Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

Հունվար 30,2014 21:33

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին

Հարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։  Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։

Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031