, միջինը՝ տարեկան 11 տոկոսով։ Եթե ես լրացուցիչ պարապ գումարներ ունենայի ինչ-որ մեկին տոկոսով տալու համար, ապա ես այդ գումարներով հաստատ կմարեի իմ բանկի վարկերը:

Մահացել է Նելսոն Մանդելան. «Ազատություն» ռադիոկայան.

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից ստացված հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը Յոհանեսբուրգում 95 տարեկանում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան։ Ըստ  «Ազատություն» ռադիոկայան– ի,  Մանդելան Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-99 թվականներին։ Նա առաջին սևամորթ քաղաքական գործիչն է ՀԱՀ-ում, ով դեմոկրատական ճանապարհով ընտրվել է նախագահ և կազմաքանդել այդ երկրում ռասայական խտրականության համակարգը։ Մինչ այդ` 1991-97 թվականներին, Մանդելան զբաղեցրել

FOLK ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ

Շուտով կմտնենք Տամոժնի սայուզ Մենք ու Ալմաթին: Էլի կհաղթի մեր «Արարատը» Իրանց «Կայրաթին»:

«Հայէկոնոմբանկը» հաղթեց. «Հրապարակ»

«Հայէկոնոմբանկի» վեճը Պետգույքի կառավարման վարչության հետ բանկի համար բարեհաջող ավարտ է ունեցել։ Հիշեցնենք, որ ամռանը լարված իրավիճակ էր ստեղծվել «Հայէկոնոմբանկ»-ի Արտաշատի բաժանմունքի շուրջ, որը 1993 թվականից գտնվում է  Արտաշատի Աթարբեկյան փողոցում: Լուրեր էին տարածվել, թե  այս տարածքն ուղիղ վաճառքով ցանկանում են վաճառել ուրիշի, իսկ Պետգույքի կառավարման վարչությունը պայման  էր դրել, որ երկու ամիս առաջ ծանուցելու

ԱՄՆ-ը Ռուսաստանի 49 դիվանագետի խարդախության մեջ է մեղադրում. «Ամերիկայի Ձայն»

Ըստ – «Ամերիկայի Ձայն» –ի,  ԱՄՆ-ի պաշտոնյաները, անդրադառնալով այս գործին, նշել են, որ դիվանագիտությունը ձեռք մեկնելու, այլ ոչ թե ընդունող երկրի գրպանը մտնելու համար է նախատեսված ԱՄՆ-ի դատախազությունը Ռուսաստանի 49 ներկա և նախկին դիվանագետին և նրանց ընտանիքների անդամներին մեղադրել է չքավորների համար նախատեսված առողջապահական նպաստներ ստանալու միջոցով իրականացված խարդախության մեջ: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության համաձայն, ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության

Նավաստու կինը: Պատմություն հրաժեշտի մասին

Անծանոթ տատիկը համոզեց: Գնեցինք տոմսերն ու բարձրացանք տախտակամած: Ընթացքը կամայական ալիքներին դիմադրելու ճանապարհ է. չես հասցնում շնչել, երբ երակներդ կարճանում են ու շնչառությունդ դառնում է ներսուդուրս անցնող քամի: Տախտակամածին կանգնել, փոքրիկ գլխարկով գլուխը սնքրտացող ձեռքերի մեջ է հավաքել տատիկը: Ալիքներին էր խառնում մտքերը… Պատկերը ծանոթ էր:  Անցնում էի կողքով. ուժեղ տատանումից նա դաստակս բռնեց, պայքարում

ՀՅԴ-123 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրութում

  ՀՀ մեծարգո Պրն Դեսպան, Գերաշնորհ Սրբազան Հայր, Հարգելի եւ սիրելի ներկաններ, ՀՅԴ օրվա իմ խոսքում, անխուսափելիորեն անդրադառնալու եմ մեր Հայրենիքի քաղաքական-սոցիալական իրավիճակին, իսկ որովհետեւ խոսքս հնչում է Սփյուռքում անհրաժեշտ եմ գտնում, ի սկզբանե այն սկսել այսպես․ Եթե ինձ հարցնեին, թե հանուն քո, քո ընտանիքի քո զավակների ապագայի որտեղ կուզեիր ապրել, ես համոզումով, հավատքով, առանց

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6 – ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սպիտակի, Սևանի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին

Դեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների

Երիտասարդները սովորեցնում են գյուղացիներին ինչպես բերրիացնել հողը

Մեկ ամիս շարունակ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարբեր գյուղերում (Ոսկեվազ, Աղավնատուն, Սասունիկ և այլն) իրականացրել է «Գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի կանխարգելումը՝ որպես գյուղացու սոցիալական վիճակի բարելավման գործոն» ծրագիրը։  Ծրագրի համակարգող Հովսեփ Ագանյանցը նշում է, որ իրենց հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի ռիսկերը, ինչպես նաև առաջարկել արդյունավետ

Միշել Պլատինին առաջարկում է դեղին քարտը փոխել հեռացմամբ

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը ՖԻՖԱ-ի ապագա նախագահի հիմնական թեկնածուն է, հայտարարել է, թե ուսումնասիրում է «Տուգանվածների նստարան» ստեղծելու հարցը: «Ես կգերադասեի դա անել այնպես, ինչպես ռեգբիում է. Կարգը խախտող ֆուտբոլիստին դաշտից հեռացնել 10 կամ 15 րոպեով: Այդպես ավելի ազնիվ կլինի: Ֆուտբոլիստը կպատժվի անմիջապես կոնկրետ թիմի հետ հանդիպման ժամանակ, այլ ոչ թե բաց կթողնի հաջորդ

Հայաստանն աշխարհի չեմպիոնությունը զիջեց Ռուսաստանին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը, որից հետո Հայաստանը վայր դրեց չեմպիոնական լիազորությունները: Եզրափակիչ՝ 9-րդ տուրում, մեր ընտրանին, որ լավագույն դեպքում կարող էր հավակնել մրցանակային տեղի, 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային ու ընդհանրապես մրցանակային տեղից էլ զրկվեց: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականը 10 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը՝ 15 միավոր,

Սուքիաս Ավետիսյանը քվեարկում է ուրիշի փոխարեն (Տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը քվեարկում է ուրիշի փոխարեն: Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Ահմեդ Դավութօղլուն կժամանի Երևան

armenpress. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031