Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանը հաղթեց ու բարձրացավ 2-րդ հորիզոնական

Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների 23-րդ առաջնության նախավերջին տուրում ավագ (18 տարեկաններ) տարիքային խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Բերաձեին եւ ինը հնարավորից 6,5 միավորով մրցաշարային աղյուսակում շրջանցեց Կարեն Գրիգորյանին՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական: Կարեն Գրիգորյանը 6,0 միավորով երրորդն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լևոն Մութաֆյան. «Մեր շատ կրոնավորներ դողում ու գլուխ են խոնարհում փող ունեցողների առաջ»

Aravot.am-ի հետ զրույցում թատերագետ-հրապարակախոս Լևոն Մութաֆյանը, գնահատելով նախորդ  կիրակի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր երեխաներին կնքելու նպատակով Մալաթիայի եկեղեցու  դռները հավատացյալների առջև փակելու տհաճ փաստն, ասաց. «Ամբողջ խնդիրը հետևյալն է` Սամվել Ալեքսանյանը և ես բավական լավ բարեկամներ ենք, բայց երկու փաստ ինձ հանել է իր դեմ. առաջինը փակ շուկայի խնդիրը, և հատկապես իբրև հայ

«Եղիազարյանը երբևէ չի բարձրաձայնել իր առջև ծառացած ֆինանսական խնդիրների մասին»

Վերջին օրերին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ, ծրագրի նախկին շահառու Ֆելիքս Եղիազարյանի կողմից, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տարածվում է միակողմանի և չհիմնավորվող տեղեկատվություն, ինչի  կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. 2012թ. փետրվարի 2-ին ՀՀ գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լ. Անանյանի խնդրանքով, ծրագրում առաջացած թափուր տեղերի

Фонтанка. Օլիմպիական կրակը, հավանաբար, մարեց անվտանգության համակարգի պատճառով. Շավարշ Կարապետյան

Ստորջրյա լողի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, խոսելով երկուշաբթի օրը Սոչիի օլիմպիական կրակի մարելու մասին, ասել է, որ ամեն ինչ նորմալ է անցել և նման բան ամեն տեղ է պատահում: «Ֆոնտանկա» պարբերականին պատմելով, թե ինչպես է եղել, որ կրակը հանգել է՝ հայազգի լողորդն ասել է. «Ես մտա Կրեմլ: Ինձ մոտեցավ հատուկ խումբը: Նրանք

Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկեց «Վարպետների մրցաշարում»

Այսօր Բիլբաոյում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 6-րդ խաղարկության «Վարպետների մրցաշարի» եզրափակիչը, որտեղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցներն են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, բրիտանացի Մայքլ Ադամսը եւ ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: Մեկնարկային տուրում խաղում են Արոնյանն ու Վաշյե-Լագրավը, Ադամսն ու Մամեդյարովը: Այս պահին գրոսմայստերների պայքարը դեռ շարունակվում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Դիվանագետի երդման արարողություն ԼՂՀ ԱԳՆ-ում

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարաարությունում տեղի է ունեցել երիտասարդ դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ս.թ. հունիսին ԱԳՆ-ում անցկացված արտաքին մրցույթով հաղթող ճանաչված դիմորդները: ԼՂՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ ԱԳ նախարարի հրամանով օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուներին շնորհվել է կցորդի աստիճան և նրանց են հանձնվել ԱԳՆ վկայականներ:

Ֆրանսիական պատվիրակության այցը ԼՂՀ

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները: Նույն օրը պատվիրակության անդամները շրջայց են կատարել Մարտունու

Արտակ Զեյնալյան. «Զարուհի Փոստանջյանի հարցը ոչ մի գաղտնիք չի պարունակում» (ձայնագրություն)

Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում Զարուհի Փոստանջյանի Սերժ Սարգսյանին ուղղված հարցը մեծ աղմուկ բարձրացրեց և արժանացավ շատերի քննադատությանը: «Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավաբան Արտակ Զեյնալյանը «Առավոտի» հետ զրույցում, մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի հարցից  հետո տեղի ունեցած զարգացումները, նշեց, որ Զարուհի Փոստանջյանը հայտնագործություն չի արել. «Զարուհի Փոստանջյանի հարցը ոչ մի գաղտնիք չի պարունակում և որեւէ մեկը չպետք է

«Մալիբու»-ի մենեջերի գործը ճառերի փուլում է

Դատախազը 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է 11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող վանաձորցի 43–ամյա Նարինե Ծ.-ի դատաքննությունը: Գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է: Այսօր ճառերով հանդես եկան մեղադրող դատախազն ու  ամբաստանյալի փաստաբանը: Մեղադրող դատախազը պնդեց մեղադրանքը, որպես պատիժ միջնորդվեց նշանակել ազատազրկում

Կապանցիները «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից դժգոհ են

Իսկ պատասխանատուները խոստանում են բարելավել մատուցվող ծառայությունների որակը Խմելու անորակ ջրից, ջրագրաֆիկի հաճախակի խախտումներից, պարբերաբար տեղի ունեցող վթարներից  կապանցիները բազմիցս են դժգոհել եւ իրենց բողոքը  ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: Պատասխանատու կառույցի ներկայացուցիչներն էլ մշտապես պատասխանել են, որ բոլոր այդ խնդիրների պատճառը համակարգի մաշված ու անմխիթար վիճակն է: «Հայջրմուղկոյուղին» նախատեսում է բարելավել  մատակարարվող ջրի որակը, մասնակի

Շուրջ 2 տարի առանց սերտիֆիկատի տնօրեն է աշխատում

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը շուրջ 2 տարի ղեկավարում է 356 աշակերտ, 16 դասարան ունեցող hիմնական դպրոցը` չունենալով դպրոցը կառավարելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ: Ծ. Մկրտչյանը 1999 թվականից է տնօրինում Դիլիջանի թիվ 4 դպրոցը: Նա շուտով կդառնա 67 տարեկան: Նա երկարամյա մանկավարժական աշխատանքի համար թոշակ է ստանում: Այցելեցինք Դիլիջանի թիվ 4 դպրոց: Ծովիկ

«Տանը կնոջը «պրիվետ լյուբիմայա» են ասում, իսկ թերթերում եվրոպամետ ձևանում». ՀՀԿ կառույցի ղեկավար

Aravot.am–ի ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե որպես աշխարհ տեսած` եվրոպաներում շրջած ու նաև ռուսական մշակույթին քաջածանոթ անձնավորություն  ինչպե՞ս կգնահատի Հայաստանի   Մաքսային միությանն անդամագրվելը,  մի՞թե դա է մեր երկրի զարգացման միակ ու ճիշտ ուղին:  «Ես շատ պրիմիտիվ մեկնաբանություն եմ անելու, արտաքուստ պրիմիտիվ, ես դա համեմատում եմ հետևյալի հետ. եթե մարդուն հարցնես` դու 

Լոռու մարզում սիբիրախտի վերաբերյալ․ «Հետազոտությունները ընթացքի մեջ են»

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ: Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին

«Ակտիվիստները թող հիմա էլ գնան ուրիշ հուշարձան գտնեն». Փակ շուկայի աշխատակից․ (Տեսանյութեր)

«Փրկենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների դեմ պայքարող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցներից այսօր վերաբացված «Փակ շուկա- Yerevan City»-ում  հաշված մարդիկ էին աշխատում: Հիշեցնենք, որ ակցիաների ժամանակ շուկայի տարածքում ակտիվիստների դեմ դուրս եկած Ալեքսանյանի տասնյակ աջակիցները պնդում էին, որ իրենք բոլորը «Ծածկած շուկայի» նախկին աշխատողներ են, որոնք շուկայի վերաբացվելուն պես նորից գալու են աշխատանքի:

Կարեն Գրիգորյանը նախավերջին տուրում ցավալի պարտություն կրեց

Բուդվայում ընթացող 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի 23-րդ առաջնության նախավերջին՝ 8-րդ, տուրում 18 տարեկանների պայքարի առաջատար, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն այսօր ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւից, ինչը կարող է նրա համար ոսկու արժեք ունենալ: Այս տարիքային խմբում մեդալի հավակնող մեր մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը (նկարում) եւ Արման Միքայելյանն այս պահին դեռ խաղում են:  

Փաշիկ Ալավերդյան. «Օլիմպիական խաղերի հաջորդ տարին ոչ մի երկիր լավագույն կազմով չի մեկնում աշխարհի առաջնություն»

Հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 16-ին Լեհաստանում մեկնարկող ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու է միայն Հայաստանի տղամարդկանց հավաքականը, այն էլ՝ երեք հոգով: Վրոցլավի մրցահարթակ մտնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, Վանիկ Ավետիսյանը՝ 69 կգ եւ Հայկ Հակոբյանը՝ +105 կգ: Մեր կանանց թիմն ընդհանրապես չի մեկնելու աշխարհի առաջնություն: Արդեն քանի տարի չէր եղել, որ մեր հանրապետության ծանրամարտն

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ

Փաստաբանների պալատի դիրքորոշումը՝ երկու նախագծերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար` պարոն Հրայր Թովմասյանին Հարգելի պարոն Թովմասյան, ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել են[1] ““Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ““Պետական տուրքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծեր (այսուհետ` Նախագծեր, իսկ առանձին նշվելու դեպքում` Նախագիծ), որոնցով մասնավորապես` –         նախատեսվել է փաստաբանների պետական

Վազգեն Ռշտունին ընտրվեց ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

2013 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում  խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ    արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ:

Washington Post. Հայկական եկեղեցիների զանգերը հնչում են Թուրքիայի մի անկյունում, որտեղ ժամանակին ցեղասպանություն է եղել

Ավելի քան մեկ դար Սուրբ Կիրակոս՝ սև բազալտով կառուցված 14-րդ դարի հրաշալի եկեղեցու զանգերը լռել են: Գրում է «Վաշինգտոն Փոստ» թերթը Դիարբեքիրի հայկական եկեղեցու մասին: 1915թ. քրիստոնյաների սպանդի և տեղահանության ժամանակ այն լուրջ վնասվել էր, տասնամյակներ շարունակ կանգնած էր լքված և առանց տանիքի, որպես իր այցելուների սպանություններից մի ցավալի հուշ: Այնուամենայնիվ արդեն մի քանի ամիս

Մայրաքաղաքում բացվել է Հենրիկ Մալյանի դիմաքանդակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հենրիկ Մալյանի դստերը՝ Նարինե Մալյանին: Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաև Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ: Դիմաքանդակի

Պարզաբանվել են համաներման մասին որոշման կիրառմանը վերաբերող հարցերը

Ըստ հավաստի աղբյուրների այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել համաներմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպչական հարցեր, պարզաբանվել է նաև համաներման մասին որոշման կիրառմանը վերաբերող հարցերը: Զգուշացվել է նաև , որ համաներման մասին որոշման կիրառումը հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հսկողության տակ է լինելու , իսկ խախտում կատարած անձանց  խստագույն պատժի

Երևան քաղաքի պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիի օրվա տոնակատարություններին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների։ Երևանյան պատվիրակության ղեկավարը, Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին

«Գուցե ավելի զգայուն դառնանք մեր շրջապատի նկատմամբ»

Ավարտվեց Մոլդովայում մեկնարկած Move it! թրեյնինգ-ծրագիրը

Կայացավ սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 280 սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համատեղ ջանքերով: Ողջունելով սիրիահայ ուսանողությանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լավ սովորել և ձեռքբերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանում, հանուն Հայրենիքի բարգավաճման:

«Քաղաքացիական ազատ հասարակության մեջ դժվար է պայքարը բացասական երևույթների դեմ».Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` շնորհավորելով տասնյակից ավելի ուսուցիչների` պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց նրանց: Նախարարի խոսքով` ՊՆ-ն ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական գործունեությունը: Նա նշեց, որ ուսուցիչների հանդեպ հատուկ հարգանք ունի, իր ծնողները եւս եղել են  ուսուցիչներ, և

«Փակ շուկայի» աշխատողները մեկ ամիս չեն վճարելու Սամվել Ալեքսանյանին (Տեսանյութ)

Երկար նորոգումից հետո այսօր վերաբացվեց նախկին «Ծածկած շուկան»` որպես Yerevan City: Ծածկած շուկայից միայն նախկին մի քանի առեւտրականներն են մնացել, որոնք վերադարձել են իրենց աշխատանքին: Չնայած նրանք պնդում են, որ «Ծածկած շուկայում» ոչինչ չի փոխվել, իրականում ներսում մեծ մասը սուպերմարկետ է ծառայում եւ միայն մուտքի մի փոքր հատվածն է շուկային տրամադրված: Աշխատակիցները Aravot.am-ին պատմեցին, որ

Արարատի մարզպետն ազատման դիմում է գրել

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, ավելացնելով, որ այս պահին Բարսեղյանն աշխատանքի մեջ է: 168.am-ի տեղեկություններով` նրա փոխարեն Արարատի մարզպետ է նշանակվել Գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով կոալիցիոն կառավարությունում այդ պաշտոնին  նշանակվել էր ՀՅԴ քվոտայով:

Արթուր Սաքունց. «Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից հեռացնելը քաղաքական հետապնդում է» (Տեսանյութ)

«ԱԺ նախագահն իրավունք չուներ Զարուհի Փոստանջյանին հեռացնելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից»,-Aravot.am-ին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շարունակելով միտքը, նա ասաց. «Հովիկ Աբրահամյանը նույնպիսի պատգամավոր է, ինչպես Զարուհին է: Երկուսի մանդատն էլ սկզբից նույնն են: Պատվիրակությունը ձևավորվում է քաղաքական ուժերի կողմից` նրանց ներկայացրած թեկնածության հիման վրա: Ուստի պատվիրակության կազմը ի սկզբանե հաստատված է»: Պատվիրակության

Ամերիկահայ գործարարի սնանկության հասցված ընկերության տնօրենի գործով դատաքննությունն ավարտված է

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ավարտված է, բնակարանի թալանի մանրամասներն էլ բացահայտված: Այս գործով վերջին նիստում տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանը «Արին Կապիտալ» ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանին իր վերջին հարցերն ուղղեց, որոնցով փորձեց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031