Օրվա լրահոսը

Ես Պուտինի դուռը ոտքով չեմ բացում

«Երբեք ինձ մի դրեք նույն հարթության վրա այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ ես ոտքով Պուտինի դուռը բացում եմ: Եթե ես ոտքով Պուտինի դուռը բացեի, ինձ 2,5 տարի Լեֆորտովոյում չէին պահի: Ու եթե ես Հայաստանում պաշտոն ուզենայի, Լեֆորտովոյի կալանավայրում Պուտինին չէի հայհոյի, նրա դեմ հոդվածներ չէի գրի»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Արամ Աբրահամյանի՝ «Բան գիտեք՝

Գնդապետը ծաղրեց ակտիվիստին կարճահասակ լինելու համար, հետո ասաց «Լավ եմ անում» ու հեռացավ (Տեսանյութ)

Այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին միացել են նաեւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները:  Քիչ առաջ ակտիվիստները վիճում էին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ պահանջելով վերադարձնել իրենց երեք պաստառներից մեկը, որը անհետացել էր: «Խնդրում եմ հասարակական կարգը չխախտել, այն ինչ կատարում եք, արեք Հայաստանի մեր օրենքներով»,- դիմեց ակտիվիստներին պարոն Օսիպյանը: «Դուք պաշտպանում եք

Ապահովվում է զինվորների կրթության շարունակականությունը

Օգոստոսի 1-ին Նուբարաշենում գտնվող 5-րդ բանակային կորպուսում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բացեց համակարգչային լսարան։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ուսումնական նյութերով։  Սա արդեն 3-րդ համակարգչային կենտրոնն է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացում է զորամասերում։ Լսարաններ են բացվել ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում։ Առաջիկա 1-2 ամիսներին նման լսարաններ են

«Հայաստանում ոչ մի պաշտոնի չեմ հավակնում»

Արբակ Խաչատրյանը՝ իր «քրեական անցյալի» մասին Ի՞նչն էր պատճառը, որ Լեֆորտովոյի կալանավայրից հետո, երբ Ձեզ վերականգնեցին ՌԴ ՄԻՊ-ի խորհրդականի պաշտոնում, Դուք չվերադարձաք այնտեղ աշխատելու՝ «Առավոտի» հարցին Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, ով ներկայում ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի խորհրդականն է, ասաց. «Անկախ իրավապաշտպանը կամ կոռուպցիայի դեմ պայքարողը երբեք եւ որեւէ կերպ չպետք է կախված լինի

Ո՞վ կլինի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի նախկին պաշտոնում

Թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, իսկ մյուս կուսակցությունները շուտով կորոշեն «Ժառանգություն» կուսակցության բոլոր անդամները Կապանի եւ Մեղրիի տարածաշրջանն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի հավանական թեկնածուներ են. երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Թեեւ կուսակցությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց ինչպես պարոն Մարտիրոսյանն ասաց՝ ընտրությունների մասնակցության

Հյուսիսային պողոտայից մինչեւ Հյուսիսային Եվրոպա

Երիտասարդ արվեստագետն իր հասակակիցների, մերօրյա գրականության, պետբյուջեի թալանի ու եկեղեցու անտարբերության մասին Ժամանակը ցույց է տվել, որ արվեստում եւ գրականության մեջ արգելված շատ գործեր տարիներ անց դառնում են մի ողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նորարարության նմուշներ: Նման ճակատագրի են արժանացել ժամանակին Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Հովհաննես Գրիգորյանի, Հրաչյա Սարուխանյանի եւ մյուսների ստեղծագործությունները, որոնցով փաստորեն մերժվել է ավանգարդիստների

Հայաստանի գլխավոր հարկատուները գրեթե չեն փոխվում

Խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն առաջին տեղում է՝ ինչպես եւ նախորդ տարի այս ժամանակահատվածում: Այս մասին տեղեկանում ենք օրերս պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից: Գազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ ՊԵԿ-ին վճարել է 19 մլրդ 403 մլն 936 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ»-ն անցյալ

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության հաշվետվությունների քննարկումը

Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին

Վիլնյուսի «Արմենիա» սրճարանում կատարված սպանության գործը վերաքննիչում է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 22-ին 8 տարի 11 ամսվա ազատազրկման դատապարտեց Խաչիկ Գեւորգյանին: Վերջինս բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան, եւ մեր տեղեկություններով գործի քննությունը կսկսվի օգոստոսի կեսերին: Կալանավորի գործը 2011 թվականի սեպտեմբերի 15-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջով: Նա 2012 թվականի փետրվարի 7-ին հայտնաբերվել է

Գնդացրորդը գլխով հարվածել էր շարքայինի դեմքին

ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյան, Գրիշա Մելիք-Սարգսյան եւ Կարինե Ղազարյան կազմով շարունակվում է Մարգար Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Բողոքաբերը պահանջում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մայիսի 21-ին կայացրած դատավճիռը, իր նկատմամբ կիրառված պատժաչափը փոխել կամ այն չկիրառել, պայմանական՝ նշանակելով փորձաշրջան: Ըստ մեղադրանքը պաշտպանող

Նոր հնարավորություններ` եվրոասոցացման գործընթացից

Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը անդրադարձավ եվրոասոցացման գործընթացին: Ասոցացման համաձայնագրի թեման նրա խոսքով` լայն քննարկման առարկա է դարձել Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: «Հայաստանը ունի հստակ ռազմաքաղաքական կողմնորոշում` դեպի ՀԱՊԿ, ավելին` վերջին շրջանում այդ կառույցում Հայաստանն առաջ է քաշել մի շարք առաջարկներ»,- վստահեցրեց Մինասյանը, հավելելով, որ Եվրոպական ինտեգրացիան

Աստվածաբան. «Նման միջազգային նորմերը հիմքեր են ստեղծում մեզանում կամավոր սեռափոխության» (Տեսանյութ)

«Մեր հասարակության մի մասը, հատկապես իշխանական, մի մահաբեր թմբիրի մեջ է: Կան երևույթներ, որոնք խնդիրներ են առաջացնում, ինչպես նաև կան դրանց սրությունն անտեսող գործիչներ: Բայց ունենք նաև արթուն, հայրենասեր գործիչներ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն, աստվածաբանության պատվավոր դոկտոր, վերապատվելի Սամվել Նավոյանը: Նա մտահոգություն հայտնեց, թե մեր հասարակությունը դեռևս անիրազեկ

Քաղաքապետարանի մոտ քաշքշուկ է եղել

Այսօր ժամը 12-ին ակտիվիստները պատրաստվում էին վրան տեղադրել քաղաքապետարանի մոտ նստացույց անողների համար: Դա նրանց չհաջողվեց, քանի որ ոստիկանները արգելեցին: Սկսվեցին քաշքշուկներ, ակտիվիստ եւ armtoday.am կայքի համակարգող, մեկնաբան Արգիշտի Կիվիրյանին տարան ոստիկանություն: «Այս պահին էլ փորձում են բռնություն կիրառել իմ նկատմամբ: Ես հայտարարում եմ եւ հրապարակեք, որ ինձ առեւանգել է ոստիկանությունը, ինձ առեւանգել են ու

Ա1+. Ուղիղ միացում քաղաքապետարանից

Օգոստոսի 1-ին ժամը 12-ին քաղաքապետարանի դիմաց  վրան են տեղադրելու: https://www.livestream.com/a1pluslive

Վտանգավոր առասպել

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված եւ մինչ օրս կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը: Մինչդեռ պետք է լինեն ինչ-որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում

Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում

Ստամբուլում ոստիկանությունը հերթական ցույցն է ցրել

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ցուցարարների բողոքի ակցիան ցրելու նպատակով: Ցուցարարները երթի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում դեռահաս մի տղայի, որը, համաձայն որոշ տեղեկությունների, կոմայի մեջ է հայտնվել անցած ամիս մեկ այլ ցույցի մասնակիցներին ցրելու՝ ոստիկանության գործողությունների ժամանակ գլխին ստացած հարվածի հետևանքով: Անուշ Մկրտչյան

Ճաշարանում աշխատող դատապարտյալը դատի էր տվել անկախ հանձնաժողովին

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գարիկ Ավագյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովի»՝ այս տարվա հունվարի 23-ի որոշումը վերացնելու պահանջով: Դատավոր Ա.Սիսակյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պարզվել էր, որ Գարիկ Ավագյանը դատապարտվել է վեցուկես տարվա

«Porsche»-ն՝ ամերիկացիների ամենասիրված մեքենան

«Ամերիկայի Ձայն».ԱՄՆ-ում 2013 թվականին ամենամեծ ժողովրդականությունը վայելող մեքենաների ռեյթինգը «J.D. Power and Associates» հետազոտական ընկերության կողմից անցկացված ամենամյա հետազոտության համաձայն, «Porsche» մեքենաներն արդեն ինն անգամ շարունակ «վարելու և գնելու համար ամենահաճելի» մեքենա է անվանվել: «Ամենալավ մեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Land Rover» ընկերության արտադրության «Range Rover» մոդելը՝ հիմք ընդունելով 77 բնութագիր, որոնք նախատեսված եին՝ որոշելու

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել են: Ճանապարհի

Բուհերի վարձավճարների թանկացումից դժգոհող երիտասարդները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կանեն

«Ցանկանում ենք տարբեր միջոցներով հասնել նրան, որ վերանայվի հինգ պետական բուհերում` Կոնսերվատորիա, ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՊՃՀ, ԵՃՇՊՀ, ուսման վարձերի բարձրացման որոշումը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» նախաձեռնության համակարգող, ԳԱԱ պատմության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ Լևոն Ստեփանյանը:  Ֆեյսբուքում արդեն ստեղծվել է «Միասին կանխենք բուհերի վարձավճարների թանկացումը» խումբ, որտեղ երիտասարդները հանդես են գալիս կարգախոսներով, վստահեցնում են,

Թվաբանություն` ըստ ՀՀԿ-ի

Ազգային վիճակագրական ծառայությանը հրապարակել է 2011 թվականի մարդահամարի տվյալներն ըստ համայնքների, արդեն պաշտոնապես հաստատելով ԿԸՀ ընտրացուցակների ուռճացված լինելը։ Կարեւոր է, որ հենց պետական մարմինն է հաստատում, որ առանձին համայնքներում ավելի քիչ բնակիչ է ապրում, քան Սերժ Սարգսյանի համար նկարել են նախագահական ընտրություններում։ Գյուղապետերը չեն ընդունում ԱՎԾ տվյալները, փորձելով համոզել իրենց ունեցած տվյալների հավաստիության մեջ։ Օրինակ,

Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ չեն ուզում պայքարել, այլ փորձում են ցեխ շպրտել»

«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է օգոստոսի 1-ից 22-ը հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում։ Քաղաքապետարանն արդեն արտոնել է նշված օրերին անցկացվելիք հանրահավաքները։ Թե ինչու «Ժառանգություն»–ը որոշեց ակտիվանալ ու հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։ – Մի քանի ամիս առաջ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, պահանջում էր, որպեսզի «Ժառանգության» առաջնորդը հեղափոխություն իրականացնի, սակայն

Դատապարտյալներին «անկախ» հանձնաժողովը երկու րոպեում մերժում է

Aravot.am-ին են դիմել տասնյակ դատապարտյալներ արդարադատության նախարարության «Սեւան», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներից: Նրանք տեղեկացնում են, որ դիմել են նաեւ բաց նամակով հանրապետության նախագահին: Պատճառը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ իրենց դիմումներն են, որոնք մերժվել են: Դատապարտյալները հայտնում են, որ իրենք դիմել են անկախ հանձնաժողովին չորս, հինգ անգամ, սակայն ապարդյուն: «Իրականում մենք բոլորս կախված ենք անկախ

ԱՄՆ-ի ԱԱԾ-ը հրապարակել է գաղտնալսումներին վերաբերող փաստաթղթերը

«Ամերիկայի Ձայն». Հրապարակվել են այն փաստաթղթերը, որոնց մասին հայտնել է Սնոուդենը ԱՄՆ-ի անվտանգության ազգային ծառայության տնօրենը հրապարակել է նախկինում գաղտնի համարվող երեք փաստաթուղթ, որոնց հիման վրա Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները գաղտնալսումներ էին իրականացնում: Հետախուզական ծառայությունների այս գործունեության մասին էր հաղորդել ԱՄՆ-ի անվտանգության ծառայության պայմանագրային նախկին ծառայող Էդվար Սնոուդենը: ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված

Երկու տխուր զեկույց

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց երկու զեկույց, մեկը մյուսից ավելի տխուր։ Մի զեկույցը վերաբերում է այս տարվա հուլիսի գնաճին, մյուսը այս տարվա առաջին կիսամյակի սոցիալտնտեսական ցուցանիշներին։ Սկսենք գնաճից։ Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ, ըստ զեկույցի, արձանագրվել է 8.5 տոկոս գնաճ։ Այլ կերպ ասած, կյանքը մի տարվա մեջ թանկացել է 8.5 տոկոսով եւ

Մայրաքաղաքի հիմնանորոգված փողոցների թիվը կավելանա շուրջ 30-ով

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներից ավելի քան 1,2 միլիոն քառակուսի մետրը բաժին է ընկնում շուրջ 30 փողոցների հիմնանորոգմանը: Որոշ փողոցներում աշխատանքները ներառում են նաև մայթերի ասֆալտապատումն ու հին եզրաքարերի փոխարինումը նորերով: Մինչ օրս հիմնանորոգումն ավարտվել է 18 փողոցներում, 8 փողոցներում գործընթացը շարունակվում է, իսկ մնացած փողոցներում

Արամ Սիմոնյան. «Ակտիվիստներն ուզում են կազմաքանդել համալսարանը»

«Բիզնեսի բանջարը ուսման հանճարին վնաս է» կարգախոսով շուտով բուհերի ուսանողները կսկսեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ընդդեմ վարձավճարների բարձրացման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն «Մենք դեմ ենք ուսման վարձավճարների թանկացմանը» խումբ է բացվել, որին այս կարճ ժամանակահատվածում միացել են բազմաթիվ քաղաքացիներ, առայժմ հաշվարկներ են անում ու պայքարի մեխանիզմները մանրակրկիտ քննարկում: Թեմայի շուրջ երեկ «Հրապարակը» զրուցեց Երեւանի պետական համալսարանի

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 31-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Սոչի պլազա հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը և հատուկ հրշեջ ջոկատը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին: Ամբողջությամբ այրվել է Նիվա մակնիշի 34ST449 պետհամարանիշի ավտոմեքենան: ԱԻՆ  

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը առաջատարների մեջ է

Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց առաջնությունում Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող հայաստանցի շախմատիստ Տիգրան Ղարամյանը յոթ տուրից հետո 5,5 միավորով երեք այլ գրոսմայստերների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930