Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանի դատապաշտպան. «Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում»

Փաստաբան Ալեքսանդր Մալցևը մանրամասներ է փոխանցում հայ վարորդի գործի ու նրա հոգեբանական վիճակի մասին

«Թուրք-ադրբեջանական զորավարժանքները պարզապես համընկան դատախազի հայտարարության հետ».թուրքագետ

«Թուրքական իշխանություններն անսպասելի հարված ստացան այնտեղից, որտեղից ամենաքիչն էին սպասում»,- այսօր այս մասին «Արմատ» ակումբում ասաց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը`խոսելով Աղվան Հովսեփյանի հայտարարության մասին: Ըստ նրա` ներքաղաքական բարդ գործընթացներում հայտնված թուրքական իշխանությունների համար Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունը սառը ցնցուղի նման մի բան էր։ «Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն ուշացած էր և ոչինչ չասող, որը պայմանավորված էր Հայաստանի գլխավոր

Հայ վարորդի եղբայր. «Հրաչի հանդեպ անմարդկային են վարվել»

Այսօր ՌԴ դեսպանատան մոտ ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի՝ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ՌԴ-ում վթարի համար, որը 18 անձանց մահվան պատճառ էր դարձել: Հրաչյայի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը դեպքի մասին իր վարկածն ուներ: Նրա բացատրելով՝ քաղաքային իշխանություններն այստեղ ունեն իրենց մեղքի բաժինը, քանի որ ճանապարհի այդ մասում չեն

«Վաղուց ժամանակն է բարձրացնել Ադրբեջանի նավթի եւ գազի էմբարգոյի հարցը»

Ըստ Արա Պապյանի՝ զենքի ձեռքբերման համար ծախսվող փողերը պետք է սահմանափակել

Հայ վարորդի հայրը ՌԴ դեսպանատան մոտ արցունքները չէր կարողանում զսպել (Տեսանյութ)

Այսօր ՌԴ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցին ՌԴ-ում 18 մարդու մահվան պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներն իրենց դժգոհությունն էին հայտնում ՀՀ քաղաքացուն ստորացնելու համար: Նրանք պատմում էին, որ հիվանդանոցում թույլ չեն տվել, որ որեւէ մեկն այցելի կամ որեւէ սնունդ, հագուստ, ծխախոտ փոխանցի Հրաչյային: Վարորդի քրոջ՝ Սեդայի խոսքերով՝ «Գոնե թույլ տային, որ հիվանդանոցում նա

Ջհանգիրյանի դեմ հայցով վճռի հրապարակում չեղավ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանը պետք է հրապարակեր «Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը: Հիշեցնենք, որ հայցվորները Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային

«Այն փորձագետները, որոնք կխախտեն փորձաքննության կարգերը, փորձաքննության բազայից դուրս կգան».Ս. Հարությունյան

Ամփոփվել են 2011-2013 գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների հաշվետվությունները: Ծրագրի ֆինանսավորմանը հատկացվել է 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, ձեռք են բերվել մոտ 206 մլն դրամի սարքեր և սարքավորումներ, այդ թվում` նաեւ համակարգչային տեխնիկա, 1458 հրապարակում, այդ թվում` ամսագրերում տպագրվել են 758 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր և

Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է նախարար Ս.Օհանյանը

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության» Երևանի ամառային փորձառության շրջանին: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել  Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը և անկախության ձեռքբերումները: ՀՀ ՊՆ վարչական  համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից և Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ

«Հրաչյան ՌԴ խոպան էր գնացել՝ երեխու քարի համար փող աշխատելու» (Տեսանյութ)

Քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի: Ակցիայի կեսից երիտասարդներին միացան Հրաչյա Հարությունյանի հարազատները: Նրանք արցունքն աչքերին պատմում էին, թե ինչպես է Հրաչյան կռվել հայրենիքի համար, կամավոր է գրվել, ինչպես է բանակում որդի կորցրել ու հիմա նրան ՌԴ-ում ստորացնում եւ դատում են՝

Նախագահը ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության նորաբաց վարչական մասնաշենքում հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման և առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ

Առանձնապես խոշոր չափերի ադամանդ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Ա.Փափազյանը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է: Նա կպայքարի ոսկե մեդալի համար

  96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, հայաստանցի Արթուր Ալեքսանյանը շատ մոտ է կանգնած Հայաստանի թիմային հաշվարկին երկրորդ ոսկե մեդալը բերելուն:  Գյումրեցի մարզիկը Համաշխարհային ուսանողական խաղերի կիսաեզրափակչում 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ իրանցի մրցակցի նկատմամբ եւ մտնելով եզրափակիչ՝ Ունիվերսիադայի չեմպիոնի կոչման  համար գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովի հետ, որն իր հերթին առավելության  էր հասել ադրբեջանցի

Դատական նիստերի դահլիճում դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու, դրա սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին: Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներին` տեղեկացնում ենք,

DIY ակումբի հրկիզման գործով նիստը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, լսվեց DIY ակումբի հրկիզման գործը: Մեղադրվում է Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը, որը ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնության զալով եղբոր՝ Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ, Երեւան քաղաքի Ղ-Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող DIY ակումբը, հրկիզման եղանակով, 2012թ. մայիսի 8-ին, ժամը 4.00-ի սահմաններում,

Եվս երկու մեդալ Կազանից

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադայի սամբոյի մրցումների վերջին օրը հայ սամբիստներ Մհեր Կարապետյանն /82կգ/ ու Հակոբ Առաքելյանը /100կգ/ նվաճեցին բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Սպարտակիադայի չեմպիոնի տիտղոսը:  Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Արսեն Ջուլֆալակյանը պայքարում է բրոնզե մեդալի համար

 Ռուսաստանցի Ռոման Վլասովին զիջելուց հետո 74 կգ քաշային Արսեն  Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Առաջին գոտեմարտը նա անցկացնելու է բելառուսցի Ալեքսանդր Դեմյանովիչ հետ: Հաջողության հասնելու դեպքում ուսանողական խաղերի բրոնզե մեդալի համար Արսենի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Էլվին Մուսալիեւը:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Միայնա՞կ ես, շփման կարի՞ք ունես»

Առաջին հաղորդագրությունից մոտ 24 ժամ հետո ես ստացա «Նիկիտայից» այդքան սպասված հաղորդագրությունը.

ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով

     Սույն թվականի հուլիսի 15-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրվել է  ձկների զանգվածային ոչնչացման դեպք: Վերոհիշյալ տեղեկատվության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել մամուլում տարածված ահազանգը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի

Քաղաքագետ. «Բեռնում են այն կենդանուն, ով տանում է այդ բեռը»

Ըստ Արա Պապյանի՝ մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք մեզ հետ կատարվածը

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Մոսկվայի վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո

Նոր Մոսկվայում խոշոր վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե տղան մահացել է բանակում: «Բազան ստուգել եմ: Մինչև 2005 թվականը նման անուն-ազգանունով մահացած զինվոր չգտանք: Մահվան պատճառները պարզելու համար խոսեցի քրոջ հետ, պարզվեց, որ 1991թ. ծնված Սերոբ Հրաչյայի Հարությունյանը մահացել է

ՀՅԴ-ն՝ Պռոշյանում ընտրության մասին. «Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության

Հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրությամբ վերնաշապիկ հայ վարորդին

  «Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով են որեւէ տեղ տանում, մանավանդ տանել դատարան, որոշեցի հյուպատոսին փոխանցել հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրառմամբ իմ անձնական շապիկը, բայց հյուպատոսը չուզեց հանդիպել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր վաղ առավոտից բողոքի ցույց իրականացնող գյումրեցի ակտիվիստ Արսեն Վարդանյանը: Նա եւ մի խումբ երիտասարդ

Այրվել է տան տանիքը

Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում: Ժամը 14.01-ին և 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին և 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն: Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը

Արտերկրի գիտնականները զարմանում են` ինչու պիտի գիտության ֆինանսավորման հարցում խնդիրներ առաջանան (Տեսանյութ)

«Ճապոնիայի տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, բայց մեր երկրում գումարներ հատկացվում են գիտական այնպիսի հետազոտությունների համար, որոնց արդյունքների կիրառումը կհանգեցնի տնտեսության զարգացմանը»,-Aravot.am-ի հարցին` Ճապոնիայում գիտության ֆինանսավորման բնագավառում կա՞ն խնդիրներ, այսպես պատասխանեց Ճապոնիայի Կյոտոյի համալսարանի ներկայացուցիչ Տակայի Ինամուրոն: Նա տեղեկացրեց, որ իրենց կառավարությունը գիտական տարբեր խմբերի կոնկրետ պատվերներ է ներկայացնում, որոնք հետագայում պետք է ներդրվեն

Արթուր Ալեքսանյանը «չոր» հաշվով երկրորդ հաղթանակը տարավ

  Հայաստանցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Կազանում րոպեներ առաջ երկրորդ «չոր» հաշվով հաղթանակը տարավ: Այս անգամ նա նույն՝ 4:0 հաշվով պարտության մատնեց լիտվացի Վիլիուս Լաուրինայտիսին եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալյարիֆեիզաբադիի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան) եւ Արազ Հասանովը

«Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» երիտասարդական ճամբար

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում  կկազմակերպի  երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» խորագրով: Ծրագրի  նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել և առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը,  ինչպես նաև  անգլերեն լեզվի իմացությունը: Այն

Մեկուսարանում կախվածի մայրն իրավահաջորդ չճանաչվեց

Նա հայտնեց, որ որդու ձեռքի մատը, ոտքի բութ մատը ջարդված են եղել, լյարդի շրջանում եղել են կապտուկներ:

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանության պատճառով արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում:  «Իրազեկ և

Ազատամարտիկ. «Փողը պետք է աշխատես, կամ գողանաս: Աշխատանք չունեն, գողանալ էլ չգիտեն»:

Ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ազատամարտիկների հետ, ովքեր բողոքի ցույցով էին հանդես գալիս Ազատության հրապարակում: Եվ հունիսի 4-ից մի քանի ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են սկսել: Բոլորի նպատակը մեկն է՝ պետության կողմից աջակցություն ստանալ: Այսօր «Վարկած» ակումբում իրենց դժգոհությունն էին նորից հայտնում ազատամարտիկներ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ), Խաչատուր

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930