Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյ Թի Փի» ԲՀ –ը 2013թ-ին տնկեց ևս 230,000 ծառ Հայաստանի ողջ տարածքում

Հունվար 13,2014 11:41

 «Էյ Թի Փի» ԲՀ –ը վերջերս ավարտեց անտառվերականգնման 9-րդ տարին ` տնկելով  ևս 174,267 տնկիներ Հայաստանի հյուսիսում ` տնկված ծառերի թիվը 2013թ-ին հասցնելով 230,451:  «Էյ Թի Փի» ԲՀ –ի առաջատար  Համայնքային ծառատունկ ծրագրի կողմից տնկվեց ևս 56,000 ծառ:

«Էյ Թի Փի» ԲՀ –ը հիմնադրվել է 1994թ-ին ամերիկահայ բարերար Քարոլին Մուգարի կողմից և մինչ այժմ կազմակերպությունը տնկել է  4,455,869 ծառ:

ATP-Workers-in-Reforestatio

«Մենք անչափ հպարտ ենք այս ձեռքբերումների համար,- նշեց «Էյ Թի Փի» ԲՀ –ի երևանյան գրասենյակի տնօրեն Արեգ Մաղաքյանը: Մեր աշխատանքն է տնկել ծառեր  և արդեն իսկ տնկել ենք ավելի քան 4 միլիոն:  Բացի ծառեր տնկելուց «Էյ Թի Փի» ԲՀ –ը ստեղծում է  կանաչ աշխատատեղեր Հայաստանում   և կապ հաստատում  աշխարհի բոլոր անկյուններում բնակվող ծրագրի աջակցողների հետ:  Իրոք, հասարակ մարդկանց ջանքերով է, որ հետագայում  կարող ենք արձանագրել իրական հաջողություններ:

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2012թ-ին հատկացված բավականին մեծ դրամաշնորհի միջոցով «Էյ Թի Փի» ԲՀ –ը Լոռու մարզի Կողես համայնքում 20 հեկտար տարածքի վրա տնկեց նոր անտառ:  Գարնանը  ի լրացում արդեն իսկ  տնկված հացենու, կաղնու, խնձորենու և տանձենու  անտառի,  տնկվեցին մի քանի հազար  սոճու տնկիներ:

«Ամռանը  «Էյ Թի Փի» ԲՀ –ը վարձել էր սեզոնային աշխատողներ խնամելու արդեն իսկ վերատնկված անտառները:  Քանի որ այս տարի բավականին բերրի տարի էր, որոշ տեղամասեր կրկնակի խնամքի կարիք ունեին, որովհետև խոտը չափազանց արագ էր աճում»,- նշեց Մաղաքյանը:

Աշնանը  մի քանի տասնյակ տեղացի բնակիչներ մասնակցեցին Ծաղկաբեր համայնքում նոր անտառտնկման միջոցառումներին: Լոռու այս տեղամասում տնկումները  հովանավորել էր Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության  պահպանության  և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությունը և  իրականացվեց  որպես KFW-ի մաս կազմող  կլիմայի պաշտպանության միջազգային նախաձեռնության  շրջանակներում:  Ծրագիրը իրականացվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Գերմանիայի, Կովկասի և հայաստանյան մասնաճյուղերի, ինչպես նաև  ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների  և «Էյ Թի Փի» ԲՀ –ի համատեղ ջանքերով:

Անցյալ տարի «Էյ Թի Փի» ԲՀ –ը համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ: Ամռանը «Էյ Թի Փի» ԲՀ –ը կազմակերպել էր հատուկ շրջայց տեղական ԶԼՄ-ների և բնապահպանական կազմակերպությունների համար: Շրջայցը ներառում էր

«Էյ Թի Փի» ԲՀ –ի Միրաք   անտառվերականգնման տնկարանը, որտեղ խնամվում են ավելի քան կես միլիոն տնկիներ, դրան կից Հրանտ Դինքի հիշատակի   անտառը և Կաթնաջրի նորաստեղծ անտառը:  Deem Communications   կազմակերպությունը  այս տարի «Էյ Թի Փի» ԲՀ –ի հետ համատեղ մասնակցել է մի շարք միջոցառումների , այդ թվում նաև Մարգահովտի մանկապարտեզի շրջակայքում ծառերի տնկմանը;

«Էյ Թի Փի» ԲՀ –ը համագործակցել է նաև Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամ հետ (HDIF), որի նպատակն է կայուն զարգացման ծրագրերի ներկայացումը Հայաստանի գյուղական վայրերում:  «Էյ Թի Փի» ԲՀ –ի Մարգահովտի աշխատակիցները  HDIF-ին ներկայացրին տաղանդավոր փայտագործ Սամվելին, ով  անվասայլակին գամված լինելու պատճառով գործազուրկ էր: Այժմ Սամվելը վաճառում է իր ուրույն ձեռագործ աշխատանքները:

Այս աշուն «Էյ Թի Փի» ԲՀ –ը ՍօսԷի և Ալէնի ժառանգության հիմնադրամի հետ համատեղ հայտարարեց իր նոր նախաձեռնության մասին`  ստեղծել Սօսէ Թովմասյանի և ԱլԷն Յեկեքյանի անվան  հիշատակի անտառ: Այս երիտասարդ զույգը, որն  ուներ ամուր կապեր թե սփյուռքում և թե Հայաստանում 2013 թ-ի մայիսին  ավտովթարի հետևանքով  հեռացավ կյանքից:

«Մեր նպատակն է կենդանի պահել մեր սիրելի ընկերների հիշատակը: Այս քարոզարշավին մենք նաև ընդգրկել ենք  սոցիալական մեդիայի դաշտը,- ասաց Մաղաքյանը: «Էյ Թի Փի» ԲՀ-ի ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր նոր “like”-ի դիմաց հիշատակի անտառում կտնկվի 5 ծառ: Հուսով ենք, որ  ձեռք կբերենք առնվազն 10,000 “likes’, որպեսզի տնկենք 50,000 ծառ և միաժամանակ բարձրացնենք իրազեկությունը  «Էյ Թի Փի» ԲՀ-ի առաքելության մասին»:

Ստեփանավանի քաղաքապետարանը պատրաստ է  վարձակալության հիմունքներով «Էյ Թի Փի» ԲՀ –ին 25 տարի ժամկետով տրամադրել 73 հեկտար տարածք, որի 25 տոկոսը կհատկացվի ՍօսԷի և ԱլԷնի անվան  հիշատակի անտառ ստեղծելուն, ինչը նախատեսվում է իրականացնել 2014թ-ի գարնանը:

“Էյ Թի Փի”-ի առաքելությունն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը կենսապայմանները բարելավելու և շրջակա միջավայրը պահպանելու համար` առաջնորդվելով ինքնաբավությունը խթանելու,առաջինը նվազ ռեսուրսներ ունեցողներին օգնելու և տեղական էկոհամակարգը պահպանելու ձգտումով:

Մանրամասն տեղեկությունների համար այցելե’ք www.armeniatree.org. կայքը

«Էյ Թի Փի»  ԲՀ-ի
հերթական մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031