Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

Հունվար 28,2014 23:35 Share

«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակությունների դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ է արել «անցյալի ցավերը հետեւում թողնել եւ չփոխանցել սերնդեսերունդ»:

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել: «Կարծում եմ՝ թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ եւ ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել