Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում ապամոնտաժում են բարիկադները

Դեկտեմբեր 09,2013 21:15

azatutyun.am․ Ուկրաինայի ընդդիմադիր Բատկիվշչնյա կուսակցության մամուլի ծառայություն լուրեր է տարածել այն մասին, որ ոստիկանները գրավել են կուսակցության կենտրոնական գրասենյակը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները Կիևից հաղորդում են, որ անվտանգության ծառայությունները սկսել են ապամոնտաժել ցուցարարների բարիկադները, որոնք արգելափակում էին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղակայված կառավարական շենքեր տանող ճանապարհները:

Անվտանգության ուժերը նաև սկսել են քանդել ցուցարարների տեղադրած վրանները կառավարական շենքերի մոտից: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Կիևի ոստիկանությունը պարզաբանել է, որ քաղաքի կենտրոնական հատվածից  ցուցարարներին դուրս բերելու վերաբերյալ որոշումը կայացվել է  քաղաքացիների բազմաթիվ բողոքների կապակցությամբ:

Ուկրաինայի Գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ավելի վաղ հայտարարել է, որ այսօր փողոցային ակցիաները վերաճել են ագրեսիվ գործողությունների և կոչ է արել ցուցարարներին  իշխանությունների համբերությունը չչարաշահել և ազատել երթևեկելի փողոցները:

«Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները ոստիկանների հետ սկսել են Կիեւում Բատկիվշինա կուսակցության գրասենյակի գրոհը:

 

Մանրամասները՝ azatutyun.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031