Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելություն՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ

Հունվար 28,2014 19:43

ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էին վարչական շրջանի հանրակրթական դպրոցների զինղեկները, «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, «Կենտրոն» տարածքի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները, այլ հյուրեր:

Միջոցառմանը իր ներկայությամբ պատվել էր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Վարչական շրջանի ղեկավարը ողջունեց ներկաներին,  շնորհավորեց Բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ և նշեց, որ անկախությունը, որ այսօր մենք  ունենք,  ձեռք է բերվել, կայացել է զոհված և մարտական ուղի անցած հերոսների շնորհիվ, իսկ աշակերտները շարունակելու են նրանց սկսած գործը, դառնալու են բանակի վաղվա զինվորներ, մեր սահմանների պահապաններ, անվտանգության երաշխավորներ:

IMG_2952

Արա Սադոյանը պատվոգիր հանձնեց Արկադի Տեր-Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Զինղեկները և աշակերտները խրախուսվեցին պատվոգրերով և շնորհակալագրերով բանակի համար ապագա զինվորներ կրթելու, պատանիներին ռազմահայրենասիրական դասեր ավանդելու և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար: Տոնի առթիվ հնչած  բոլոր շնորհավորանքները մեկն էին՝ երկրին խաղաղություն, զինվորներին` խաղաղ ծառայություն:

Հանդիպումը կայացած էր ու անչափ ոգևորիչ և՛ աշակերտների և՛ ավագ սերնդի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031