Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի երթին կմասնակցի՞

Դեկտեմբեր 09,2013 22:15

Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության նպատակները, ծրագրերը, իղձերը համընկո՞ւմ են, ՀԱԿ-ը տվյալ նախաձեռնությանը համագործակի՞ց, թե՞ մրցակից կուսակցություն է`Aravot.am-ի հարցին նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարելի խոսել տեսական համագործակցության մասին, որովհետեւ, համագործակցության յուրաքանչյուր դեպքի մասին խոսելիս պետք է հստակ ձեւակերպել, թե տվյալ դեպքով ի՞նչ ասել է համագործակցությունը: «Եթե ամենագլոբալ համագործակցությունը նկատի ունեք, եթե բոլոր նախապայմանները լինեին ամենագլոբալ համագործակցության մասին, ապա մենք կլինեինք նույն քաղաքական ուժը: Եթե նույն քաղաքական ուժը չենք, նշանակում է, այնուամենայնիվ, կան մոտեցումների, ընկալումների, գաղափարների, նպատակների, միջոցների տարբերակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ այդ տարբերությունները չեն բացառում համագործակցությունը: Դա, սակայն, արդեն հետագայի խնդիր է եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով կքննարկվի:
Վաղը ՀԱԿ-ը երթ է անցկացնում. միանալո՞ւ եք այդ երթին`հարցին, պարոն Փաշինյանն ասաց, որ, ըստ ամենայնի, «Քաղաքացիական պայմանագիրը» որեւէ մասնակցություն երթին կունենա: Ձեւաչափի մասին որոշում դեռ չկա:
Դիտարկմանը`ՀԱԿ-ի իր նախկին թիմակիցների մոտ խանդիր դրսեւորումներ նկատե՞լ է իր նորովի գործունեության մասով, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Քաղաքական դաշտում ես նախընտրում եմ հարաբերվել քաղաքական հասկացություններով եւ կատեգորիաներով: Ես իմ սկզբունքային դիրքորոշումները հստակ ձեւակերպել եմ`հոդվածներով, ելույթներով, հարցազրույցներով եւ ինձ համար հասկանալի չեն քաղաքականության մեջ այն բոլոր հասկացությունները, որոնք քաղաքական եւ քաղաքագիտական չեն»:
Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն, ով ժամանակին բավականին մեծ տեղ, դեր ու նշանակություն էր տալիս իրենն, ինչպե՞ս է վերաբերվում իր քայլերին: Պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ 2012 թվականի հունիսից Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ինքը որեւէ շփում չունի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031