Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյանը ջահել վախտ մեզ տեսնում փախնում էր, իսկ հիմա «շառով ա» տալիս». Վարդան Ղուկասյան․ «1in.am»

Հունվար 28,2014 20:52

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման փաստով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել: Իսկ քաղաքապետը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները ըստ պատշաճի չզբաղվեն այս գործով և կրկնվեն Սպարտակ Ղուկասյանի այցերը, ապա ինքն արդեն կպատժի նրան:

«…Եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ-որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ կպատժեմ, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների… իսկ որևէ մեկը թող չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել և չեմ գցի… թասիբին պիտի կուլ չգնալ, և եթե չի պատժվում, ես եմ պատժում»: Նա միայն չի մանրամասնել, թե ինչ մեթոդներով է պատժելու կրտսեր Ղուկասյանին: Բալասանյանն իր այս նախազգուշացումով, ըստ էության, հակադարձել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով օրերս Գյումրիում, անդրադառնալով կատարվածին, ասել էր, որ Բալասանյանը կամ վախկոտ է, կամ գողական, որ դեպքից հետո անձամբ հայտարարություն չի տվել ոստիկանություն:

«Առաջին լրատվական»-ը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց ծանո՞թ է Բալասանյանի մեթոդներին և չի՞ վախենում որդու համար, որ հանկարծ Բալասանյանն էլ իր «մեթոդներից» կիրառի:

– Չգիտեմ` էտ ինչ մեթոդ ա: Բայց իրա մեթոդներից ես մենակ հիշում եմ, որ ինքն այգուց վազելով փախնում էր հրապարակ, երբ որ մեզ տեսնում էր ջահել վախտը: Մեկ էլ բռնել տալ, կլավուզնիկություն, ստորություն: Ուրիշ մեթոդ մենք չենք տեսել իրանից: Այ, որ ջահել վախտը մեզ տեսնում էր փախնում էր, գոնե էդ հիշի, ոչ թե հելնի շառով տա:

– Ձեր կարծիքով` Բալասանյանը շա՞ռ է անում, ինչպես Դուք եք ասում:

– Միանշանակ, ինքն ամբողջ կյանքն է շառի մեջ: Մեկ էլ իրան խրատ տվողները:

– Արդեն հայտնի է, որ քրեական գործ է հարուցվել: Հնարավո՞ր է Ձեր որդուն պատասխանատվության ենթարկեն:

– Աղջիկ ջան, ինչ քրեական գործ հարուցվել, ինչ  բան…ինչ է եղել…: Ինչի՞ վրա է քրեական գործ հարուցվել, եթե նման բան չի եղել: Ես դրան չեմ էլ ուզում անդրադառնալ:

– Այդ դեպքի հետ կապված Ձեր որդին արդեն իսկ բացատրություն է տվել: Բացի այդ, տեսանյութ կա նկարված Բալասանյանի տան տեսախցիկների կողմից: Դրանք Ձեզ համար բավարար հի՞մք չեն:

– Հիմա ինչ, մարդը իրավունք չուներ էդ փողոցը անցներ, մեժդուպռոչեմ` էդ փողոցը ես եմ սարքել, իմ կառուցածն է, էդ քաղաքը իմ կառուցածն է, իմ տղան չի՞ կարող ման գալ: Եթե էդ փողոցով անցնում է, ուրեմն էղավ, որ էկել ա իրա տան վրա հարձակվի հա՞:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝  «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031