Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» «կենդանի ճանաչում» չի եղել

  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես նախորդ դատական նիստերը, այս նիստին էլ ներկա չէին տուժողները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը, որոնց բնակարաններում, առանձնատներում

Սեռափոխությունից մինչև ցանցային լրատվամիջոցների դեմ ճնշումներ. «կարելի-չի կարելիի» սահմանը

Բայց ինչքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել ցանցային մամուլը, գոյություն ունի քաղաքացիական լրագրությունը, որը անվերահսկելի է

Հայկական ձկներին «մաքրության» համար են ուզում (Տեսանյութ)

Ձկների կերի ներկանյութը ոչ թե շինարարական, այլ բնական ներկ է

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները:

Գրիպի նոր վիրուսը չղջիկներն ու ուղտերն են տարածում. ուղտ չունենք, բայց չղջիկ շատ ունենք (Տեսանյութ)

Ուղտերի ու չղջիկների գրիպի հայրենիքը Սաուդյան Արաբիան է

Ինչո՞ւ Արմենակ Դովլաթյանը չընդդիմացավ Տեր-Պետրոսյանին, եթե դեմ էր ՀԱԿ-ԲՀԿ գծին

ԲՀԿ-ի հետ «սիրավեպից» հետո, երբ ՀԱԿ դաշինքից իրար հետեւից սկսեցին հեռանալ դաշինքի մաս կազմով կուսակցություններն ու քաղաքական գործիչները, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը որեւէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ: Այսօր, երբ դաշինքն այլեւս չկա եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունն էլ հայտնի է, թե ինչով ավարտվեց, Արմենակ Դովլաթյանը խոստովանում է, թե ինչու ինքը մնաց: Մեր հարցին՝ Դուք կիսո՞ւմ

Վահրամ Ավանեսյանը չկարողացավ պատասխանել Խաչատուր Քոքոբելյանի հարցին

«Թեև կառավարությունը բարձր տեխնոլոգիաները գերակա ուղղություն է հայտարարել, սակայն այս ուղղության զարգացման համար քայլեր չի առաջարկում»,- այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դիտարկում արեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ասել, թե ոլորտի զարգացման համար կոնկրետ ինչ արտոնություններ են սահմանված։ Իր խոսքում նա քանիցս նախարարին հորդորեց հստակ նշել գոնե

Ստյոպա Սաֆարյան. «Սայաթ-Նովա 10 հասցեում լարված իրավիճակ է»

«Տրանսպորտի սակագնի հետ կապված խնդիրը բարձրացվեց Երեւանի ավագանու նիստում: Մենք նշել ենք, որ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու համար օրենքով նախատեսված չորս օբյեկտիվ պատճառները չկան»,- այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ նամակ է պատրաստում ուղղված տնտեսական մրցակցության հանձնաժողովին, որով պատրաստվում է պահանջել՝

Հանձնարարվել է խստորեն վերահսկել ու բացառել ավտոկայանումների համար ապօրինի գանձումների իրականացումը

Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում ու կրթական մյուս հաստատություններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցի համաձայն ավարտել նաև   բարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող փողոցների բարեկարգման, ճաքալցման ու փոսանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ զուգահեռաբար

Վահան Արծրունի. «Հինգ լեսբուհի տոլմա էին փաթաթում ու խոսում ազգային ոգուց» (Տեսանյութ)

Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին եւ երգահան Արտավազդ Բայաթյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադարձան աշխարհահռչակ հայ մտավորականների նամակին`  ի պաշտպանություն Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների և աղանդավորների: Վահան Արծրունին համոզված է, որ այդ նամակը ազնիվ մղումներով էր. «Ըստ երեւույթին, նամակի տակ ստորագրողների համար դա հոգեհարազատ թեմա էր, երկրորդ հանգամանքը  նոր՝ մարդկային տեսակի գերգիտակցությունն է, որը չի ճանաչում

Ստեփան Սաֆարյանի խոսքով` Հայաստանը պետք է ձեւեր գտնի իշխանությունների կայացրած խայտառակ որոշումից հրաժարվելու համար

Այսօր «Զարկերակ» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը խոսեց առատագին քաղաքական մարտահրավերների մասին: Ստեփան Սաֆարյանի խոսքով`առաջիկայում Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովին արդեն բացառված է, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, բայց այստեղից հարց է ծագում, թե ինչ է անելու Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում: «Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ գործընթացների թեժացումը վտանգավոր իրավիճակ ստեղծեց

Հրդեհը փայտի մշակման արտադրամասում էր

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 4-ին, ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը

«ՏաԹեւեր»-ը դարձավ Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ

 «ՏաԹեւեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:  Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹեւերն»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից եւ մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես. – ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների եւ փորձերի աջակցություն; – աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային

Ռիմա Դեմիրճյան. «Հասարակությունը շատ բաներ չի իմացել, թե ինչպիսի հարվածներ է իր վրա վերցրել Կարեն Դեմիրճյանը»

Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ պատմում էր, թե ինչպես է ընտանիքում ընդդիմություն եղել եւ ամուսնուց խորհուրդ ստացել մտնել քաղաքականություն: Aravot.am-ը Կարեն Դեմիրճյանի կնոջից՝ տիկին Ռիմա Դեմիրճյանից հետաքրքրվեց՝ Դո՞ւք էլ եք Ձեր տանը ընդդիմություն եղել: Նա պատասխանեց. «Ընդդիմություն չեմ եղել, բայց ընդդիմախոս որոշ դեպքերում եղել եմ: Կարեն Սերոբիչն ինքն ուրախանում էր

Դադարեցվել է մի քանի դեղահաբերի շրջանառությունը

Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացվածգրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի

Քյարամ Ամոյանի համար շտապ օգնություն է կանչվում երկրորդ անգամ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարանների եւ առանձնատների վրա կատարված ավազակային հարձակումների գործով մեղադրվող Քյարամ Ամոյանի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են կանչվում շտապ օգնության բժիշկները: Ամբաստանյալը դատարան է բերվում ամեն անգամ ուղեկցող ոստիկաններին հենված, հենափայտով, իսկ նիստերի դահլիճում էլ ասես բացակա լինի՝ գլուխը ափերի մեջ պահած: Բազմաթիվ հիվանդությունների մեջ նշվում է նրա

Ի՞նչ է տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում

«Կանազի» կայազորային կլինիկական հոսպիտալից նոյեմբերի 2-ի կեսգիշերի սահմաններում հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքից փախուստի դիմած չորս զինծառայողներն էլ այս պահին գտնվում են հոսպիտալում՝ առանձին սենյակներում։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Զինվորների նկատմամբ հսկողություն է իրականացվում։ Կատարվում է հետաքննություն։ Առայժմ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»,-ասել  է պարոն Հովհաննիսյանը։ ՊՆ մամուլի

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը զբաղված է Ալեքսանյանի գովազդո՞վ

Երեկ բավականին զավեշտալի դեպք եղավ «Փրկենք հուշարձանն օլիգարխից» ակցիայի ժամանակ: Նախաձեռնության անդամներն ազգային պար բռնեցին Փակ շուկայի հարակից տարածքում: Մի պար էլ հակընդդեմ ակցիայի մասնակիցները բռնեցին: «Փաստորեն, ակտիվիստներն իրենց պարով նշանավորեցին Փակ շուկայի բացումը: Դա լավ գովազդ էր Փակ շուկայի համար, ինչի համար Սամվել Ալեքսանյանը, երևի թե, պետք է շնորհակալ լինի ակտիվիստներին»,- այս առիթով Aravot.am-ի

Վարդան Այվազյանն ընդհատեց Վահրամ Ավանեսյանին

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջետային հատկացումների հարցի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին՝ մասնավորաբար, խոսեց ոլորտում հարկերի խնդիրների մասին: «Պետք է արձանագրենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում որևէ խնդիր չի լուծվում, բայց բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ դա գերակա ոլորտ է»,- ասաց Քոքոբելյանը: «Ես ուրախ եմ, որ ձեզ հնարավորություն

Անկախության կորստի վտանգն ու իշխանության շրջանում իրավահաջորդի որոնման խնդիրը (Տեսանյութ)

«Ունենք օրվա քաղաքական իշխանություն, որը ցանկացած պահի կարող է ցանկացած անակնկալ մատուցել հասարակությանը և չկա մի հնարավորություն, որ հասարակությունը իշխանության ոչ ադեկվատ քաղաքական որոշման համար հասարակությունը նրան պատասխանատվության ենթարկի»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա որպես օրինակ մատնանշեց սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանն անդամակցության որոշումը և կարծիք հայտնեց, թե հնարավոր

Պատգամավորներն անակնկալ մատուցեցին փոխնախարարին

Այսօր խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի նախագծով տրանսպորտի նախարարությանը հատկացված գումարների քննարկումների ժամանակ զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարին, ով գործուղման մեջ էր, փոխարինում էր նրա տեղակալ Արտաշես Ավետիսյանը: Երբ վերջինս փորձում էր ներածական խոսքում ներկայացնել ոլորտի հատկացումները` նիստը վարող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդհատեց վերջինիս: Ասաց`լավ կլինի, որ

«Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությյունը կոչ է անում միանալ ստորագրահավաքին

Հարգելի քաղաքացիներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին ընդունել է անօրինական որոշում Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն թանկացման վերաբերյալ: «Եկե՜ք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքարկել է այդ որոշումը վարչական դատարանում։ Հաշվի առնելով այս հարցի նշանակությունը հանրության համար, մենք պահանջեցինք դատարանից գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այն լինի բաց եւ թափանցիկ բոլորի համար։ Դատարանը

Արմեն Մովսիսյանը`էներգացանցի շաբաթ օրվա վթարի մասին

Նախարարն ասաց, որ տասներեք տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, որ նման խոշոր վթար է լինում:

Գազի գնի տարբերությունը կսուբսիդավորի ՌԴ կառավարությունը

2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դարձյալ գազի սակագնի հարցը բարձրացրեց`դիմելով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Պատգամավորը վերհիշեց ամիսներ տեւած իր հարցումներն ու հարցադրումներն այս առիթով, պաշտոնական պատասխանները ու հետաքրքրվեց` ի վերջո, ինչպես է լուծվելու գազի գնի թանկացումից հետո առաջացած իննսուն դոլար տարբերության հարցը. Դա ՀՀ կառավարությա՞ն պարտքն է,

Հզոր հանրահավաք Քիշնևում

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է՝ կիրակի օրը Քիշնևում հզոր հանրահավաք է անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 100 հազար մարդ: Ազգային ժողովի դիմաց անցկացված հանրահավաքի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրվելու ջանքերին, պահանջելով կառավարությունից դիմակայել ներքին և արտաքին ճնշումներին ու շարունակել Եվրոպային մերձենալու կուրսը: «Մենք խորապես համոզված ենք, որ Մոլդովայի տեղը եվրոպական ժողովուրդների ընտանիքում

Ազատամարտիկ. «Մենք կռվում էինք, Քոչարյանի նմանները պադվալներում մակարոն ու վերմիշել էին բաժանում»

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս արած հայտարարությամբ պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե նա Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս

Արծրուն Պեպանյան. «Եթե Սերժ Սարգսյանը որոշի արմատական փոփոխություններ անել՝ չի գտնի այնպիսի մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել»

Այսօր «Տեսակետ» ակումբում «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը խոսեց Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին: «Ասել էի, որ եթե կուսակցություններն իրենց գործելաոճում ոչինչ չփոխեն՝ հայտնվելու ենք խորը ճգնաժամի մեջ: Եվ այսօր մենք այդ վիճակում ենք, պետությունը գտնվում է կազմաքանդման փուլում, այն նման է մի զգեստի, որը ցանկացած պահի կարող է պոկվել»,- այս կարծիքին է Արծրուն

«Մերոնք դրսում»-13. Ռոբերտ Արզումանյանը՝ Ղազախստանի չեմպիոն, Յուրա Մովսիսյանը`գոլի հեղինակ

  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում գրված է. «Այս հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի  «Լոկոմոտիվի» դարպասը»: Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը: Գևորգ Կասպարով,

Իրականն ու վիրտուալը. Ինչու են մարդիկ համացանցում ավելի ագրեսիվ, քան առօրյա կյանքում

Մարդիկ, ովքեր քայլում են փողոցներով, երթեւեկում են տրանսպորտով, նստում են սրճարաններում, հավաքվում են ծնունդների եւ կնունքների՝ բավականին տարբերվում են այն մարդկանցից, ովքեր ստատուսներ եւ մեկնաբանություններ են գրում սոցիալական ցանցերում եւ կայքերում: Վերջիններիս մոտ ագրեսիան եւ դժգոհությունը կյանքից շատ ավելի բարձր մակարդակի է: Օրինակ, եթե գրես՝ «այս կիրակի հրաշալի արեւոտ օր էր», նրանք, ամենայն հավանականությամբ, կմեկնաբանեն.

Արծրուն Պեպանյանը գտնում է, որ ընդդիմության համար քաղաքականությունը բրեյն-րինգ է

«Հայաստանյան ներկա վիճակը կարելի է բնորոշել որպես պետության կազմաքանդման փուլ: Այս վիճակը պայմանավորված է հանրային մտածողությամբ: Դա էլ իր հերթին իր վրա կրում է դարերի ազդեցության կնիքը: Մեր պետությունը նման է մի ավտոմեքենայի, որի բոլոր դետալները փչացած են: Իշխանությունները հանրության ամենաախտահարված հատվածն են, այն ինքնին հետեւանք է: Ընդդիմությունը սա չգիտակցելով՝ պայքարում էր հետեւանքի դեմ, այդպիսով խորացնելով

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031