Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության խմորը. «Ժամանակ»

Հունվար 31,2014 10:33

Հայաստանում 2008 թվականից ի վեր ոչ միայն չի հաջողվում ձևավորել իշխանություն, այլ ըստ էության` նաև ընդդիմություն չի ձևավորվել: Սկզբնական շրջանում թվում էր, որ այդ խնդիրը լուծում է ՀԱԿ-ը, ապա «Ժառանգությունը, սակայն հետագա իրադարձությունները զարգացան այնպես, որ և՛ ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը» հայտնվեցին մարգինալ վիճակում, իսկ ընդդիմադիր դաշտն էլ լղոզվեց իր դերակատարներով ու չափանիշներով հանդերձ, նաև ՀԱԿ-ի մեծ լումայի շնորհիվ:

Արդյունքում այսօր կա մի դաշտ, որտեղ բոլորը մեղադրում են բոլորին, բոլորը կասկածում են բոլորին և ըստ էության` ոչ մեկն էլ համոզիչ չէ հասարակության համար: Եվ այդ հանգամանքը նպաստում է, որ Հայաստանում չկայացած, չձևավորված իշխանական համակարգը իրեն վստահ զգա, կարողանա պահպանել իր դիրքերը և լուծել հարցեր, որոնք այդ իշխանական համակարգի ներկայիս վիճակում, նաև երկրի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական առկա իրավիճակում, ըստ էության, անլուծելի կլինեին կայացած ընդդիմության առկայության պարագայում:

Քանի դեռ Հայաստանում ընդդիմության խնդիրը լուծված չէ, քանի դեռ Հայաստանում ընդդիմադիր դաշտն առավել պղտոր է, քան իշխանականը, այդ դաշտում ավելի շատ, այսպես ասած, իշխանություններն են ձուկ որսալու, քան ընդդիմությունը կամ ընդդիմությունները` իշխանական դաշտում: Եվ դատելով ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող կամ հավակնություններ ցուցաբերող սուբյեկտների պահվածքից` կարելի է գրեթե վստահաբար ասել, որ այս խմորը կարող է դեռ շատ ջուր քաշել, քանի որ ավելի շատ նկատելի է նման իրավիճակի հետագա ծավալմանը նպաստող պոտենցիալ, քան հակառակը:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Photolure-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031