Օրվա լրահոսը
Խաչիկ Պողոսյանը հայտարարեց, որ Հայրիկյանի գործով Սեդրակյանը կապ չունի
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական հերթական նիստը: Ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, ասելով, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ եւ որ իրենք են արել՝ գումար շորթելու նպատակով: Ինչպես Aravot.am-ը տեղեկացրել էր, նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր
Արմեն Գեւորգյանին դժվար հարց տվեցին
Խորհրդարանում Վերահսկիչ պալատի 2012թ․տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը կարծիք հայտնեց, որ կառավարության լրջագույն բացթողումը ոչ թե մոնիտորինգի բացակայությունն է կամ ֆինանսական վերահսկողությունը, այլ՝ նորմատիվային բազայի բացակայությունը։ «Մենք պիտի ստանդարտներ մշակենք, որոնք էլ կառաջադրենք տենդերի մասնակիցներին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով․«Եթե դա չլինի, միշտ էլ բազմակարծություն կլինի, իսկ տակը՝ պղտոր ջուր»։ Արմեն Գեւորգյանը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը, ավազակային հարձակման` 1, շորթման՝ 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև խուլիգանության 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի բնակարանից գողացել են 14 միլիոն դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և այլ իրեր
Ըստ shamshyan.com– ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնակի խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 22 բնակարանի բնակիչ Մարինե Թոխյանը դիմել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք
Հովիկ Աբրահամյան vs Տիգրան Սարգսյան. անթաքույց պայքար՝ երկու թեւերի միջեւ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի սուր ելույթը Վերահսկիչ պալատի բացահայտումների վերաբերյալ փաստում է ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի թևերի միջև անթաքույց պայքարի մասին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ վերլուծելով ԱԺ նախագահի վերջին օրերի պահվածքը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ազգային ժողովում քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի բացահայտումների հրապարակումից
Արարատյան դաշտավայրի հողերը աղակալվել են. հողերի 5 %-ն արդեն կորցրել ենք (Տեսանյութ)
Մութ ու ցուրտ տարիներին Արարատյան դաշտավայրի հողերը կերակրել են, ողջ հանրապետությանը եւ տարեցտարի կորցնելով այդ հողերը, պարենային անվտանգության առաջ ենք կանգնելու:
Արմեն Գեւորգյանը խուսափեց Ռուբեն Հակոբյանի հարցին հստակ պատասխանից
Կառավարությունը չի՞ պատրաստվում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների պատիժը խստացնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այսօր խորհրդարանում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Ի պատասխան Արմեն Գեւորգյանը նշեց, որ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ, քանի որ
Հայտնաբերվել և կալանավորվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բալահովիտի տներից մեկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մանվել Մ.-ն, որը հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ: Մանվել Մ.-ն կալանավորված է:
Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաև նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես
Արմեն Գեւորգյան. 1 միլիարդ 122 միլիոն դրամ գումար է վերադարձվել բյուջե
Քիչ առաջ մեկնարկած խորհրդարանի արտահերթ նստաշրջանում շարունակվեց վերջին նստաշրջանում կիսատ մնացած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկումը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՎՊ-ի հաշվետվությանը եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարել`համատեղ ուժերով շտկելու առկա թերությունները: Կառավարությունում քննարկել են ՎՊ-ի հաշվետվությունը «կետ առ կեռ», կառավարության
Գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է ավտոմեքենան և դիմել փախուստի
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկարպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի: Հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և
Նռնակն ուղարկվել է փորձաքննության
Հունիսի 16-ին, ժամը 12.50-ին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» շինարարության տնօրինությունից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ընկերության տարածքի խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, հիմնարկության պահակը հերթափոխը ստուգելիս՝ նշված վայրից հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն
Մեծ ութնյակի հանդիպմանը հայտարարություն է ակնկալվում Ղարաբաղի հարցով
Երկուշաբթի օրը Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկում է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսված է ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Հարյուր տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսուա Օլանդը Լեռնային
Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը
Երևանում փողոցային ապօրինի առևտուրն արգելելու և գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով` դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առևտուր կազմակերպելու համար։ Այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով՝ համապատասխան տարածք էր առանձնացվել նաև Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.2/8
Դավիթ Սանասարյան. «Լիսկան դեռ չի ականազերծվել»
«Գորիսում հիմա մարդիկ մտածում են`այս դեպքից հետո գոնե պրծնենք սրանից (նկատի ունեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին,-Տ.Հ.)»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ ցույց տվեց դեպի Գորիս կատարած իր ուղևորությունն՝ այսպես պատասխանեց Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը: Դ. Սանասարյանը կարծում է` չնայած Գորիսում ինչ-որ բան փոխվել է, սակայն խոշոր հաշվով ոչինչ չէլ չի փոխվել: Նա մանրամասնեց. «Պիտի
Պատգամավորներն էլ են փողից նեղվում (Տեսանյութ)
Գալուստ Սահակյանին պատգամավորական աշխատավարձն էլ չի հերիքում լուրջ հանդիպումների ժամանակ արվելիք ծախսերի համար. «Պատգամավորի լիազորությունները մինչեւ վերջ իրագործելու համար բավականին գործիքներ են անհրաժեշտ, որոնց բաղադրիչներից մեկն էլ ֆինանսականն է»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Գալուստ Սահակյանը ոչնչով չի կարող ուրախացնել նվազագույն աշխատավարձի հույսին մնացողներին, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, պետք է համբերություն ունենալ
Հայերը դեռ հնդկական մսի ու հագուստի հույսին են
Օրերս Գյումրի այցելած ու անգլերենով հաղորդակցվող Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե դիվանագետը պատրաստվո՞ւմ է սովորել հայերեն. Հայաստանում ուսանած գրեթե բոլոր հնդիկները բավականին լավ են խոսում մեր մայրենի լեզվով: «Այո, ես հաճախում են հայերեն լեզվի դասերի,սակայն պիտի ասեմ, որ առաջընթացը շատ քիչ է , աշխատանքից հետո, շաբաթը 3 օր գնում եմ
Թուրքական արհմիությունները զանգվածային գործադուլի կոչ են անում
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքական արհմիությունները մտադիր են զանգվածային գործադուլ անցկացնել: Արհմիությունները կոչ են արել մեկօրյա զանգվածային գործադուլի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած դաժան վերաբերմունքի դեմ: Թուրքիայի երկու խոշոր արհմիությունները՝ KESK եւ DISK, իշխանություններից պահանջում են դադարեցնել ոստիկանական բռնությունները: Արհմիություններն այս կերպ արձագանքեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ նա աջակցել ու արդարացրել էր
2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12 %-ով
2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամթերքը թանկացել է 8-12 %-ով (առանձին դեպքերում՝ մինչև
Անցանկալի ախտորոշում ստանալու դեպքում մի դիմեք անվերադարձ և ծայրահեղ միջոցների
Շատ հայերի հետ միասին, մեծ ցավ ապրեցի` լսելով մեր ժամանակի անվանի գրող Վրեժ Իսրայելյանի ինքնասպանության մասին: Կրկնակի ցավ ապրեցի, երբ նկատեցի, թե որքան Է մեծ այն մարդկանց թիվը, որոնք համարում են այդ որոշումը ճիշտ և մտածում են, որ կդիմեին նույն քայլին նման պարագայում: Նախ, ուզում եմ հստակ ասել, որ ես չեմ դատապարտում Վրեժ Իսրայելյանի որոշումը
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (10.06-17.06.2013թթ)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 10.06-14.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 270.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 575.9հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար
Վարչապետերի «գոյաբանական ձեւերը»
Հայաստանում եւ, ենթադրում եմ, բազմաթիվ այլ երկրներում, ինչ էլ գրես կամ ասես, որեւէ մեկի ջրաղացին ջուր ես լցնում: Վարչապետի մասին լավ բան գրես, կստացվի արդարացնում ես ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը: Վատը գրես՝ ուրեմն, սպասարկում ես նրա հետ մշտապես լարված հարաբերություններ ունեցող օլիգարխիայի շահերը: Վարչապետի խնդիրն ընդհանրապես հետաքրքիր է: Ոչ միայն այս վարչապետի, այլեւ՝ սկզբունքորեն Հայաստանի բոլոր
Ստորագրահավաք Կապանում
Կապանում այսօրվանից ստորագրահավաք է մեկնարկում՝ ընդդեմ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման: Վերջերս Կապանում բարձրացած բողոքի ալիքը շարունակում է մեծ թափ ստանալ, քաղաքապետարանի եւ մարզպետարանի մոտակայքում կտեդադրվեն սեղաններ ՝ հատուկ ստորագրահավաքի անցկացման համար, որտեղ կապանցիները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնելու «Պահանջում ենք
ՎԶԵԲ փոխնախագահ` Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կարգի դպրոց է լինելու
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ գլխավոր ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսն ասել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (Dilijan International School-DIS) համաշխարհային կարգի դպրոց է լինելու: Մանֆրեդ Շեփերսը վերջերս դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամ: «Լինելով ՎԶԵԲ-ի փոխնախագահ եւ Միավորված աշխարհի քոլեջների (United World Colleges, UWC) ցանցի միջազգային խորհրդի անդամ` ես մշտապես
Հայտնաբերվել է օձ
Հունիսի 17-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: ԱԻՆ
Հայկական գելխեղդ գամփռները` «դրախտավայրում» (Տեսանյութ)
Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը դեռ վաղ հասակից սիրել ու պահում է հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ: Նա նույնիսկ իր տունը կառուցել է գյուղից բավականին հեռու, համարյա Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ: Այսօր մենք մեր այցելության ժամանակ տեսանք և համոզվեցինք, որ
ԵԱՀԿ-ի գործող նախագահը ժամանում է Հարավային Կովկաս
Ուկրաինայի արտգործնախարարը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում կքննարկի հակամարտությունների խնդիրը։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան քառօրյա այցով ժամանում է Հարավային Կովկաս, փոխանցում է «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը: Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայության բաժնի ղեկավար Եվհեն Պերեբինիսի խոսքերով` Կոժարան հունիսի 17-18-ը կլինի Ադրբեջանում, 18-19-ը` Վրաստանում եւ 19- 20-ը` Հայաստանում։ Այցի ընթացքում Լեոնիդ Կոժարան
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում
Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.280 և
Բացվեց «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը
Հունիսի 15-ին բացվել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևանից-Բաթումի մեկնեց այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Սեզոնի բացումն այս տարի հատկապես խորհրդանշական էր, քանի որ Երևան-Բաթումի գնացքի լոկոմոտիվն էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը՝ «Արարատ Խրիմյան»: Սեզոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի փոխնախարար, Տրանսպորտի