Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀՀԿ պայքար Շիրակի մարզի Հովիտ գյուղում

Շիրակի մարզի Հովիտ գյուղի գյուղապետ Սամվել Պետրոսյանը 2013 թ.-ի փետրվարի 27-ին հանկարծամահ է եղել եւ գյուղում օգոստոսի 11-ին նոր ընտրություն է նշանակված: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ, հուլիսի 20-ի դրությամբ առաջադրվել է գյուղապետի տեղակալ ԲՀԿ-ական Խորեն Սմբատյանն ու ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանը: Դավդյանին առաջադրել է ՀՀԿ-ն, Սմբատյանը` ինքնաառաջադրված թեկնածու է:

Բողոքի ակցիա Նավասարդ Կճոյանի դեմ (ֆոտոշարք)

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մատույցներում հավաքվել են թեմի երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են Տեր Հակոբի վերադարձը իր նախկին աշխատանքին, քանի որ ըստ նրանց, տեղափոխման արդյունքում երիտասարդական միության նվագախմբի, երգչախմբի եւ պարի խմբի գործունեությունը վտանգված է: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ոչ թե ազատվել է հոգեւոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ տեղափոխվել

Սիրիայի մշակութային ժառանգության ավերումը ժառանգության պահապանների մտահոգությունների առանցքում

Համաշխարհային ժառանգության կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված 6 հուշարձաններն ու վայրերը հիմնական ցուցակից տեղափոխել է Համաշխարհային ժառանգության վտանգված ցուցակ

Ոստիկանությունը չի հիմնավորել հրավերքի բուն պատճառը (տեսանյութ)

Երեկ գիշերը 1:30-ի սահմաններում ոստիկանությունը խոչընդոտել է մի շարք քաղաքացիներին թռուցիկներ փակցնել հանրային վայրերում: Ոստիկանությունը հրավիրել է բաժին, սակայն չի հիմնավորել այդ հրավերքի բուն պատճառը: Քաղաքացիները հրաժարվել են գնալ ոստիկանություն՝պահանջելով հիմնավորումներ: Մնացած մանրամասները՝տեսանյութում Տեսանյութը՝ քաղաքացիական ակտիվիստ Վահե Գեւորգյանի  

Ոչ թե հակառուսական հիստերիա է պետք, այլ ՌԴ-ի հետ նոր դիվանագիտություն

Մարքսիստը ռուսամետ ուժերին միավորման կոչ է անում 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Մատենադարանի մոտ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում այն ժամանակ ՀԱԿ անդամ, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի ռուսերեն լեզվով եւ «ռուսամետ» ելույթը անակնկալի բերեց շատերին, այդ թվում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր՝ Հակոբյանի համար, այն դարձավ ճակատագրական, այն առումով, որ ՀԱԿ-ում նրա՝ առանց այդ էլ ոչ միանշանակ

Անցկացվել է Slush Marathon ցեխավազքը (ֆոտոշարք)

Նիդերլանդներում անցկացվել է ավանդական Slush Marathon ցեխավազքը: Միջոցառումն անցկացվում էր արդեն 36-րդ անգամ: Մասնակիցները պետք է հազար մետր անցնեն ցեխով լցված ջրանցքների միջով:

«Դեղի գրանցումը կարող է նաեւ մերժվել, եթե դրա անվտանգության, որակի մասին չկան գիտականորեն հիմնավորված բավարար տվյալներ»

Բնակչությանը որակյալ եւ անվտանգ դեղերով ապահովելու համար «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը Հայաստանի հենց մաքսային սահմանի վրա դեղերի որակի եւ անվտանգության հսկողության գործընթաց է իրականացնում, ստուգում է ներմուծվող դեղի համապատասխանությունը գրանցված դեղին: Դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունը ապահովելու նպատակով էլ վերջերս ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հեշտացվել եւ կանոնակարգվել է դեղերի ներմուծման թույլտվության ընթացակարգը:

«Ծրագիրս ընդգրկում է երգարվեստի բոլոր ժանրերը՝ բացի ռաբիսից»

 Երգչուհի Աննա Մայիլյանը՝ իր ղեկավարած հին ու նոր կոլեկտիվների մասին Շուրջ 20 տարի բեմական գործունեություն ծավալած երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ցանկալի հյուր է ինչպես հայրենի հանդիսատեսի համար, այնպես էլ՝ օտարազգի: Շուրջ 15 տարի առաջ  նրա հիմնած «Վարպետներ» անսամբլը, որի գործունեությունը տեւեց մոտ 7 տարի, պատկերավոր ասած՝ տարին 12 ամիս համերգային շրջագայությունների էր մեկնում

«Այսօր ուսանողը վճարունակ չէ». Զոհրաբ Հովհաննիսյան

Չեն որդեգրի կոշտ պայքարի միջոցը, բայց անպայման ուսանողությունը կարտահայտի իր բողոքի ձայնը

«Լեւոն Շանթով» շահեց հայ թատրոնն ու հայ դրամատուրգիան

Վստահեցնում է «Համազգային» հայ կրթական-մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը Վերջին շրջանում ակտիվություն է նկատվում թատերգության ոլորտում. անց են կացվում մրցանակաբաշխություններ, որոնք նպատակ ունեն բացահայտելու հատկապես բեմական գրականության մեջ արձանագրվող տեղաշարժերը, այդպիսով խթանելով թատրոն-գրականություն կապը: Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս «Համազգային» հայ կրթական-մշակութային միության կողմից անցկացված «Լեւոն Շանթ» մրցանակաբաշխությունն է: Արդեն հայտարարվել են արդյունքները, հրապարակվել մրցանակակիրները. 5

Անցկացվել է «Երեւանյան մարզական ամառ 2013» մարզամշակութային միջոցառումը

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվող այս միջոցառումը կդառնա ավանդական:

Դերասանի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, թե դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առողջական  լուրջ խնդիրներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այնտեղից մեզ տեղեկացրին, որ դերասանը թունավորվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն էլ գնալով կայունանում է: «Առավոտը» նշանավոր արտիստին ցանկանում է շուտափույթ ապաքինում՝ ակնկալելով նոր հանդիպումներ իր սիրելի Հր. Ղափլանյանի անվան  պետական դրամատիկական

«Բարսելոնան» բավարարել է Տիտո Վիլանովայի հրաժարականի դիմումը

«Ռեալը» զորակցություն է հայտնել մասնագետին:

Երբ կեղծ լուրը դառնում է պատուհաս

 Ի՞նչ է իրականում տեղի ունեցել երիտասարդական ճամբարում. սեքսապաթոլոգը դնում է իր մասնագիտական վերջակետը Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի եւ քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որեւէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քարը հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել:

Խուճապի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ. օրինակ՝ «Սեւանը մերն է, Երեւանը մերն է, Զանգեզուրը մերն է» եւ նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց մեջբերում է հարեւան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձեւավորվի պետական հանձնաժողով։

«Ավելի մաքուր Երեւան»` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում

Նախատեսվում է «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում հաջորդ շաբաթ մաքրման աշխատանքներ իրականացնել «Փարոս» անտառպուրակի տարածքում:

Այսօր է նվաճվել Լուսինը

1969 թվականի հուլիսի 20-ին ժամը 20:17-ին ամերիկյան «Ապոլլոն-11» տիեզերանավը վարէջք կատարեց Երկիր մոլորակի միակ բնական արբանյակի` Լուսնի վրա:

Այսօր Շախմատի միջազգային օրն է

1966 թվականից հուլիսի 20-ին նշվում է Շախմատի միջազգային օրը

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ապօրինի գործունեություն է իրականացնում (տեսանյութ, ֆոտոշարք)

Համահայկական բնապահպանական ճակատը տեսանյութով պնդում է, որ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին իրականացնում ապօրինի հողաշինարարական աշխատանքներ: «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը` ոսկի եւ արծաթ կորզելու նպատակով։ Ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում: «Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի

«Մենք ոչ թե գործածարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել». Բաբկեն Պիպոյան

Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճածված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին՝ 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է:

Ամենասթրեսառատ երկիրը Նիգերիան է

Ամերիկյան ֆինանսա-տնտեսական տեղեկատվության Bloomberg գործակալությունը հրապարակել է ամենաշատ սթրեսներ եւ դեպրեսիաներ ունեցող բնակչությամբ երկրների ցանկը: Հայաստանը` չկա

Ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Մեղրի քաղաքում ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Ամեն հարց լուծել ժողովրդի հաշվին եւ շարունակել գերշահույթներ ստանալ

Գնաճը հասավ Երեւանի երթուղայիններին, որոնք կթանկանան 50 տոկոսով: Հարյուրի փոխարեն՝ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 150 դրամ: 50 տոկոս թանկացումը հարցեր է առաջացնում, այն դեպքում, երբ լիցքավորվող գազը թանկացել է 15 տոկոսով:

Մահվան ելքով պատահար Երեւան-Երասխ ճանապարհին

Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան – Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինքնասպանության փորձ` Բերդավան գյուղում

Հուլիսի 19-ին, ժամը 15:15-ին Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:

Բողոքի ակցիա. Մի վճարիր 150 դրամ

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարողխումբը թռուցիկ է բաժանում եւ կոչ անում տրանսպորտից օգտվելիս վճարել միայն 100 դրամ, քաղաքապետարանի սահմանած 150 դրամի փոխարեն:

Աշխատանքի հնարավորություն` հաշմանդամներին ԱԻՆ-ը պատրաստվում է կոչով դիմել մյուս նախարարություններին

ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայումս 15 մարդ աշխատում է:

Պահանջում են ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հրաժարականը

Ռուսաստանի հայերը նամակով դիմել են «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարությանը՝ կոչ անելով մի շարք պահանջներ կատարել կամ հեռանալ։

Չի բացառվում, որ գծի փողը 150 դրամ ուղեվարձի դեպքում զգալիորեն ավելանա

Երթուղայինի բիզնեսը ներկայացվում է այնպես, իբր գործատուն ֆիքսված աշխատավարձ է տալիս վարորդներին եւ տնօրինում հասույթը՝ ռիսկը վերցնելով իր վրա։ Մինչդեռ իրականում բոլորովին այլ պատկեր է.

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930