Օրվա լրահոսը
Լեոնիդ Կոժարա. «ԼՂ խնդրի կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է»
Բաքվում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, թե Ադրբեջանը ԵԱՀԿ-ին կոչ է անում ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքը, փոխանցում է azatutyun.am-ը: ԵԱՀԿ-ի գործող նախագահի հավաստիացմամբ՝ Ուկրաինան անհրաժեշտ է համարում ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը, որը վերջին ժամանակաշրջանում փոքր-ինչ նվազել է։ Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյան. «Սյունիքը եղածը կպահպանի ու կշարունակի զարգանալ»
– Պարո՛ն Զաքարյան, ինչպես արդեն տեղյակ եք, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը դառնալու է Սյունիքի մարզպետ, Սյունիքի մարզի Կապանի, Մեղրու եւ Քաջարանի քաղաքապետերն արդեն արտահայտել են իրենց տեսակետները այս որոշման վերաբերյալ: Դուք որպես Սյունիքի ամենահարավային ու սահմանամերձ քաղաքի ղեկավար՝ ի՞նչ կարծիք ունեք այդ որոշման վերաբերյալ, ըստ Ձեզ, արդյո՞ք ճիշտ որոշում է կայացվել: -Այո, դա իմ եւ
Աշխարհի ամենաթանկ հարսանիքը եղել է Փարիզում
Հնդիկ երիտասարդ բանկիրի և նույնազգի խոշոր գործարարի դստեր հարսանիքը կայացել է Փարիզում և ձգվել մեկ շաբաթ: Հարսանիքին հրավիրված են եղել շուրջ 1000 հյուրեր: Մատուցվող սննդի մեջ եղել են մի քանի տասնյակ կիլոգրամ սև խավիար և այլ թանկարժեք ուտելիքներ: Մատուցվել է 5000 շիշ (Chateau Mouton-Rothschild) տեսակի գինի: Հարսանիքի ընդհանուր արժեքը կազմել է 60.000.000 ԱՄՆ դոլար: Ռուսաստանի
Ինչպե՞ս հաշտվել սիրելիի հետ
Ասում են՝ եթե տղան լքում է ընկերուհուն, նա շուտով ետ կգա, սակայն եթե աղջիկն է լքում տղային, ապա դա հավերժ է: Կռիվները, բաժանումները բնորոշ են սիրային հարաբերություններին: Այլ բան է , երբ զույգն ուզում է առհավետ բաժանվել և այլ բան է, երբ նրանք պարզապես իրար չեն հասկանում: «Առավոտ երիտասարդականը» փոքրիկ «հետաքննություն» կատարեց և պարզեց, թե
Մոլդովացի փաստաբանի ապաշխարանքի սպասումն ու դեսպանի սենսացիոն հայտարարությունը
Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի խայտառակ ելույթը ՀՀ ԱԺ-ում դեռ շարունակվում է քննարկվել ինչպես սոցցանցերում, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Առաջարկներ հնչեցին նաև, որ այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն նոտա հղի Մոլդովայի օմբուդսմենին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մոլդովացի փաստաբանի արարքին կատարել է հետևյալ գրառումը. «Մի՛ հայհոյեք այդ կնոջը, խնդրում եմ ձեզ: Առուծախի ենթակա
«Մենք էլ պիտի ունենանք մի քանի տասնյակ Աուրելիաներ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ելույթից հետո ծավալված թեժ խոսակցություններին, ասաց. «Դա չպետք է անակնկալ լիներ: Տարբեր հարթակներում, տարբեր գիտաժողովներում, կլոր սեղաններում հանդես են գալիս այլազգի ինչ-որ դեմքեր, որոնք 100 տոկոսանոց ադրբեջանական դիրքորոշում ունեն, որոնք գրքեր են գրում, Հայոց ցեղասպանությունն են հերքում, համարում՝ մեր հայրենիքը արնախում,
Գյումրեցիները կրակոցներից տեղյակ չեն, սակայն լսել են, որ մեքենայի մեջ 5 հոգի են եղել` 5-ն էլ հարբած (ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, գեշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղայի`Արկադիի ընտանեկան վարորդը` 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում գտնվող տաղավարներին` դրանք ավերակ դարձնելով: Վարորդը բարեբախտաբար մարմնական վնասվածքներ չէր ստացել: Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նույնիսկ հիվանդանոց չի
«Ինչպե՞ս գտնել». Պատասխանում են երիտասարդները
Նորից ժամանակն է ծանոթանալու երիտասարդների մտքերին: «Առավոտ երիտասարդականը» յուրաքանչյուր շաբաթ «չափում» է նրանց երևակայության սահմանը: Այսպիսով, հարցնում ենք մենք պատասխանում եք դուք. օրվա հարցն է՝ ինչպե՞ս գտնել: «Գտնելու համար լավ փնտրել է պետք», – կարծում է 20-ամյա Նաիրան: «Ավելի հեշտ է կորցնել, քան գտնել, – ասում է 23-ամյա Հեղինեն, – իսկ կորցնելուց հետո էլ պետք
Բաբկեն Պիպոյան. «Տրանսպորտի` վնասով աշխատելու մասին խոսք չի կարող լինել»
Բաբկեն Պիպոյանը մի շարք ապրանքատեսակների թանկացումը համարում է չհիմնավորված Երեկվանից գազի գինը դարձավ 156 դրամ, էլեկտրաէներգիայի սակագինն էլ 30 դրամից դարձավ 38 դրամ: Հասարակական տրանսպորտի ծառայություն մատուցող ընկերությունների անունից էլ այսօր մտահոգություն հայտնեց Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահը` վստահեցնելով որ, եթե գազով աշխատող հասարակական տրանսպորտը շարունակի գործող սակագներով աշխատել, ապա երթուղագծերի սեփականատերերը «տակ կտան», որոշ
Գոդֆրի Ռեջիո. Փելեշյանը սուրբ է կինոյում (Տեսանյութ, ֆոտոշարք)
Հոբելյանական տասներորդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում մամուլի ներկայացուցիչների համար կոկտեյլ էր կազմակեպվել, որ հրաշալի առիթ է աշխարհահռչակ կինոգործիչների հետ հանդիպման: Միջոցառման ընթացքում փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը մրցանակներ հանձնեց բոլոր այն մարդկանց, որոնք տասը տարի փառատոնի կողքին են եղել: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, «Ոսկե ծիրանը» հնարավորություն
Բուհերում ուսման վարձավճարի թանկացման հետևանքները
ՀՀ պետական բուհերի ուսման վարձավճարների թանկացումն առաջացրել է ուսանողների, նրանց ծնողների դժգոհությունն ու հիասթափությունը: Տարբեր բուհերում գրանցվել են դեպքեր, երբ ուսանողները ուսման վարձի թանկացման պատճառով հրաժարվել են շարունակել կրթությունը համալսարանում, թեև բուհ ընդունելության մրցույթի արդյունքում ընդունվել են համալսարան: Համարյա բոլոր պետական բուհերում ուսման վարձավճարը թանկացել է, այն էլ զգալիորեն: Aravot.am-ի հարցախույզը տարբեր բուհերի ներկայացուցիչների շրջանում
Արթուր Քիրաջյանը կիսաեզրափակչում է
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանն այսօր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա միավորներով պարտության մատնեց Թուրքմենիայի ներկայացուցիչ Ազիզ Բեբիտովին եւ վաղը ½ եզրափակչում հանդիպելու է մոլդովացի Դմիտրի Գալագոտի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չկանոնակարգված հարաբերություններ բանակում. «Дедовщина»
Չկանոնակարգված հարաբերությունը, որոնք այսօր առկա են Հայկական բանակում, կոպտորեն խախտում են զինվորական կանոնադրության պահանջները: Այն կարող է լինել զինվորի նկատմամբ բռնության կիրառումը, կռիվներն ու անհարկի վեճերը սպաների հետ, ծաղրանքը…
«Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել». Բուդաղյանների փաստաբան
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց Aravot.am-ի օրեր առաջ տարածած տեղեկությունը, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել: «ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, հետեւաբար նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, որ ասեմ` այո հաստատ ունեմ այդ տեղեկությունը»,- ասաց փաստաբանը: Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի պնդման առնչությամբ, որ
Հայաստանը թիմային պայքարում գրավեց 4-րդ հորիզոնականը
Մակեդոնիայի մայրաքաղաքում ավարտված ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը 27 երկրների մրցապայքարում թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չորս բրոնզե մեդալ` Եվրոպայի առաջնությունում
Սկոպյեում ավարտվեց ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ Մակեդոնիայի մայրաքաղաքում հանդես գալով բոլոր յոթ քաշային կարգերում` նվաճեց չորս բրոնզե մեդալ, իսկ երեքն էլ զբաղեցրին հինգերորդ հորիզոնականներ: Մեր տղաներից պատվո պատվանդան բարձրացան 50 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, Արեն Ալեքյանը` 66 կգ, Շամիր Աթյանը` 84 կգ եւ Վիկտոր Կազիշվիլին` 96 կգ:
Հայ-թուրքական կինոպլատֆորմ նախագծերի մշակման աշխատաժողովը մեկնարկեց
«Շատ պատմություններ կան չպատմված, կար վախ նույնիսկ դրանք քննարկելու, բայց այսօր արծարծում ենք սուր հարցեր ու ֆիլմեր նկարահանում: 2009թ. որոշեցինք համագործակցել հայերի հետ: Այդ ժամանակ ծնվեցին կարճամետրաժ, լիամետրաժ, վավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացվեցին «Ոսկե ծիրանին» եւ Ստամբուլի փառատոնին»,-այսօր «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող հայ-թուրքական կինոպլատֆորմ նախագծերի մշակման աշխատաժողովի բացման արարողության ժամանակ նշեց աշխատաժողովի ժյուրիի
Բախշյանը՝ Գագիկ Հարությունյանին. «Եթե անգամ 33 հազարն էլ ստորագրած չլինեին, ՍԴ-ն դա չէր ընդունելու»
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն օրերս խոսելով վերջին նախագահական ընտրությունների խախտումների մասին, այսպիսի հայտարարություն էր արել. «Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի։ Դուք չեք տեսնի իրականության մեջ նաև, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ է հայտարարել։ Այդպիսի փաստ էլ չեք տեսնի։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 33
Լուսին Դինք. Թուրքիայում նկարահանումների ժամանակ դժվարություններ չեղան
«Սարոյանի ձայնն ու պատկերը իրական է, հորինվածք չկա, սա իմ առաջին ֆիլմն է: Երբ կարդում էի Սարոյան, զգում էի, որ նա հստակ մեր ապրումներն ու մտքերը բառերով վերարտադրել է: Մարդկային այս պատմությունները շատ հուզիչ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր «Սարոյանլենդ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Լուսին Դինքը: Այս
Վազգեն Մանուկյանը Աշոտյանին կպատասխանի
Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ եւ քննարկել խորհրդի աշխատանքները, դրանց արդյունավետությունը: Վազգեն Մանուկյանը նախագահին ասել էր, որ անհրաժեշտ է օրենք ընդունել «Հանրային խորհրդի մասին», նաեւ դժգոհել, որ ստեղծումից ի վեր իրենց կառույցի նկատմամբ թերահավատ մոտեցում կա եւ քննադատություններ: Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ «Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը եւ նախագահին
Էջմիածնում, մեքենայի մեջ մնալը հանցագործությո՞ւն է
Ի դեպ, Ռոբերտ Փիլոյանը 72 ժամ գտնվելով անազատության մեջ, դատարան է տարվել ձեռնաշղթաներով, ոստիկանների ուղեկցությամբ: Արմավիրի ոստիկանության ՁՊՎ-ում քննչական սենյակում էլ ծեծի էր ենթարկվել, մարմնին առկա են եղել բազմաթիվ կապտուկներ:
«Չի կարող պատահի, որ Սամվել Ալեքսանյանը գերշահույթով աշխատի» (Տեսանյութ)
Երթուղային գծատերերը, ըստ Հանրային խորհրդի, վնասով են աշխատում, այս ամենի մեղավորը կապի եւ տրանսպորտի նախարարությունն է
570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներով սեփական երկրում արդարադատություն չգտած և Հայաստանի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացրած քաղաքացիներին վճարել կամ վճարելու է 570.294 եվրոյին համարժեք դրամ: Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված գանգատները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, անհիմն ազատազրկմանը և սեփականության իրավունքի խախտմանը:
Նորվան սրբազանը՝ կաթողիկոսի մասին. Ինձ ըսավ դու այլեւս Մայր աթոռի հետ գործ չունիս
Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմումն է ներկայացրել Գարեգին Բ կաթողիկոսին: Դրան նախորդել է այն, որ Վեհափառ հայրապետը սրբազանին հրապարակավ շատ կոպիտ նկատողություն է արել: Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր աթոռից: Այնտեղից, սակայն, պատասխանեցին, որ օրն իրենց համար աշխատանքային չէ, եւ տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ հնարավոր կլինի
«Մեղրիի սարերը տրակտորներով քանդում են». ահազանգում է Քաջարանի գյուղապետը
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել: «Պետք է աշխատի, որ ասեմ, դեռ չի աշխատել, կաշխատի` կասենք էլի: Մարդուն աշխատանքով են գնահատում»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը: Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի որդու մարզպետ դառնալը առիթ կդառնա, որ այս անգամ հաստատվի կառավարության 2011-ին ներկայացրած
Հայաստանն ուսանողական խաղերում առայժմ մեդալ չունի
Այսօր Թաթարստանի մայրաքաղաքում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի երրորդ օրն է: Կազմակերպիչներն արդեն սկսել են կազմել թիմային հաշվարկը, որտեղ 10 ոսկե, 3 արծաթե եւ 9 բրոնզե մեդալով վստահորեն առջեւից ընթանում է Ռուսաստանի Դաշնությունը: Մինչեւ այսօր ունիվերսիադայում մեդալ նվաճել է 35 երկիր, որոնց թվում, սակայն, Հայաստանը դեռ չկա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
















































