Օրվա լրահոսը

Բանկը ներկա պահին բանակցություններ չի վարում որևէ նոր նախագծի շուրջ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ Պրն. Ռաֆայել Ասրյանին «էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն, Հարգելի պրն. Ասրյան Ի պատասխան Ձեր 2013թ. Հունիսի 24-ի Բանկին հասցեագրված նամակին՝ կապված «Dundee Precious Metals»  ՓԲԸ-ի հետ, ստորև ներկայացնում ենք Ձեր հարցերի պատասխանները. 1)    Այս տարվա սկզբում ստորագրելով վերականգնվող վարկային գիծ  Dundee  Precious  Metals ընկերության հետ, Բանկը ներկա պահին բանակցություններ չի վարում որևէ նոր նախագծի շուրջ 

The Armenia Weekly. «Խոտորջուր. կորուսյալ դրախտ»

«Խոտորջուր` կորուսյալ դրախտ. մի հողի եւ նրա մարդկանց հիշողությունները» գիրքը գեղեցիկ Խոտորջուրի (այժմ` Սիրաքոնաքլար, Թուրքիայում) անսասան բնակիչների մասին է: Գրում է «Արմենիա ուիքլի» թերթը: Խոտորջուր հայկական գյուղերի ամբողջությունը 18-րդ դարում անվանում էին Փոքր Հռոմ: Գիրքն ապրեցնում է դժվար պայմաններում ապրող մարդկանց սովորույթներն ու ավանդույթները, որոնք ճգնում էին պահպանել իրենց հողն ու ինքնությունը, եւ որոնց տեղահանել

«Բարգավաճ Հայաստանը» չի՞ դավաճանի «Բարեւ Երեւանին»

«Չեմ կարող ասել` վերջում ինչ կլինի, կարեւորը ապահովել արտահերթ նիստը»,-ասում է Թամար Պողոսյանը

Զարուհի Փոստանջյան. «Միջոցներ ձեռնարկել դադարեցնել՝ Տարոն Մարգարյանի կողմից սկսված ապօրինի դրամահավաքը »

Հաղորդում հանցագործության մասին ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին   Հարգելի գործընկերներ,   Երևանում ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը (երթուղու փոխադրավարձ) 2013 թվականի հուլիսի 20-ից 1 ուղևորի

«Գայիշնիկը» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման եւ 300 հազար դրամ տուգանքի

Նա հանցագործությամբ պատճառված վնասը կամովին վերականգնել է

Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հյուսալիությունը: Նախարարն այցելել է  նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին: Ս.Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման

New York Times․ Լոս Անջելեսում Էդվարդ Խեչեմյանի ռեստորանը լավագույններից է. մասնագետ

Երբ Էդվարդ Խեչեմյանին հարցնում են, թե ինչու են լքել Հայաստանը, նա պարզապես պատասխանում է. «Մենք չէինք սիրում կոմունիստների համակարգը: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը ամերիկահայ խոհարարի մասին: Խեչեմյանի ընտանիքը Բուրբանկ է տեղափոխվել 1991թ., երբ Էդվարդը 17 տարեկան էր: Նրա խոհարար հայրը 1974թ. Իրանից եկել էր Հայաստան ու երազում էր իր ռեստորանը բացել եւ 1997թ.

ԵՄ-ն եւ Հայաստանը ավարտել են ազատ առեւտրի գոտու բանակցությունները

Եվրոմիությունն ու Հայաստանն այսօր հաջողությամբ ավարտել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները, որը  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի մասն է կազմում: Ասվում է ԵՄ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում: Երեւանում անցկացված 7-րդ եւ վերջնական բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել առանցքային հարցերի շուրջ, որը ԵՄ-ի եւ Հայաստանի առեւտրային հարաբերությունների համար նոր

«Տնօրինությունը որոշում կայացրեց դադարեցնել աշխատանքները 24 ժամով»․ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»

2013թ. հուլիսի 23-ին, ժամը 14.42-ին  «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության հանքի շարժակազմի սպասարկման տարածքում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ընկերության հանքի շարժակազմի սպասարկման աշխատակիցը ստացել է  ոտքերի վնասվածք: Տուժածը ընկերության շտապ օգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է Կապանի  բժշկական կենտրոն: Արվում է  հնարավոր ամեն ինչ  աշխատակցի առողջության վերականգման համար: Ընկերությունն իրականացնում է բոլոր  հնարավոր միջոցառումները  տուժած

Կապանի կոմբինատի աշխատակիցներից մեկի վիճակը ծանր կայուն է, մյուսի մոտ դրական փոփոխություն է նկատվում

Երեկ Կապանի կոմբինատում տեղի ունեցած դժբախտ դեպքի՝  հետեւանքով տուժած «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի աշխատակից Սամվել Զաքարյանի առողջական  վիճակը շարունակում  է ծանր կայուն մնալ: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը նշեց, որ  բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում են  տեղում: «Առողջական վիճակը ծանր  է, բայց կայուն: Դեռեւս շուտ է խոսել փոփոխությունների մասին, քանի որ դեռ

Պետավտոտեսուչները Freecar-երի համարները գրանցում են, որ տուգանեն. Ակտիվիստները խոչընդոտում են. (Տեսանյութեր)

Քիչ առաջ Օպերայի տարածքի կանգառներում 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակցիայի մասնակիցները ընդհարում ունեցան ոստիկանների հետ: Բանն այն է, որ 1-2 րոպեն մեկ կանգառներին են մոտենում freecar  մեքենաները, որոնք քաղաքացիներին առաջարկում են անվճար տեղափոխել տարբեր թաղամասեր: Ճանապարհային ոստիկանության մեքենաներից մեկը կայանեց կանգառի մոտակայքում եւ տեսախցիկներով սկսեցին արձանագրել freecar-երի պետհամարանիշները, ինչը հարուցեց ակտիվիստների դժգոհությունը: Ակցիայի մասնակից

ԱԱԾ-ի երկու ապացույցները ԻԱԿ-ը չվերցրեց

Այսօր ՀՀ վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ ավարտեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով նախնական դատական նիստը: ԻԱԿ-ը ներկայացնում էր Գեւորգ Հայրապետյանը, իսկ այս գործով պատասխանող ճանաչված ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը` Անտոն Սանամյանը: Հայցվոր լրագրողական կազմակերպության ներկայացուցիչը հայտնեց, որ դիմել են ԱԱԾ,  խնդրելով իրենց տրամադրել հետեւյալ հարցերի պատասխանները. «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության

Ըստ վարորդների՝ օր օրի քչանում են 150 դրամ վճարող ուղևորները

Վարորդներին շարունակում է անհանգստացնել՝ ինչո՞ւ են մարդիկ հացին, թթվասերին, գազին ավել վճարում և չեն բողոքում, իսկ երթուղայիններին հրաժարվում են վճարել և նման ակցիաներ են կազմակերպում:

Քաղաքապետարանը խոստովանեց. 48 երթուղու տերերի դիմումով թանկացրել են ամբողջ տրանսպորտը

pastinfo.am. Երևանի քաղաքապետարանը քիչ առաջ, վերջապես, իր կայքում հրապարակեց հուլիսի 19-ին ընդունած և մինչ այժմ հույժ գաղտնի պահվող որոշումը` քաղաքային տրանսպորտի ուղեվորավարձի թանկացման վերաբերյալ: Նախապես նշենք, որ այդ որոշման մեջ ուղեվարձի փոփոխության հիմնավորումներն ու տնտեսական հաշվարկները բացակայում են: Քաղաքապետարանը միայն նշում է, որ որոշում կայացնելիս ղեկավարվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 57-րդ հոդվածի 1-ին մասի

Միջադեպ՝ կանգառում. Գծատերը հայհոյել է ակտիվիստներին (Տեսանյութեր)

Այսօր Օպերայում՝ Կոնսերվատորիայի դիմացի կանգառում 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ միջադեպ եղավ: Ակտիվիստներից մեկի պատմելով՝ «Ակցիա ենք անում, խոչընդոտում են մեզ, անտեղի հայհոյանքներ են տալիս: Հիմա ես չեմ կարա իր բառերն ասեմ, բայց որ անմարդկային արարքներ են անում՝ դա հաստատ է: Եթե չեն օգնում, ուրեմն թող նաեւ չխոչընդոտեն»: Ակտիվիստներին մոտեցած ոստիկանները պահանջում էին,

Օրաթերթերին տարածքներ կտան

Վաղը կառավարությունը որոշում կընդունի Արշակունյաց 2 ա հասցեում գտնվող «Մամուլի շենքից» անհատույց օգտագործման իրավունքով եւ 5 տարի ժամկետով տարածքներ տրամադրել «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-երին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետությանը» կտրամադրվի 87.3քմ  եւ 409.2քմ տարածքներ, իսկ «Ռեսպուբլիկա Արմենիային»`183.7քմ տարածք: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ամբաստանյալի կողմից դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու առիթով հարուցվել է քրեական գործ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի և պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է

Ֆոտոմեղադրանք. Երբ քաղաքապետարանը չի տնտեսում (ֆոտոշարք)

Օրը ցերեկով «տժժան» արեւի պայմաններում լույսերը չեն անջատվում արդեն երկու շաբաթ: Ես նկատել եմ երեք օր առաջ: Պայծառ արեւի տակ ոչ պակաս պայծառ վառվում է 30 (երեսուն) լամպ:

Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 3661-Ա, 19 հուլիսի 2013թ. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» բաժնետիրական ընկերության 17.07.2013թ. հ.263 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.2013թ. հ.14/42444Հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման » 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի

Պարույր Հայրիկյանը հավատո՞ւմ է Տիգրան Սարգսյանին (Տեսանյութ)

«Որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի ոչ օրինական պահվածքը անդրադառնում է նաև տվյալ երկրի վրա»,-Aravot.am-ի խնդրանքով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային սկանդալին» ու այսպես պատասխանեց մեր հարցին, արդյոք այդ սկանդալը չի՞ ազդում մեր երկրի վարկի վրա: Պարոն Հայրիկյանը շեշտեց, որ «ինքն այդ կարծիքը չի հայտնում Տիգրան Սարգսյանի մասին, քանի

ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները: Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերութունների նոր շրջանակ: ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը

Անվճար սպասարկող ավտոմեքենաների թիվը ավելանում է (ֆոտոշարք)

Այսօր «տրանսպորտային ակցիան» շարունակողներն ամեն ինչ անում էին օրենքի սահմաններում, առանց հասարակական կարգ խախտելու, կազմակերպված: Ոստիկանները վերահսկում էին նրանց ծավալած գործունեությունը: Երիտասարդները չէին խոչընդոտում երթեւեկությանը, ինչը չի կարելի ասել ոստիկանության մասին: Տեսնելով, որ անվճար սպասարկող ավտոմեքենաների թիվն ավելանում է, ոստիկանները սկսեցին թույլ չտալ վարորդներին կանգնել, մարդ վերցնել, իսկ ակտիվիստները նրանց հիշեցրեցին, որ յուրաքանչյուր ավտոմեքենա կարող

Վարչապետն ընդունել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին: «Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը և գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը», – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 9-26, Գյուլբենկյան 38-46, Կոմիտասի 3-19/8, Փափազյան 21-24, Վաղարշյան 19-24, Այգեկցի 1-33, Թավրիզյան 1-45, Մանուշյան 1-35 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ

410.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.55 դրամ:

Հուսահատված նաիրիտցիների մի մասն անցավ գործարան աշխատելու (Տեսանյութ)

Այսօր «Նաիրիտի» մոտ հավաքված նաիրիտցիները պահանջում էին հանդիպում գործարանի տնօրինության հետ` աշխատավարձ ստանալու ակնկալիքով: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը դուրս եկավ, որպեսզի խոսի հավաքվածների հետ: Նա հայտնեց, որ պետք է հավաքվեն գործարանի դահլիճում և այնտեղ տնօրենը կպատասխանի իրենց հուզող հարցերին. «Չեմ կարող ասել՝ Մելքոնյանը կգա՞, թե՞ ոչ, սակայն Հախինյանը և մի քանի հոգին ներկա կլինեն»:

47 համարի ավտոբուսը 100 դրամ է, վարորդների վրա դրված պլանը չի բարձրացել (Տեսանյութ)

Ի զարմանս շատերի, ակցիայի մի մաս են դարձել նաեւ տաքսու վարորդները, որոնք անվճար սպասարկում են ուղեւորներին:

Ազատամարտիկ. Եթե մենք ազատագրեցինք Ղարաբաղը եւ այսօր ապրելու տեղ չունենք, իհարկե, կհեռանանք

«Մեր երիտասարդներին են ծեծում փողոցներում, որ դուրս են եկել մեզ համար, արդարության համար, Հայաստանի համար»

Եթե ուղեվարձը նորից 100 դրամ դառնա, ՊԱԶ-իկներով են սպասարկելու (Տեսանյութ)

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ թիվ 39,8 երթուղագծերը ճանապարհային ոստիկանության նախկին պետի`Մարգար Օհանյանի եղբայրն է շահագործում, եւ հաշվի առնելով, որ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են երթուղագծերը շահագործում, եւ դժվար թե նրանք վնասով այսքան տարի աշխատեին, պարոն Առաքելյանն ասաց` «Սխալ տեղ եք հարցը տալիս»:

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930