Օրվա լրահոսը

Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին՝ «ձյան հոտ է գալիս»: Խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները:Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին

Չեննայում հայ շախմատիստուհիները հաջող են հանդես գալիս

Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը, որում նորվեգացի հավակնորդը խաղալու է սպիտակներով: Նույն քաղաքում մի քանի օր առաջ մեկնարկել է 100 շախմատիստուհիների մասնակցությամբ կանանց միջազգային մրցաշար, որին մասնակցում են հայաստանցի Մարիա Գեւորգյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան: Չորս տուրից հետո Մարիան 3,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում,

Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն: Այս մասին NEWS.am-ին է ասել  Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ երեկ առկա է եղել փորձագետների եզրակացությունը, սակայն քննիչը դրան չի ծանոթացրել իրենց, ինչը պարտավոր էր անել: Ավելին, նրանք նաեւ գրավոր միջնորդություն են

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց Հանգամանորեն, տխուր ու տրտում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ձեր կապիտալիզմից խելքս բան չի կտրում:

Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց հաղթանակով

Վարշավայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Առաջին տուրում մեր տղաները (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան) 2:2 խաղացին Բուլղարիայի հետ: Մեր բոլոր տղաներն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Իսկ աղջիկները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Խորվաթիային: Առաջին խաղատախտակի առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը կես միավոր վաստակեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ

«Մամուլի խոսնակների դպրոց բացելու, լիկբեզ անցկացնելու ցանկություն է առաջանում»

Անցած շաբաթ մենք մոտ տասի չափ պաշտոնական պատասխաններ ենք ստացել: Ըստ էության չկա գերատեսչություն, որ չարձագանքի իրեն վերաբերող հրապարակումներին: Մի կողմից՝ դա չի կարող չուրախացնել մեզ. կնշանակի՝ մեր գրածն անհետեւանք չի անցնում, մեզ ոչ միայն կարդում են, այլեւ փորձում են արդարանալ, հերքել, պարզաբանել, ներկայացնել իրենց արածը: Բայց այդ պաշտոնական պատասխաններին ծանոթանալուց հետո, թող անհամեստ չհնչի,

Վախթանգ Դարչինյանն ու Վանես Մարտիրոսյանը անցան կշեռքի արարողությունը

Այս գիշեր Ամերիկայի Կորպուս Քրիստի քաղաքի «American Banc Center»-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ են մտնելու երկու հայ բռնցքամարտիկներ: Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռեվանշ մրցամարտ է անցկացնելու երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, իսկ առաջին միջին քաշային կարգում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանը, որը ոչ մի պարտություն

«Համոզված եմ, որ նոյեմբերի 28-ին Վիլնյուսում մենք կստորագրենք ինչ-որ փաստաթուղթ»

Օրերս մեր երկիրը եւս մեկ քայլ արեց Մաքսային միությանը միանալու, «միս ու արյուն տալու» ուղղությամբ՝ ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության խորացման հուշագիր։ Առջեւում անդամակցության ճանապարհային քարտեզի համաձայնեցման գործընթացն է, որի հանգուցալուծմանը, դատելով ամենից, ականատես կլինենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի սկզբին ակնկալվող այցի ընթացքում։ Կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանի ընտրությունը վերջնական է եւ անբեկանելի։

Հայաստանն աշխարհում չորրորդն է ռազմական ցուցանիշով

Ադրբեջանին գերազանցում ենք ծանր սպառազինությամբ եւ զինծառայողների թվով, զիջում` ռազմական ծախսերով Հայաստանը մտնում է աշխարհի ամենառազմականացված 10 երկրների մեջ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հրապարակված «Ռազմականացման գլոբալ ինդեքս 2013»-ում նշել է Բոննի միջազգային վերափոխման կենտրոնը (BICC): Համաձայն այդ ինդեքսի, որն ընդգրկում է աշխարհի 149 երկրների, ռազմականացման 800-բալանոց համակարգում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` ունենալով 724 միավոր:

Ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա

Եվ այսպես.պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ առաջարկելով քննության առնել իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հայտարարությունը։ Վերջինս հայտնել էր պատգամավորին, որ բռնություններ կիրառել են անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանը։ Մենք, բնականաբար, չենք կարող ասել՝ կիրառվել է ոստիկանությունում Շանթ Հարությունյանի նկատմամբ ֆիզիկական ուժ, թե ոչ։

«Ճնշում չկա, ո՞վ է ասում նման բան». Հովիկ Աբրահամյանը՝ Արարատի քաղաքապետի քարոզարշավին (Տեսանյութ)

  Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արարատ քաղաքի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված  Հայկ Հայկյանին քարոզարշավի վերջին օր սատարելու էին եկել նաեւ ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս Գրիգորյանը հավատացրեց, որ նախընտրական շրջանում քարոզարշավի համար անհրաժեշտ պայմանները երկու թեկնածուների համար հավասարաչափ ապահովել են, իսկ եղած խոսակցությունները ընդամենը լրատվամիջոցների կողմից ինտրիգներ էին, որոնք որոշ մարդկանց

Orange-ը ստեղծում է հեռախոսի ապահովագրության ծառայություն իր հաճախորդների համար (ֆոտոշարք)

Այսօր Orange-ը հայտարարեց իր հաճախորդներին ուղղված մի նոր և բացառիկ ծառայության մեկնարկի մասին: Նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար: Հեռախոսի ապահովագրության ծառայությունն Orange-ը տրամադրում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ, որը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն է: «Այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում,

Ցուցադրվեցին հայ, վրացի և թուրք նկարիչների «Մեկ օրով նախագահ» թեմայով կոմիքսները (ֆոտոշարք)

Նոյեմբերի 8-ին Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ կոմիքսների ցուցահանդես: Կոմիքսները նկարել են հայ, թուրք և վրացի նկարիչները` 24 ժամվա ընթացքում։ Մրցույթի թեման էր «Մեկ օրով նախագահ»։ Մրցույթի կազմակերպիչ Լևոն Գյուլխասյանը նախընտրում է այն անվանել մարաթոն, իր խոսքերով՝ մրցույթի իմաստն այն է, որ կոմիքսը նկարողները ցույց տան, որ կարող են քսանչորս էջանոց գիրք նկարել ընդամենը

Գագիկ Ծառուկյանի ելույթը Արարատում. «Մենք կաշառք չենք բաժանում» (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ին Արարատ քաղաքում անցկացվեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը, տեղեկացնում է ԲՀԿ-ն: Հարազատ քաղաքի բնակիչներին ողջունեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանը՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում աշխատելու է ամենայն պատասխանատվությամբ ու անմնացորդ նվիրումով՝ ի շահ Արարատի ու արարատցու: Արարատի բնակիչներին ողջունեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով կատարել արժանապատիվ ընտրություն, լինել

Կարգազանց կհամարվեն բացակաների փոխարեն քվեարկող պատգամավորները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգի» 45-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որը, ըստ հեղինակների, առավել բաց եւ թափանցիկ կդարձնի օրենսդիր մարմնի աշխատանքը: Մասնավորապես, առաջարկվում է ԱԺ կանոնակարգի համապատասխան

Winnipeg Free Press. Կանադահայերը Հայոց ցեղասպանության պատմությունները կտրամադրեն ԿՄԻԹ-ին

Կանադահայերը Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ ցեղասպանության իրենց ձեռքի տակ ունեցած հուշերը տրամադրելու պայմանավորվածություն են ձեռք բերել:  Հայտնում է «Վինիպեգ ֆրի փրեսը»: Կանադահայ մշակութային խմբերը կհամագործակցեն թանգարանի հետ Հայոց ցեղասպանության կրթական նյութեր մշակելու և ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Նոյեմբերի 7-ին Վինիպեգում համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էր Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը և Հայոց ցեղասպանությունը վերապրած Հարի

«Մեր հակառակ թիմում չկա ոչ մի ուղեղով մարդ». Հայկ Հայկյանին սատարողը՝ ԲՀԿ-ի թեկնածուի մասին (Տեսանյութ)

Արարատի քաղաքապետի խորհրդական Կարեն Մելքոնյանն էլ արարատցիներին վստահեցրեց՝ ԲՀԿ թեկնածուին ընտրելու դեպքում հաջորդ օրը ճանապարհներին եղած «Արարատ» քաղաքի ցուցապաստառներին գրված է լինելու՝ Աբովյան, իսկ Արարատը համարվելու է Աբովյանի Արարատյան զանգված. «Սա՞ եք ուզում»,- հարցրեց նա հավաքվածներից, «ոչ», լսվեց արձագանքը:

Վեց հոգի ազատ են արձակվել, Շանթ Հարությունյանը կալանավորվել է

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը ձերբակալվել էին: Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձերբակալվածներից ևս 6-ի

Գ. Մարգարյան. «Իշխանության առաջին դեմքերին փալաս են դարձրել» (Տեսանյութ)

«Պետք է ազգային խորհուրդ ստեղծվի, եւ Արթուր թագավորի ասպետների նման պետք է բոլորը հավասար իրավունքներ ունենան: Իշխանափոխությունից հետո այդ խորհուրդը ձեւավորում է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը, որի միակ խնդիրը կայանում է նրանում, որ ինքը պետք է նոր ընտրություններ կազմակերպի, ինքը ոչ օրենք է փոխելու, ոչ մի բան»,-այսօր իշխանափոխության տարբերակներ մշակելիս  ընդդիմադիր կուսակցությունների քննարկման ժամանակ այսպիսի

Azatutyun.am. Հայաստանն ու Ադրբեջանը ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում են

azatutyun.am. Ռազմաքաղաքական հետազոտություններով զբաղվող Բոննի Կոնվերսիայի Միջազգային կենտրոնը  հրապարակել է Ռազմականացման 2013 թվականի ինդեքսը` աշխարհի 149 երկրների համար, որը արտահայտում է 2012 թվականի իրադրությունը: Այստեղ Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում. Հայաստանը 4-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 8-րդ: Զեկույցի հեղինակները նշում են, որ այս տարվանից իրենց հասանելի է նաև Հայաստանում պահեստազորայինների թվի մասին

«1 անձի ուղեվարձը հաշվարկել են 212 դրամ» (տեսանյութեր)

Այսօր ուղեւորափոխադրողները կրկին իրենց դժգոհությունները ներկայացրեցին, որ այլեւս չեն կարողանում 100 դրամ ուղեվարձի պայմաններում աշխատել եւ պահանջում են Երեւանի քաղաքապետարանից շատ սեղմ ժամկետներում վերանայել սակագինը: «Ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, չեն կարողանում ձեռք բերել անվադողեր, մարտկոցներ, չսառող հեղուկ, չեն կարողանում վճարումներ կատարել, գույքահարկ չեն կարողանում վճարել: Քաղաքապետարանին խնդրել ենք 3 օրում պատասխան տան, եթե հանձնաժողովը

Times of India. Եթե Արոնյանը խաղար չեմպիոնության համար, ես այլ մրցաշար կվարեի. Աշոտ Վարդապետյան

Երբ մրցավար Աշոտ Վարդապետյանը վարի Վիշվանաթան Անանդի և Մագնուս Կառլսենի նոյեմբերի 9-ին Հնդկաստանում կայանալիք շախմատային հանդիպումը, նա շնորհակալ կլինի իր հայրենակից ԼևոնԱրոնյանից, որ Լոնդոնում չհաղթեց հավակնորդների մրցաշարում: Եթե հաղթած լիներ, 58-ամյա Վարդապետյանը չէր կարող վարել աշխարհի գահի համար այս մրցամարտը: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը: «Աշխարհի չեմպիոնության խաղերը միակ շախմատային մրցաշարը չէ: Եթե Արոնյանին

«Ինտերնետ բոուլինգ». Հայկ Անտոնյանը հաղթեց բոլոր մրցակիցներին

«Փլեյ Սիթիում» անցկացվեց «Ինտերնետ բոուլինգի» անհատական «Հանդիկապ» առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հայկ Անտոնյանը եւ «Մեդիա» թիմի ներկայացուցիչ Անուշ Աղաբաբյանը: Ընտրական մրցաշարում նախ մեր մարզիկները մրցեցին միմյանց հետ՝ միջազգային առաջնությունում երկու մասնակիցներին որոշելու համար: Արգելքը չհաղթահարեց Անուշ Աղաբաբյանը: Սմոլենսկի հետ պայքարում մեր երկու մարզիկներն էլ հաղթեցին իրենց մրցակիցներին: Հաջորդ փուլում՝

Հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրաան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում: Բնակարան մուտք գործելու համար անհհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և նկուղում՝ կախված վիճակում, հայտնաբերել Խ. Ս. (ծնվ.1969թ.) դին :   ԱԻՆ

Արեգ Հովհաննիսյան. «Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ սպորտային բժշկությունն ու հակադոպինգային ծառայությունը միավորված են»

«Սա աբսուրդ է: Աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա: Ամեն տեղ դրանք գործում են միմյանցից անկախ: Միայն Հայաստանում են դրանք միավորված «մեկ տանիքի ներքո»: Ստացվում է, որ, օրինակ ես, որպես Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար, միեւնույն ժամանակ կարող եմ մարզիկին մի կողմից դոպինգ տալ, մյուս կողմից՝ բռնել եւ որակազրկել», – Aravot.am-ին

Ընդդիմադիրները իշխանափոխության պլան են մշակում (Տեսանյութ)

Այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկում էր կազմակերպել` թե ինչպես հասնել իշխանափոխության. ներկայացված առաջարկներն էին` սկսած ժողովրդի մոբիլիզացումից, խորհրդարանական ուժերի միջոցով ներկայացվող առաջարկներից մինչեւ ուղղակի հեղափոխություն: Դեռ կոնկրետ որեւէ առաջարկի շուրջ ընդհանուր համաձայնության չեկած, պարոն Սարգսյանը նույնիսկ մտահոգություն արտահայտեց, թե` եթե հասնեն իշխանափոխության, ի՞նչ են անելու հետո. «Երբ գնացինք ու հեռացրինք

ABC. Ճառագայթման թունավորման վատագույն դեպքերից՝ Հարի Դաղլյանի մահը

Այս շաբաթ տարածված լուրերի հետ կապված, որ Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառը կարող է ճառագայթային թունավորումը լինել, «Էյ Բի Սի» լրատվականը առանձնացրել է ճառագայթման թունավորման 10 վատագույն դեպքերը՝ հիշելով նաև Հարի (Հարություն Գրիգոր) Դաղլյանի հետ կատարվածը: Ամերիկահայ ֆիզիկոս Դաղլյանը 1945թ. Նյու Մեքսիկո նահանգի Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում աշխատում էր Մանհեթենի հույժ գաղտնի ծրագրի

Ոստիկանություն. Զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկություններին չեն կարող մասնակցել

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, ըստ որի` Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ  արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման

«Հարսնաքարի գործով» մեղադրողը արժանահավատ է համարում տուժողների ցուցմունքները եւ պնդում իր պատժաչափը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սպասվում էր մեղադրող Արմեն Մարուխյանի մեղադրական ճառը: Այն երկրորդ անգամ լսվեց այս դատարանում: Մեղադրողը  «Հարսնաքարի գործով» ամբաստանյալների` ռեստորանային համալիրի աշխատակիցների համար պահանջել էր տասներեք տարվա ազատազրկում, այն բանի համար, որ նրանք ընդհանուր, միասնական դիտավորությամբ դաժան ծեծի էին ենթարկել Վահե Ավետյանին, նրա

Կրթական նոր նախաձեռնություններ հայ-ռուսական օրակարգում

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Կոսաչևի հետ: Ողջյունելով հյուրերին` Կ. Կոսաչևը կարևորել է երկու երկրների մեջ հումանիտար համագործակցությունը, ընդգծելով հատկապես նախարարության հետ կրթության և գիտության բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա. Աշոտյանը նշել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031