Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետի նամակի հերոսը հերքում է, թե ճանաչում է Սեդրակյանին, բայց փաստերն այլ բան են ապացուցում. «Առաջին լրատվական»

Հունվար 31,2014 10:50

«Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե ձեռքով բարև չեմ տվել իրան: Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել: Իրա ասածները բոլորը սուտ են: Ես չեմ ուզում դա լսել և չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նամակին:

«Վարդան Սեդրակյանը ոչ ազնիվ մարդ ա, ես չեմ ուզում նրա հետ ոչ խոսամ, ոչ շփվեմ: Նրա մակարդակը շատ ցածր է՚,- մեզ ասաց Աբրահամյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է նրան անազնիվ համարում, եթե չի ճանաչում և չի առնչվել, Աբրահամյանն արձագանքեց. ՙՉէ, ես տեսել եմ, իրա քարոզարշավն էլ եմ նայել, հետո տեսա, որ պակուշենյա արեց Հայրիկյանի վրա: Հա-հա, սաղ ինքն ա արել, սաղ ինքն ա կազմակերպել, իսկ հիմա սուտ-սուտ բաներ ա խոսում: Ախր ես հարուստ մարդ եմ, …ուշադիր լսեք իրա խոսակցությունները և դուք էլ կհասկանաք, որ դա էն մակարդակի մարդը չի»:

Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով` ինչո՞ւ է Սեդրակյանը հիմա որոշել խոսել և ինչո՞ւ է հենց իր և իր որդու անունները շոշափում այս պատմության մեջ, եթե, ինչպես ինքն է ասում, կապ չի ունեցել Սեդրակյանի հետ: «Դե երևի հիմա իրեն ձեռք ա տալիս, որ հիմա էդ պատմությունները կապի մեր հետ: Բայց թե ինչ շահագրգռվածություն ունի, չեմ կարող ասել: Իրեն հարցրեք: Ինձ չի հետաքրքրում: Նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման և պարզ ա` ինչի համար: Ինչի մասին է խոսքը»: Այսինքն` արդարացվա՞ծ եք համարում 14 տարվա ազատազրկումը՝ հարցրեցինք. «Հա բա ինչ, էդ մարդու վրա պակուշենյա է արել: Ինքն ա արել: Էդ երկուսն էլ են ասում, որ ինքն ա արել: Ինչի մասին է խոսքն ընդհանրապես»: Իսկ որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ հենց ինքն է կազմակերպել մահափորձը՝ հետաքրքրվեցինք մենք. «Բա ուրիշ ով կարար աներ: Բոլոր գրականությունը, որ կարդում ենք, գրած ա, որ իր ա ձեռքի գործն ա: Իր ա էդ աննոռմալ մտածելակերպին դա համապատասխանում է, ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նամակում նշված գումարների չափին, դրանց նպատակներին, ապա Աբրահամյանը չցանկացավ անդրադառնալ դրանց: «Դրանք ինձ չի հետաքրքրում, չեմ ուզում անդրադառնալ նրա այդ զառանցանքներին»: Աբրահամյանը չցանկացավ անդրադառնալ նաև որդու՝ անգլիական մասոնական օթյակի անդամ լինելու հանգամանքին: «Վայ Աստված իմ…այդպիսի հարցերը…չեմ ուզում դրանց անդրադառնալ»:

Սոնա Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031