Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրել էին ոչնչացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին, պայթուցիկ նյութեր տեղադրելով պսակների մեջ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2013 10:57

Արկադի Վարդանյանին եւ Արսեն Ավետյանին մեր ԱԱԾ-ն կասկածել է պետական հեղաշրջման փորձի մեջ, թե իբր նրանք մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ծրագրել էին ոչնչացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին, պայթուցիկ նյութեր տեղադրելով Պանթեոն եւ Եռաբլուր տարվող պսակների մեջ, եւ մտադիր էին նախկին ազատամարտիկներից մարդիկ ներգրավել այս ծրագիրն իրականացնելու համար։

Այս մասին ԱԱԾ-ին հայտնել էր ոմն Սամվել Կուռոյան, որին Արկադի Վարդանյանն առաջւսրկել էր մասնակցել ահաբեկչությանը։ Նույն առաջարկն արվել էր նաեւ Արցախի Մարտունու շրջանից ժամանած նախկին ազատամարտիկ Արմեն Աբրահամյանին։

Երեկ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանին հարցրինք, թե ինչ ցուցմունքներ էին սրանք։ Նա պատասխանեց, որ դրանք մեղադրանքի ծավալի մեջ չեն ներգրավվել հանցակազմի բացակայության պատճառով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031