Օրվա լրահոսը
Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանին նվեր չի մատուցել
Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը կարող էր Սուրեն Խաչատրյանին փոխել, եւ նրանք երկուսով են մեղավոր այսօրվա իրավիճակի համար:
ԼՂՀ ԱԳ նախարար․ «Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը»
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել France-24 հեռուստաընկերությանը
Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը: Երկրորդ
Ավարտական խնջույքերը Հայաստանում և ոչ միայն
Համալսարանն ավարտելն ու դիպլոմ ստանալը իսկապես ուրախանալու մեծ առիթ է: Այն տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում: Գերմանիայում, օրինակ, այն նշվում է դահլիճում՝ դիպլոմների հանձնման արարողությամբ: Իտալիայում ևս ավարտական խնջույք որպես այդպիսին չի լինում կամ էլ ավարտականները որոշում են ուղղակի խմել ու լիցքաթափվել: Իսկ այ Հայաստանում միայն խմիչքը քիչ է՝ լիարժեք խնջույք կազմակերպելու համար, իսկ
Տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստ
Հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը: Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայ Ազգային Կոնգրես
Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած
Քննարկում «21-րդ դարի քաղաքները» թեմայով
Երևանի քաղաքապետարանի և Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «21-րդ դարի քաղաքները» կլոր սեղան-քննարկում: Միջոցառման գլխավոր նպատակն էր հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ զարգացման հեռանկաների բացահայտումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի
Բնապահապանական պետական տեսչության բացահատումները
ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան- Սևան- Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա: Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով ինը տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից
Էթիկայի հանձնաժողովը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի դիմումը
Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնական(ներ)ի հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ ԹԻ ՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ի համարում հրապարակված
Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ
Հունիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ: Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու եւս կպահպանեն
Շիրակի թեմի առաջնորդ. «Վերեւից մինչեւ ներքեւ տառապում ենք հայրենիքի նկատմամբ սիրո պակասից»
Այսօր տեղի ունեցավ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրատուրայի 180 շրջանավարտների երդման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս հանդիսավոր միջացառումը եւս, ինչպես եւ Շիրակի մարզում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, սկսվեց սրբազանի հեղինակավոր խոսքով: Մինչ այդ հնչում էր՝ «Ես սիրում եմ իմ երկիրը երգը»: Այս երգի ազդեցության տակ սրբազանն ասաց. «Քիչ
Հայաստանի Հանրապետությունը ներկա չէր, իսկ «Միլանոն» պարտվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց «Միլանո» ընկերության («Օլիմպ») հայցով դատական ակտը: «Միլանոն» դիմել էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պատասխանողներից պահանջել է պարտավորեցնել Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ, 3-րդ հարկերի եւ նկուղի փոխհատուցման պայմանագիր կնքել: Հայցը մերժվեց ամբողջությամբ: Վճռի հրապարակման պահին ներկա չէր ոչ միայն պատասխանող Հայաստանի Հանրապետությունը,
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: Քննարկվեցին այդ բացը
«Արմավիայի» նախկին աշխատակիցներին էլի «ցրեցին» (Տեսանյութ)
«Արմավիայի» տնօրենը պնդում է` ամեն օր աշխատավարձ տալիս ենք, իսկ աշխատակիցներն էլ հակառակն են ասում Այսօր «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ կրկին հավաքվել էին նախկին աշխատակիցները` ինժեներատեխնիկական անձնակազմն ու օդաչուները, որոնք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, ինչպես որ խոստացել էին ընկերության ղեկավարները: Եւ չնայած խոստումներին, այս անձնակազմից ոչ ոք այդպես էլ աշխատավարձ չստացավ: Aravot.am-ի հետ զրույցում
Հայաստանում էլ են Իրանի նախագահ ընտրում
Հայաստանում ապրող իրանցիները և իրանահայերը այսօր նախագահ են ընտրում:Իրանի Իսլամական Հանրապետություն նախագահի ընտրություններին նրանք մասնակցում են իրենց երկրի հայաստանյան դեսպանատանն այսօր բացված ընտրական տեղամասում: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ջաֆար Զամանին դժվարացավ ասել, թե այսօր մինչև օրվա ավարտը քանի հայաստանաբանակ Իրանի քաղաքացի կմասնակացի ընտրությանը: Նրանք նաեւ ընտրողների ցուցակ չունեն; «Նրանք, ովքեր իրանական անձնագիր
Թուրքիայի վարչապետը համաձայնվել է հետաձգել այգու կառուցապատումը
Վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպած հակակառավարական բողոքի մասնակիցների համաձայն, վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը: Էրդողանի հետ հանդիպած ընդդիմության պատվիրակության կազմում
414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:
Աշխարհի ամենադաժան բանտը
Տիբեթում գտնվող Դրապչի բանտը իսկական դժոխք է այնտեղ հայտնված յուրաքանչյուր բանտարկյալի համար: Բանտում պահվում են տիբեթցի կուսակրոննները: Բավական է մի հայացք սևեռես կալանավայրի վերահսկիչներից մեկին և անխուսափելիորեն մարմնիդ մեջ կհայտնվի փամփուշտ: Բանտարկյալների կողմից ապստամբության ցանկացած փորձ ավարտվում է նրանցից մի քանիսի մահվամբ: Կալանվորներից մեկի ազատազրկման ժամկետը ավելացրել են 20 տարով, միայն նրա համար, որ վերջինս
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 16-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Նվեր վրան «Թեքալի» գործընթացին
Այն կարող է ծառայել որպես շուկա Հունիսի 8-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսման ժամանկ անակնկալ եղավ: Միջոցառման ավարտին հայտարարվեց, որ սահմանափակ կարողություններով մանուկների, փախստական եւ ազգային փոքրամասնության ընտանիքների երեխաների հիմնախնդիրներով զբաղվող վրացական բարեգործական «Լիբերտի» կազմակերպությունը «Թեքալի» գործընթացին է նվիրել 20 մարդու բնակվելու համար նախատեսված վրան: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի
Տարոն Մարգարյանը հանդիպել է Տալլինի քաղաքապետի տեղակալի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի քաղաքապետի տեղակալ Կալլե Կլանդորֆի հետ: Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունն ու ներկայում ընթացող զարգացման ծրագրերը` քաղաքապետն ընդգծել է, որ Երևանը կարևորում է ակտիվ համագործակցությունն այլ քաղաքների հետ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման և համատեղ փոխշահավետ
Ամառային կարկուտի կանխատեսումներ
Մինչեւ հունիսի վերջ, կարկուտի տեքով տեղումներ, սպասվում են Հայաստանի տարբեր հատվածներում, հատկապես՝ հյուսիսային մասում։ Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնը։ Կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, սակայն, սեզոնային կանխատեսումներ անելիս վստահեցնում է, որ ամառան այս տարի ոչ շատ բարձր ջերմաստիճանով, ոչ էլ արտառոց տեղումներով աչքի չի ընկնի. «Հունիսին ավելի չոր կլինի հարավային կեսում,
«Իշխանությունը միտումնավոր թուլացնում է մտավորականության դերը հասարակության կյանքում». Երվանդ Երկանյան
Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» խորագրով հանդիպում լրագրողների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվում էր մտավորականների դերը հասարակության կյանքում: Արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ պետք է նվիրված լինեն իրենց աշխատանքին. «Եվ զբաղվելով ուրիշ ոլորտով, իրենց մասնագիտությունից են խլում»: Գլխավոր հարցին, թե ինչ դեր է
Անձնական կարծիք ընկերների միջավայրո՞ւմ, թե՞ լրատվամիջոցի իմիջի վրա բացասաբար ազդած գրառում
Տարբեր երկրների փորձագետները տարբեր տեսակետներ ունեն ֆեյսբուքյան գրառման եւ դրա՝ աշխատանքի հետ կապվածության վերաբերյալ Օրեր առաջ իր ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվեց լրագրող, հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը, ով աշխատում էր «Շանթ» հեռուստաընկերությունում: Aravot.am-ը տարբեր երկրների` խոսքի ազատության բնագավառի փորձագետների հետ զրույցում հետաքրքրվեց` որքանո՞վ է իրավաչափ ֆեյսբուքյան գրառման պատճառով անձին աշխատանքից ազատելը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ
ՀՀԿ-ն էլ է քննադատում, բայց դրականն էլ է տեսնում
«Քննադատություններն ընդունելի են, եւ դրանք զգոն են պահում ցանկացած կառավարության: Բայց ցավալին այն է, որ ընդդիմությունն այսօր խոսում է միայն բացասական կողմերի մասին: Կարելի էր նկատել նաեւ դրականը: Այդ ժամանակ ես քննադատությունը կընդունեի որպես առողջ քննադատություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ 2012 թվականի բյուջեի կատարողականը նաեւ ՀՀԿ-ականների կողմից է
Խոզերի ներմուծումն արգելել են
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի շնորհանդեսը։ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի խոսքերով, սա միայն կայք չէ, այլ այն հանդիսանում է տեղեկատվության ներմուծման եւ ստացման ճկուն համակարգ։ Կայքի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանալու առցանց ծանոթանալ ծառայության գործունեությանը, ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին եւ այլն։ Այսօր սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն
Հայտնի ձայնը
Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում: Այո, քեզ հետ է կանչում, ասում է` ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես
Թե ինչպես են Դավիթ Հարությունյանին անվճար սպասարկել խանութում
Արմեն Ռուստամյանը բավարարված չէ վարչապետի բացատրություններից Ձեզ բավարարեցի՞ն նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված պարզաբանումները` կապված վերջին օֆշորային սկանդալի հետ: Երեկ «Առավոտը» փորձեց այս հարցի պատասխանը ստանալ պատգամավորներից: Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակման առիթով, որում վարչապետը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը մեղադրվում են օֆշորային գոտում գրանցված ընկերությունում մասնաբաժին եւ օֆշորային գոտում հաշվեհամարներ ունենալու մեջ, Տիգրան
Ոստիկանապետի մոտ չթողեցին, ընդունարանում սադրանք արեցին, հետո` դատապարտեցին ազատազրկման
Ճանաչված մարզիկ Արմեն Խալոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի` երկու հարյուր հիսուն հազար ՀՀ
Ազատամարտիկները Ազատության հրապարակում հանրահավաքի են դուրս գալու
Ազատամարտիկները շարունակում են արտոնություններ պահանջել կառավարությունից եւ իրենց պահանջը մտադիր են վաղը չէ մյուս օրը բարձրացնել Ազատության հրապարակում իրենց նախատեսած հանրահավաքի ժամանակ: Նրանք նաեւ պնդում են ՝պատերազմին մասնակցած կամավորներին օրենքով կարգավիճակ պետք է տան: «Օրենքով մինչ այժմ կար մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի հետ կապված արտոնություն: Մեր ընդհանուր պայքարի նպատակը նյութական արտոնություններ տալն է»,- այսօր «Հայացք»


















































