Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիսական հանձնախմբի հանդիպումն Անթիլիասում

Հունվար 31,2014 10:12

Հունվարի 29-30-ը` Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցում էին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը և Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հանդիպման ընթացքում, հանձնախումբը հիմք ընդունելով 2013 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի որոշումները, քննարկեց և վերջնական տեսքի բերեց Ս. Մկրտության խորհրդակատարության բնագիրը և կանոնական ուղեցույցը: Մասնավոր քննության առնվեց նաև ծիսական լեզվի խնդիրը: Ս. Մկրտության նախապատրաստության ուսուցման ձեռնարկի առնչությամբ հանձնախումբը որոշեց շարունակել լրամշակման աշխատանքները` վերջնաժամկետ սահմանելով մայիս ամիսը:
Ծիսական հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031