Լրահոս
Օրվա լրահոսը

Յանուկովիչը սատարում է ընդդիմության հետ բանակցությունների անցկացումը

Դեկտեմբեր 09,2013 20:45

amerikayidzayn.com․ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի օրը հայտարարել է եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ բողոքի ցույցեր անցկացնող ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու գաղափարը սատարելու մասին:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Յանուկովիչի պաշտոնական կայքում, որտեղ նշված է, որ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկն առաջարկել է ստեղծել իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ «համազգային կլոր սեղան», որը նպատակ է հետապնդելու գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցներ:

«Վիկտոր Յանուկովիչը սատարել է այս նախաձեռնությունը: Իր կարծիքով, նման կլոր սեղանը կարող է դառնալ հարթակ՝ փոխըմբռնում ձևավորելու համար», – ասված է Ուկրաինայի նախագահի կայքում:

Ուկրաինայի ընդդիմությունն այս ընթացքում պատրաստվում է հետ մղել Եվրոմայդանը շրջափակող ներքին զորքերի գրոհը:

Կիևից «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարների ճամբարում հավաքագրում են բոլոր տղամարդկանց, ովքեր կարող են պաշտպանել բարիկադները:

 

Մանրամասները՝ amerikayidzayn.com․ կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031