Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. Բյուջեն հո տղա՞ չի, որ անունը դնես՝ Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ

Հատված ՀՀ  ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից: – Վանոն կասեր՝ երկոտանու ո՞ր տեսակը պետք էր լինել, որ նպաստների կրճատումն ու չինովնիկների աշխատավարձերի բարձրացումը նույն փաթեթում դիտվեին, և, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, «դիվիդի» շահվեր՝ էս նեղ մաջալին։ – Շատ բարդ հարց տվեցիք։ Հիմա ես չգիտեմ՝ հարցի գեղարվեստակա՞ն մասին անդրադառնամ, թե՞ ֆինանսական։ Պատասխանեմ՝ միայն ֆինանսականին։ – Ոչ,

Կանազի հոսպիտալում ծեծի ենթարկված զինվոր. «Մենք ջարդեցինք դռները ու փախանք»

Ինչ է իրականում կատարվել նշված օրը Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում, որի մասին սոցցանցերում 3 օր է՝ խոսում են։ Փախուստի դիմած զինվորներից Դավիթ Մարկոսյանի հայրը՝ Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»–ին ասաց. «Ես վախենալու բան չունեմ, ամեն ինչ կպատմեմ։ Իմ երեխան իրեն կորցրած մտավ տուն, թե պա՛պ, ինձ փրկի, սպանում են»։ Ըստ Ս. Մարկոսյանի՝ իր որդու նկատմամբ ճնշումները սկսվել

Արծվիկ Մինասյան. «Այս պահին կառավարության հետ կոալիցիա կազմել չենք կարող»

–ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե Դաշնակցությունն ընդդիմություն չէ՝ իշխանություն լինելու համար։ Դուք հիմա չե՞ք պայքարում իշխանության հասնելու համար։   – Հնարավոր չէ, որ որևէ քաղաքական ուժ չպայքարի իշխանություն դառնալու համար։ Այլ բան, որ մեզ մեղադրում, ասում են, թե՝ դուք այ էս մի քանի գործողություններն անում եք, որ ստանաք մի

Թուրքական գյուղում փնտրում են հայերի ոսկիները

«Ազատություն» ռադիոկայան. Ըստ լեգենդի՝ հայերի հարստությունը թաղված է Քերամետի մի լքված և խարխուլ տան տակ: Թուրքայի Բուրսա գավառի փոքրիկ գյուղում` Քերամետում փնտրում են ոսկիները, որ ենթադրաբար հողի տակ պահել են ցեղասպանության ժամանակ իրենց տներից քշված հայերը: Երկրաբանական աշխատանքները տեղի են ունենում հայ ընտանիքի պատկանած, ներկայումս արդեն խարխուլ ու քանդման եզրին գտնվող մի տանը, որի սեփականատերը այժմ

Պահանջում են հրապարակային ծառայողական քննության անցկացում

5 նոյեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հայտարարեց, որ

Ո՞վ և որտե՞ղ է քննարկվել այն հարցը, թե ինչու է ավագ դպրոցներում առաջադիմության անկում գրանցվել

Օրերս առաջ «Առավոտ» օրաթերթում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մտահոգություն էր հայտնել 2012թ. նոյեմբերին ՀՀ մարզերի հանրակրթական հաստատությունների 11-րդ դասարաններում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքների վերլուծության արդյունքում գրանցված պատկերի վերաբերյալ` մասնավորապես մարզերի ավագ դպրոցներում հայոց լեզվից եւ մաթեմատիկայից առաջադիմության անկման առիթով: Այս փաստը հակադրելով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի` ավագ դպրոցի կայացման ընթացքի

Պահանջում է արդարացնել մաքսային միջնորդին

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Սաֆարյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս՝ կապված իր պաշտպանյալ, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի մաքսային միջնորդ եւ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության աշխատակից Վարդան Մարտիրոսյանի գործի հետ: Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներկրված 90 կգ հերոինի կապակցությամբ հարուցված քրեական գործի թե նախաքննության եւ դատաքննության ողջ ընթացք լուսաբանել է Aravot.am-ը: Քրգործ էր հարուցվել ԻԻՀ քաղաքացիներ

Արկադի Ղուկասյան. «Ինչո՞ւ եք Դուք այդքան լուրջ ընդունում Զ. Բալայանի ասածը»

Զ. Բալայանն այսօր ո՛չ կուսակցություն է ներկայացնում, ո՛չ պետություն, մարդ է, էլի՛, այդպես է մտածում ու միշտ էլ այդպես է մտածել։

Արարատում փող են բաժանում

Երբեմնի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից միմյանց հասցեին արդեն տարբեր մեղադրանքներ են հնչել։ Երեկ էլ ԲՀԿ-ական պատգամավորներն ահազանգեցին, թե ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին։ Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին։

Ջրաշենում օծվեցին եկեղեցու հիմքերը

Նոյեմբերի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ թեմի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին եկեղեցու հիմքի 16 քարերը:  Արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Ջրաշենի համայնքապետ Արտյոմ Ղազարյանը, գյուղի այցելու քահանա արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, մարզի գյուղապետեր, համայնքապետեր, հավատավոր ժողովուրդ: Սրբազան Հորն

Եվրոպահայերի Ֆորումից ՀՀ ԱԺ Նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակի լրացում

Հարցաշար թիվ 1 Հարգելի պարոն Աբրահամյան Ի լրացում հոկտեմբերի 31-ին Ձեզ հանձնված բաց նամակի՝ ցանկանում ենք առավել մանրամասնել ներկայացված խնդիրները, և հարցաշարի միջոցով օգնել Ձեզ, որպեսզի հասցեատերերին ուղղված Ձեր հարցերը լինեն անխոցելի, քանի որ սահմանադրորեն ԱԺ իրավասությունների տիրույթում է գտնվում ազգային կարևորագույն հարցերի բարձրացումը ու դրանց լուծման վերահսկողությունը: Նաև ցանկանում ենք նշել, որ ստորև ներկայացված

Արգելված տեսանյութ․ «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար»

Այս տեսանյութը դուք չեք գտնի համացանցում, քանի որ Youtube.com կայքում տեղադրվելուց ընդամենը մի քանի ժամ անց այն հանվել է կայքից՝ մեզ անհայտ պատճառներով։  Ամիսներ առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ներկայացրեց Սյունիքի մարզում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած աղետալի վիճակը լուսաբանող հաղորդում, որից հետո այն տեղադրվեց նաև համացանցում։ Սակայն ժամեր անց տեղադրված տեսանյութը անհետացավ համացանցից։ Ամենայն հավանականությամբ` պետական կամ մասնավոր

Տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա

Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Հունվարի 1-ն էլ, ըստ նույն աղբյուրների, պատահական չի ընտրված։ Իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի,

Երեւանի գլխավոր ճարտարապետը հաստատում է, որ անզոր գտնվեցին օլիգարխի դեմ

Հատված Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հարցազրույցից: – Պարոն Բարսեղյան, ճարտարապետների ստվար զանգվածի գնահատմամբ, Փակ շուկան, որը համարվում է ճարտարապետական կոթող, աղավաղվեց ու վերածվեց շարքային սուպերմարկետի, Դուք է՞լ եք այդ կարծիքին։ – Աղավաղվեց, աղճատվեց, խեղվեց… էլ ինչ կարելի է ասել՝ ամբողջականությունից զրկվեց… Դա համընդհանուր կարծիք է, բայց պետք է, այնուամենայնիվ, փնտրել ժամանակի մեջ լուծումներ՝ այն

ԱՍԵԿՈՍԵ

Կյանքը գոյության պայքար է, որը միշտ ավարտվում է պարտությամբ: ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում

«Առաջին լրատվական». ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շքեղ առանձնատուն է կառուցում Շուշի քաղաքում: Նա ուրիշ մեծահարուստների էլ է քարոզում և համոզում, որ Շուշիում տուն կառուցեն, որպեսզի տեղացիներին ցույց տան, թե իրենք ինչքան կապված են Շուշիին ու Ղարաբաղին առհասարակ: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ավելացնելով, որ եթե Ռուբեն Հայրապետյանին հետևեն

Արեգ Միքայելյանը հերքեց ինքնակոչ աստղագետին եւ աշխարհի վերջը

Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանին խնդրեց մեկնաբանել մամուլում  շրջանառվող այն լուրը, թե իբր աշխարհի վերջը կլինի 2014-ին: Ըստ նույն լուրի, երկիրը կկործանվի տիեզերական ամպից, եւ սա կանխատեսել էր աստղաֆիզիկոս, դոկտոր Ալբերտ Շերվինսկին՝ Քեմբրիջից:  «Դա հերթական թյուրիմացությունն է: Երևում է «աշխարհի վերջի» թեման շատերին է հրապուրում: Նախ, եթե որևէ նման

Քաղաքացին մոլորվել է վրաց-ռուսական սահմանը հատելիս

Նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է: Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ

Վիկ Դարչինյանն ու Վանես Մարտիրոսյանը կմենամարտեն նույն օրը, նույն վայրում

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս-Քրիստի քաղաքի «American Bank Center»-ում տեղադրված ռինգում կմենամարտեն երկու հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ: Կիսաթեթեւ քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեվանշ մրցամարտը: 2007 թվականին Վիկի նկատմամբ անակնկալ հաղթանակ տոնելով՝ ֆիլիպինցին միանգամից հայտնվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերնախավում, որից հետո վեց տարի անընդհատ տարբեր պատճառաբանություններով խուսափում էր «Կատաղած Ցուլի» հետ ռեվանշ մրցամարտից: Միայն վերջերս կուբացի

Քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա

Նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և  ՀՓՋ օպերատիվ խումբը: Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել: Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն

Բորիս Գրաչևսկի. «Մենք քամու նման ենք, մեզ անհնար է կանգնեցնել»

«Այսօրվա երեխաները շատ են տարբերվում առաջվաններից: Դա վերաբերվում է ոչ միայն հայ երեխաներին: Քաղաքակրթությունն առաջ է ընթանում, տեղեկատվական հոսքը մեծ է: Երեխաները ավելի խելացի են, ավելի ազատ են, և այսօր չի կարելի խոսել այն լեզվով, որ եղել է 20 տարի առաջ: Նրանք ուղղակի չեն հասկանա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ռուս ռեժիսոր Բորիս Գրաչևսկին, ով նաև

FIS-ը կդիմի դատարան՝ ընդդեմ FIFA-ի որոշման

Դահուկային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան (FIS) մտադիր է բողոքարկել 2022 թվականին Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու որոշումը, տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Դրա համար կազմակերպությունը հավաքել է ձմեռային մարզաձեւերի միջազգային վեց ֆեդերացիաների ստորագրություն՝ հատուկ հայտարարության համար: Այսպիսի կտրուկ արձագանքի պատճառն այն է, որ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստատեսային վարկանիշը կնվազի, եթե ֆուտբոլային գլխավոր համաժողովը կայանա

Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Իգոր Պոպովից

Azatutyun.am․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունների կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին: Զաքիր Հասանովը հայտարարել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի

Ի՞նչ պարգեւներ կստանան Սոչիի օլիմպիական խաղերի մեդալակիրները

Ըստ Գերմանիայի դահուկային մարզաձեւերի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Թոմաս Պֆելլերի, Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոնը որպես խրախուսական պարգեւավճար կստանա 25 հազար եվրո, արծաթե մեդալակիրը՝ 20 հազար, բրոնզե մեդալակիրը՝ 10 հազար: Իսկ Ֆրանսիայի սպորտի նախարարությունը նախատեսել է, համապատասխանաբար, 50, 20, եւ 13 հազար եվրո:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հավասարակշռելու խնդիրն այսօր ունի կենսական նշանակություն». Անդրանիկ Քոչարյան

1in.am․ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը: – Պարոն Քոչարյան, մինչ բոլորին թվում է, թե ՌԴ-ն զբաղված է Եվրասիական միության ձևավորմանաշխատանքներով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որ կազմակերպությանանդամ երկրները համաձայնել են, որպեսզի ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումն իրականացնի Ռուսաստանի Զինված

Սերգեյ Դանիելյան. «Տարոն Մարգարյանը աղա է ուզում դառնալ»

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանը դեմ չէ տրանսպորտի սակագնի թանկացմանը, բայց կարծում է, որ թանկացումն էլ պետք է հիմնավորված լինի: «Նորմալ երկրներում բնակչության տարբեր շերտեր տարբեր գին են վճարում, չի կարող ուսանողը, թոշակառուն ու բիզնեսմենը նույն գինը վճարել»,- կարծում է դերասանը: Նրա համոզմամբ, «Նորմալ է, որ տրանսպորտի սակագինը բարձրացնեն, որովհետեւ

«Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում»․ Արմեն Գրիգորյան

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն կարող է նման քայլի դիմել, որպեսզի այդ պատրվակն օգտագործի «խաղաղարարներ» մտցնելու համար

Ազատամարտիկը սպառնում է. «Եթե սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, լավ չի լինի»

«Մեզ ստիպում են ընտրել մի մարտավարություն, որը ոչ մեզ, ոչ իրենց ձեռնտու չէ: Նրանք մեզ տանում են բախման պայքարի, եթե մենք սկսեցինք քարը քարի վրա չթողնելու քաղաքականությունը, որն իրենց ձեռք է տալիս, այդ ժամանակ գլուխկոտրուկները կդառնան գերանկոտրուկներ, իսկ կոտրված գերաններով միգուցե երկիր պետություն կորցնենք, օգտվի հակառակորդը: Այնպես որ, թող մազոլներ չսեղմեն ու չդրդեն ծայրահեղ քայլերի,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031