Օրվա լրահոսը

Բարսեղը երկու հատ «5» ստացավ

Այսօր լրանում է մեր նշանավոր երգիչ Բարսեղ Թումանյանի 55-ամյակը: «Առավոտը» շնորհավորելով արվեստագետին՝ մաղթում է ոչ թե նրան, այլ մեր պետությանը՝ ավելի արդյունավետ օգտագործել նրա տաղանդը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ

Բարսեղ Թումանյանի որակները թույլ են տալիս լինել գեղարվեստական ղեկավար

Այսօր օպերային ճանաչված երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է. լրանում է նրա 55-ամյակը: Անկասկած, կլինեն շնորհավորանքներ, այդ թվում՝ նաեւ՝ բարձր մակարդակով, նորից ու նորից կնշվեն արվեստագետի վաստակը, ծառայությունները, հատկապես կընդգծվի այն հանգամանքը, որ Բարսեղ Թումանյանը այն եզակիներից էր, որ երիտասարդ հասակում կանգնեց մեր օպերային բեմի մեծերի կողքին՝ վստահաբար կատարելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային օպերային

Վասն կանանց կարողությունների զարգացման եւ արտագաղթի նվազեցման

Հուշագիրը ստորագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Այս տարի Հայաստանին տրամադրվել է 22,1 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն

ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 21,2%-ը, Եվրամիության երկրներին` 24.4%-ը, ԱՊՀ երկրներին` 2.5%-ը:

Չզիջել զոռբաներին

Գրեթե բոլոր, հատկապես «պիկ» ժամերին ավտոմեքենաները Կոմիտաս փողոցի երրորդ շարքում հերթ են կանգնում՝ դեպի ձախ՝ Վաղարշյան փողոց եւ Դավիթաշենի կամուրջ շրջվելու համար: Մեծ մասը խելոք հերթ են կանգնում, բայց անպայման գտնվում են «աչքաբաց ճարպիկներ», որոնք քշում են երկրորդ՝ ազատ շարքով, իսկ հետո ինչ-որ մի պահի փորձում են հերթից դուրս լկտիաբար խցկվել ձախ՝ անհրաժեշտ շարքի մեջ:

Ահա թե ինչու է գերում կանանց սերֆինգը (ֆոտոշարք)

Լուսանկարներում սերֆինգի աշխարհի ամենասեքսուալ աղջիկ վարպետներն են

Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը

Մինչեւ այժմ ձեւակերպված չեն Հայաստանի եւ սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն:

Օգոստոսի 1-7-ը կրծքով կերակրման շաբաթն է

Մայրերը ճիշտ կանեն, եթե իրենց երեխաներին կերակրեն առնվազն մինչեւ վեց ամսականը լրանալը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատերը նախագահի եղբա՞յրն է

Մադլեն Թաշյանը, ով կոմբինատում փոխարինում է ամուսնուն` Սերոբ Տեր-Պողոսյանին, որը պատիժ է կրում մանկապղծության մեղադրանքով, մտադիր է վաճառել «Մետալ Փրինս» ընկերության բաժնետոմսերը:

Մաշտոցի պուրակը մի՛ դարձրեք «Հարսնաքար»

Լրագրողին տարածքից հեռացնելուց առաջ նախ ճշտեք տարածքի կարգավիճակը, որտեղ տեղի է ունենում հանդիպումը։

Մայրաքաղաքում հեծանվային կանգառներ կտեղադրվեն

Քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու նախաձեռնությանն առնչվող կառուցողական ցանկացած առաջարկ:

Կարկուտը վնասել է 50 հեկտար տարածք

Օգոստոսի 3-ին, ժամը 09:45-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19:00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղում վնասվել են 20 հեկտար մշակովի ցանքատարածություններ եւ 30 հեկտար խոտածածկ տարածք: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների պաշտպանության բաժնի պետը եւ գյուղատնտեսու­թյան նախարարության պատասխանատուն: ԱԻ նախարարությունը նկատում է, որ տարածքը «ՄԵՎԱՆԾ»

Էկոլոգիական հասարակական դաշինքը ոստիկանության օգնության կարիքն ունի

Հասարակական լսումների արդյունքները կեղծվել են

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ ափի մեջ նաչնոյ բարում: Նա շշնջաց. – Դարդ մի արա, Տրանսպորտն էլի կմնա 100:

Առայժմ միայն Կապանն է քարոզչության անվճար տեղեր առանձնացրել

Թիվ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր են ընտրելու, քանի որ այդ տարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

«Թուրքիայում գիտեն, որ հովվին սպանողը հայ սահմանապահը չէ, բայց…»

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրող եւ աշխատող հայազգի լրագրող Արիս Նալջին: Նալջին աշխատում է Ստամբուլի IMG հեռուստաընկերությունում, որը հայտնի է որպես ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող հեռուստաընկերություն, ուր եւ աշխատում են Թուրքիայում աշխատող տարբեր ազգային փոքրամասնություններ:  ԳԱԼԱ-ի հետ զրույցում լրագրողն ասել է, որ Թուրքիայում լրատվամիջոցներն ու իշխանությունները թուրք հովվի սպանությունը այլ կերպ են մատուցում, բայց եւ այնպես

Արտագաղթի մեղավորը իշխանությունն է

Սերժ Սարգսյանն ու իշխող վարչախումբն է մեղավոր եւ պատասխանատու, որ այս տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից հեռացել է ավելի քան 123 հազար մարդ, գրում է «Սիվիլնեթը»: Աղբյուրի համաձայն, 2012թ. առաջին վեց ամիսներին Հայաստանից հեռացել էր ավելի քան 99 հազար մարդ, 2011-ին` ավելի քան 89 հազար: Այս թվերից հստակ երևում է, որ արտագաղթը

Տիգրան Սարգսյանը փորձում է վերակենդանացնել ԱԺՄ-ն

Տիգրան Սարգսյանն ԱԺՄ հիմնադիրներից է

Փրկարարները փրկել են շանը

Օգոստոսի 3-ին, ժամը 07:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Արմենակյան փողոցի նախկին «Նաիրի» հյուրանոցի մոտակայքում հավաքված խողովակների մեջ արգելափակվել է շան ձագ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարկան ջոկատը: Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից:

ԱՄՆ-ը օտար երկրներում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում օգոստոսին զգույշ լինել

ԱՄՆ-ը արտասահմանյան երկրներում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է զգուշանալ ահաբեկչական հնարավոր հարձակումներից՝ միեւնույն ժամանակ մինչեւ կիրակի փակ պահելով 22 երկրներում իր դեսպանատներն ու հյուպատոսարանները, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ Աղբյուրի համաձայն, պետդեպարտամենտը զգուշացումներով է հանդես եկել, հայտարարելով, որ ալ-Քաիդան ու նրա համակիր խմբավորումները նախապատրաստում են հարձակումներ հիմնականում Մերձավոր Արեւելքում ու հյուսիսային Աֆրիկայում։   Հոդվածն ամբողջությամբ`

Մենք ենք տերը այս պետության, ոչ թե պետությունն է մեր տերը

Կարող ենք ստիպել, որպեսզի պետությունը արդյունավետ վերահսկողություն իրականացնի, ստեղծի աշխատող մեխանիզմներ, բայց դրա համար չեն դուրս գալիս փողոց

Քաղաքապետի մի հրաման էլ կասեցվեց

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը օրերս հայտարարել էր, թե վճարովի ավտոկայանատեղերի գանձումների գործընթացը պետք է հետաձգվի մեկ ամսով, քանզի հանրային իրազեկումը պատշաճ կամ ցանկալի ծավալներով չի իրականացվել

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում

Այդ կերպ նա հաստատում է, որ Երեւանում ելույթ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության համաձայնությամբ կամ ուղղակի կատարել պաշտոնական Բաքվի ցանկությունը:

«Լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը»

Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։ Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլ՝ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության

«Լուսաբաց» ճամբարի տնօրենը պարզաբանում է

Կապանցի երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարից դժգոհ են վերադարձել հրապարակմամբ անդրադարձել էինք ճամբարից վերադարձած երեխաների ու որպես ջոկատավար մեկնած գորիսեցի ուսանողների դժգոհություններին: Բարձրացված խնդրի վերաբերյալ զրուցել եւ պարզաբանում ենք ստացել նաեւ «Լուսաբաց» ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանից եւ  Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանից: Ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը  փոխանցեց, որ դժգոհությունները չեն համապատասխանում իրականությանը, ճամբարում  բոլոր անհրաժեշտ

«ՀՀ իշխանությունների համար եվրասիական ուղղությունը շատ ավելի դյուրին է»․ Ջեյմս Նիքսի

Azatutyun.am․  Հայաստանը կախվածության մեջ է Ռուսաստանից, սակայն ներկայումս ցանկություն կա փոխել այդ իրավիճակը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Լոնդոնում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոններից մեկի՝ Chatham House-ի  Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի ղեկավար Ջեյմս Նիքսին: Վերջինս, միաժամանակ, փաստում է, որ եվրոպական ինտեգրացիան շատ ավելի դժվարին ճանապարհ է Հայաստանի իշխանությունների համար և շատ ավելի մեծ քաղաքական

«Հարսնաքարի» գործով ընթերականների ինքնությունը պարզվել էր. նրանք Գյումրիից էին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, նրա ընկերների դեմ բռնությունների գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրել էր մի շարք պահանջներ, այն է` միջնորդություններ, որի հրապարակմամբ էլ եւ կարճ առարկություններով էլ

Հաննա Չեյզի. «Ես բերեցի այն, ինչ ես գիտեմ Միացյալ Նահանգներից եւ սովորեցի այստեղ շատ նոր բաներ»

Հայ մասնագետները դիտողություններ արեցին Հաննա Չեյզիի ուսումնասիրության վերաբերյալ

Վլադիմիր Կարապետյանը քննադատում է Դավիթ Հարությունյանին, որ տասնյակ միլիոններ է անտեղի ծախսել

«Բոլորս գիտենք, արդեն իշխանություններն էլ են հրապարակային ընդունում, որ արտագաղթն այն հարցն է, առանց որի լուծման՝ առաջընթաց չի լինի: Ինչի՞ց է արտագաղթը: Բոլորս գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կա այս իշխանությունների նկատմամբ ժողովրդի մոտ: Մի գործոն էլ կա, որը շատ լուրջ ազդեցություն է ունենում ժողովրդի տրամադրության վրա, այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնում քվեարկել ոտքերով,

Новости-Грузия․ ՌԴ քաղաքացին փորձել է ապօրինաբար թանկարժեք քարեր տեղափոխել Հայաստանից Վրաստան

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները «Սադախլո»-ի սահմանային անցակետի մոտ տուգանել են Ռուսաստանի քաղաքացու, որը Հայաստանից իր հետ տանում էր չհայտարարագրված թանկարժեք քարեր: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը: «Օգոստոսի 1-ին Հայաստանի կողմից «Սադախլո» սահմանային անցակետի մոտ է եկել ՌԴ քաղաքացի Ա.Ա.-ն, որի ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված թանկարժեք քարեր, այդ թվում` երեք հատ վզնոց, ականջօղեր, երեք հատ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930