Օրվա լրահոսը
Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում
«Առաջին լրատվական». ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում: Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում և համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին ու Ղարաբաղին առհասարակ: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանին հետևեն
Արեգ Միքայելյանը հերքեց ինքնակոչ աստղագետին եւ աշխարհի վերջը
Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը, թե իբր աշխարհի վերջը կլինի 2014-ին: Ըստ նույն լուրի, երկիրը կկործանվի տիեզերական ամպից, եւ սա կանխատեսել էր աստղաֆիզիկոս, դոկտոր Ալբերտ Շերվինսկին՝ Քեմբրիջից: «Դա հերթական թյուրիմացությունն է: Երևում է «աշխարհի վերջի» թեման շատերին է հրապուրում: Նախ, եթե որևէ նման
Քաղաքացին մոլորվել է վրաց-ռուսական սահմանը հատելիս
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է: Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ
Վիկ Դարչինյանն ու Վանես Մարտիրոսյանը կմենամարտեն նույն օրը, նույն վայրում
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս-Քրիստի քաղաքի «American Bank Center»-ում տեղադրված ռինգում կմենամարտեն երկու հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ: Կիսաթեթեւ քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեվանշ մրցամարտը: 2007 թվականին Վիկի նկատմամբ անակնկալ հաղթանակ տոնելով՝ ֆիլիպինցին միանգամից հայտնվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերնախավում, որից հետո վեց տարի անընդհատ տարբեր պատճառաբանություններով խուսափում էր «Կատաղած Ցուլի» հետ ռեվանշ մրցամարտից: Միայն վերջերս կուբացի
Քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա
Նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և ՀՓՋ օպերատիվ խումբը: Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել: Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն
Բորիս Գրաչևսկի. «Մենք քամու նման ենք, մեզ անհնար է կանգնեցնել»
«Այսօրվա երեխաները շատ են տարբերվում առաջվաններից: Դա վերաբերվում է ոչ միայն հայ երեխաներին: Քաղաքակրթությունն առաջ է ընթանում, տեղեկատվական հոսքը մեծ է: Երեխաները ավելի խելացի են, ավելի ազատ են, և այսօր չի կարելի խոսել այն լեզվով, որ եղել է 20 տարի առաջ: Նրանք ուղղակի չեն հասկանա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռուս ռեժիսոր Բորիս Գրաչևսկին, ով նաև
FIS-ը կդիմի դատարան՝ ընդդեմ FIFA-ի որոշման
Դահուկային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FIS) մտադիր է բողոքարկել 2022 թվականին Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու որոշումը, տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Դրա համար կազմակերպությունը հավաքել է ձմեռային մարզաձեւերի միջազգային վեց ֆեդերացիաների ստորագրություն՝ հատուկ հայտարարության համար: Այսպիսի կտրուկ արձագանքի պատճառն այն է, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստատեսային վարկանիշը կնվազի, եթե ֆուտբոլային գլխավոր համաժողովը կայանա
Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Իգոր Պոպովից
Azatutyun.am․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին: Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի
Ի՞նչ պարգեւներ կստանան Սոչիի օլիմպիական խաղերի մեդալակիրները
Ըստ Գերմանիայի դահուկային մարզաձեւերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Թոմաս Պֆելլերի, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնը որպես խրախուսական պարգեւավճար կստանա 25 հազար եվրո, արծաթե մեդալակիրը՝ 20 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 10 հազար: Իսկ Ֆրանսիայի սպորտի նախարարությունը նախատեսել է, համապատասխանաբար, 50, 20, եւ 13 հազար եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հավասարակշռելու խնդիրն այսօր ունի կենսական նշանակություն». Անդրանիկ Քոչարյան
1in.am․ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը: – Պարոն Քոչարյան, մինչ բոլորին թվում է, թե ՌԴ-ն զբաղված է Եվրասիական միության ձևավորմանաշխատանքներով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որ կազմակերպությանանդամ երկրները համաձայնել են, որպեսզի ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումն իրականացնի Ռուսաստանի Զինված
Սերգեյ Դանիելյան. «Տարոն Մարգարյանը աղա է ուզում դառնալ»
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանը դեմ չէ տրանսպորտի սակագնի թանկացմանը, բայց կարծում է, որ թանկացումն էլ պետք է հիմնավորված լինի: «Նորմալ երկրներում բնակչության տարբեր շերտեր տարբեր գին են վճարում, չի կարող ուսանողը, թոշակառուն ու բիզնեսմենը նույն գինը վճարել»,- կարծում է դերասանը: Նրա համոզմամբ, «Նորմալ է, որ տրանսպորտի սակագինը բարձրացնեն, որովհետեւ
«Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում»․ Արմեն Գրիգորյան
Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն կարող է նման քայլի դիմել, որպեսզի այդ պատրվակն օգտագործի «խաղաղարարներ» մտցնելու համար
Ազատամարտիկը սպառնում է. «Եթե սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, լավ չի լինի»
«Մեզ ստիպում են ընտրել մի մարտավարություն, որը ոչ մեզ, ոչ իրենց ձեռնտու չէ: Նրանք մեզ տանում են բախման պայքարի, եթե մենք սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, որն իրենց ձեռք է տալիս, այդ ժամանակ գլուխկոտրուկները կդառնան գերանկոտրուկներ, իսկ կոտրված գերաններով միգուցե երկիր պետություն կորցնենք, օգտվի հակառակորդը: Այնպես որ, թող մազոլներ չսեղմեն ու չդրդեն ծայրահեղ քայլերի,
Ընտանեկան բժշկի անկախ պրակտիկան Նոյեմբերյանում դժվար ճանապարհ անցավ
Այն իրականացնում է առողջության առաջնային պահպանում
Regnum. Գագրայում հայկական եկեղեցի կբացվի և կօծվի
Նոյեմբերի 5-ին Գագրայում հանդիսավոր արարողությամբ կբացվի և կօծվի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին: Եկեղեցին օծելու կմեկնի Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Եկեղեցին կառուցվել է տեղի և սփյուռքի հայերի ֆինանսավորմամբ: «ASPNY Press»-ի փոխանցմամբ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանն ասել է, որ Գագրայում հայկական եկեղեցի կառուցելու միտք կար դեռ
Կապանցի երիտասարդների հիմնած «Վերադարձ» ՀԿ-ն մեկնարկում է իր գործունեությունը. (Լուսանկարներ)
Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց կապանցի ակտիվ երիտասարդների կողմից հիմնադրված «Վերադարձ երիտասարդական քաղաքացիական շարժում» հ/կ-ի գրասենյակը, որին մասնակցում էին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքից եւ մարզի տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր, ինչպես նաեւ Կապանի բնակիչներ: «Վերադարձ»-ի հիմնադիրները չեն խրախուսում արտագաղթը, հայի ապագան տեսնում են Հայաստանում եւ մեծ հույսեր կապում հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների վերադարձի հետ:
Մորդ ինսուլտ ա խփել, խաբար ե՞ս … «Փակ շուկայով» ընտանիք են քանդում․ (Տեսանյութ)
Henaran.am. «Փրկենք հուշարձանը օլիգարխից» շարժման հերթական ակցիան Մաշտոցի պուրակից այսօր մեկնարկեց աննախադեպ միջադեպով: Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը, ով պահանջում էր նախաձեռնության անդամներից վերադարձնել իրեն որդուն: Նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը Արմենի հորը ասաց, որ նրա պատճառով չեն կարող ակցիայի մեկնարկը ուշացնել. «Ես ըտենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե Ձեր միջոցառումը ինչի համար ա
«Ծիծաղելի է, որ աշխատավարձերի բարձրացման մտքից ամենաշատը ուրախանում է ԱԺ-ի օլիգարխիկ խավը». քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Մենք ունենք պատգամավորներ, որոնք իրոք պատգամավոր են և միայն աշխատում են Ազգային ժողովում, բայց ինձ համար իրոք ծիծաղելի է, երբ որ մեր Ազգային ժողովի 80-85 տոկոսը կազմող օլիգարխիկ և մեծահարուստ խավը էդքան ջանադրաբար ուրախանում է աշխատավարձերի բարձրացման վրա: Եթե ես նրանց տեղը լինեի, առանց աշխատավարձերի բարձրացման
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Նոյեմբերի 4-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ոստիկանության պետն անդրադարձավ մի շարք թերությունների, որոնք տեղ են ունեցել գլխավոր վարչության աշխատանքում: Նշելով, որ այդ իրավիճակն ու մթնոլորտն այլևս անցյալում են՝ Վլադիմիր
Ազգայնականների՝ «Ռուսական երթը» Մոսկվայի փողոցներում․ (Լուսանկարներ)
Մոսկվայի Լյուբլինո շրջանում ու Ռուսաստանի մյուս քաղաքներում, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ազգայնականների՝ «Ռուսական երթը»: Ինչպես հայտնել էր «Դոժդ» հեռուստաալիքը, «Լյուբլինո» մետրոյի մոտ «Ռուսական երթի» մասնակիցների մի խումբ հարձակվել էր կովկասցիների վրա: Հաղորդվում էր, որ ազգայնականները նաև կոտրել են մետրոպոլիտենի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների ապակիները: Ներկայացնում ենք լուսանկարներ՝ zyalt-ի էջից:
Ոստիկաններն ու սադրիչները՝ Երևանի կենտրոնում. (Տեսանյութ)
epress.am. Սայաթ-Նովա 10-12 հասցեում առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել: «Լարկո գրուպ» ընկերությունը, որը ցանկանում է վերոնշյալ հասցեում շինություն կառուցել, այսօր շինտեխնիկա է մտցրել բակ: Շինարարության դեմ պայքարող բնակիչներն արագ արձագանքել են՝ իջնելով բակ ու շրջապատելով շինարարական մեքենաները: Բնակիչների խոսքով, թեև վաղուց հարմարվել են բակում ստեղծված արտակարգ դրության ռեժիմին և մյուս օրերի պես այսօր էլ կաթսայատան մոտ
Դատապարտվեց ցմահ ազատազրկման
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու`բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին` տասնվեց տարվա ազատազրկման: Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. երրորդ եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Արաբկիր, Դավթաշեն և Ավան վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները: 2013 թվականի ինն ամիսների
Հայաստանը մասնակցեց «Բաց կառավարման գործընկերության» Լոնդոնի գագաթաժողովին
Հոկտեմբերի 30 ‒ նոյեմբերի 1-ին Լոնդոնում կայացավ «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության 2013թ. գագաթաժողովը, որին մասնակցեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Գագաթաժողովի հիմնական նպատակն էր ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները, մասնավորապես՝ գործողությունների ազգային ծրագրերով նախատեսված հանձնառությունների
Օտարամոլության վնասակարությունը
Գերմանիայից են դուրս եկել Նիցշեի և Մարքսի ուսմունքները, որոնք հետագայում դարձել են տարբեր երկրներում իշխող կուսակցությունների պաշտոնապես ընդունված գաղափարախոսությունները, Նիցշեինը` Գերմանիայում, Մարքսինը` Ռուսաստանում: Եվ երկուսն էլ եղել են մարդկության կրած մեծագույն կորուստների պատճառները, մեծագույն չարիքների աղբյուրներ: Գերմանական ազգը, երևի, իրեն համարում է մարդկության ամենազարգացած ազգերից մեկը: Բայց հակադրությունները միշտ միասին են: Նրա ամենադրական հատկությունների կողքին
Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները: Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել
Montreal Gazette. Հայերից կողոպտած արվեստի գործեր՝ գիտաժողով Կանադայում
Կոնկորդիայի համալսարանը գիտաժողով է կազմակերպել՝ նվիրված հայերից և Կանադայի բնիկներից կողոպտած արվեստի գործերին: Հայտնում է «Մոնրեալ Գազետ» թերթը: Չորեքշաբթի և հինգշաբթի անցկացվող գիտաժողովին կմասնակցեն հայերի, հրեաների և Կանադայի բնիկների կրած մշակութային ոչնչացման և զանգվածային բռնությունների հարցով առաջատար մասնագետներ` քննարկելու այս հանցագործության դրդապատճառները և դրա թողած ազդեցությունը: «Մեզ համար սա խորհրդանշական և կարևոր շաբաթ կլինի», –
«Յուքոմ»-ը՝ բջջային 4-րդ օպերատոր
«Յուքոմ» ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից կսկսի նաեւ բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի որոշումը: Ըստ նույն աղբյուրի «Յուքոմ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրվել է 801-811 եւ 842-852 ՄՀց հաճախականությամբ հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն: Այդ ոլորտում գործունեության լիցենզիան «Յուքոմ» ընկերությանը տրամադրվել է
Hurriyet. Թուրքիան առաջ է գնում, բայց ցեղասպանության հարցում քայլ չի անի. Ռեյմոնդ Գևորգյան
Մահմեդականացած հայերի վերաբերյալ գիտաժողով անցկացնելը ժողովրդավարության տեսանկյունից խոսում է Թուրքիայի առաջխաղացման մասին, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկիրը ոչ մի քայլ չի անում «դոգմաները» կոտրելու համար, «Հյուրիեթ» թերթին ասել է Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը: «Թուրքիան դեպի դրականն է փոխվում, և անարդարացի կլիներ այդ չտեսնելը: Այս գիտաժողովը դրա արդյունքն է», – ասել է Գևորգյանը Ստամբուլում
Տարոն Մարգարյանի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ սոցիալական ծառայության ոլորտի աշխատակիցներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների։ Շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել սոցաշխատողներին՝ նվիրված աշխատելու համար։ «Համբերատարություն պահանջող ծանր աշխատանք եք ստանձնել, որը չի կարելի չնկատել և պետք է ըստ արժանվույն գնահատել։ Դուք բնակիչների հետ անմիջական շփում ապահովող այն օղակն եք, որը մշտապես նրանց կողքին


















































