Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Հունվար 13,2014 10:56

Հայաստանի շախմատի ակադեմիա կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ակադեմիայի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ հետևել է ակադեմիայում հունվարի 8-15-ն անցկացվող ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի ընթացքին: Շվեյցարական մրցակարգով անցկացվող արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 650 պատանի շախմատիստներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և հետևել է մրցաշարի ընթացքին ու հաջողություններ մաղթել մասնակիցներին: Մրցաշարի բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով և իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031